Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ջյունիկ Աղաջանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Մենք տեսնում ենք, թե ինչպես են քրեաիրավական և ուժային կառույցներն օգտագործվում ռեպրեսիաների համա
20
Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ընդդիմադիր ուժերը դիմում են Սահմանադրական դատարան Ժամը 16:30-ին ԲՀԿ՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը պաշտոնապես կմուտքագրվի ՍԴ Պատերազմ Արցախում
Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ջյունիկ Աղաջանյան Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Երևանում թիվ 46 համարի ավտոբուսը վթարի հետևանքով ջարդուփշուր է եղել. Կան տուժածներ Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը «Եթե ՍԴ-ն մակերեսորեն մերժի դիմումները, դա կարող է ճանապարհ բացել ցնցումների համար»․ Սուրեն Սուրենյանց Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Գեղարքունիքի մարզում Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Շիրակի մարզի գյուղ Հայկավանում այսօր տեղացել է հավկիթի մեծության կարկուտ Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության․ Արա Զոհրաբյան Փաշինյանը կորցրել է իշխանության մենաշնորհը. Փոստանջյան Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ամենաակնառու խախտումը վարչական ռեսուրսի կիրառումն է ու ռեպրեսիվ միջոցների օգտագործումը. Դրմեյան Այս ընտրությունների արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր․ Արամ Վարդևանյան «Նոր ուժը» ևս դիմեց ՍԴ` պահանջելով չեղյալ համարել ընտրությունների արդյունքները Պսիխոպաթիայի թեստ՝ Փաշինյանի համար. ազնիվ կլինեք գնահատելիս. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ՍԴ-ն պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո․ ՍԴ Փաշինյանը ջախջախեց Արցախյան բանակցությունները՝ դա հիմնավորելով կեղծ պնդմամբ. Արթուր Խաչատրյան Իշխանության բարիքները. ի՞նչ ունեցվածքով է ՔՊ-ական պատգամավորը հեռանում ԱԺ-ից. 4 տարում միլիոնների կուտակում և գույքային վերադասավորումներ. «Արմլուր»

Արցախի Դատախազությունը՝ Հայկ Խանումյանի Ֆեյսբուքյան գրառման մասին

Արցախի դատախազությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան էջում արված գրառմանը:

Հայտարարությունում ասվում է. «Սույն թվականի փետրվարի 16-ին ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան անձնական «Hayk Khanumyan» էջում հրապարակվել էր մի գրառում, որում վերջինս, ներկայացնելով «Արցախանտառ» ՊՈԱ կազմակերպության նախկին տնօրենին աշխատանքից ազատելու վարչական ակտի իրավաչափության շուրջ ծագած վեճի դատական տարբեր ատյաններում քննության արդյունքները, կասկածահարույց էր բնութագրել նշված քաղաքացիական գործով ԱՀ բարձրագույն դատական ատյանի անդամների անաչառությունն ու արդար դատաքննություն իրականացնելու կարողությունը, նշելով, որ տվյալ գործով որոշում ընդունելիս` նրանք հավանաբար գործել են իրենց դատավորի պաշտոնում առաջարկած գործիչների թելադրանքով»: Հայտնում է ԱՀ դատախազությունը։

«Վերոգրյալ հրապարակման կապակցությամբ փաստաբանի կողմից ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում, որը քննության է առնվել ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի կողմից:

Նկատի ունենալով, որ Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան հիշյալ գրառումը առերևույթ պարունակում է դատարանի գործունեությանը միջամտելու, ինչպես նաև կոնկրետ գործը քննած դատավորներին զրպարտելու տարրեր, ուստի վերջինս հրավիրվել է ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին և առաջարկվել է ներկայացնել հրապարակված գործով դատարանի նկատմամբ ազդեցության, նրա կողմից կողմնակալ կամ անարդար դատական ակտ կայացնելու մասին վկայող փաստերը կամ տեղեկությունները: Վերջինս դատախազությունում տված գրավոր բացատրությամբ հայտնել է, որ ինքը նման փաստերի կամ տեղեկությունների չի տիրապետում, դատական ակտի վերաբերյալ գնահատողական եզրահանգումները արել էր՝ հաշվի առնելով նույն գործով դատական տարբեր ատյանների, ինչպես նաև վերաքննիչ դատարանում գործի դատական քննությունն իրականացրած դատավորների տարբերակված մոտեցումները, միաժամանակ պնդելով, որ դատավորներին վիրավորելու կամ զրպարտելու ցանկություն և նպատակ չի ունեցել:

Հիմք ընդունելով այդ և քրեական գործի հարուցման փուլում ձեռք բերված մյուս տեղեկությունները, հաշվի առնելով արարքը որպես զրպարտություն բնութագրելու համար անհրաժեշտ հատկանիշների ամբողջությունը, հատուկ քննչական բաժնի քննիչի կողմից որոշում է կայացվել դատարանի գործունեությանը միջամտելու հանցագործության դեպքի, ինչպես նաև Հ.Խանումյանի արարքում դատավորին զրպարտելու հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Անդրադառնալով դատական համակարգի անկախության հարցին, հերթական անգամ հայտարարում ենք, որ ԱՀ դատախազությունն անընդունելի է համարում հանրային ծառայողի կողմից դատական իշխանության անկախության ու հեղինակության դեմ ոտնձգող ցանկացած անպատասխանատու և անհիմն վարքագիծ ու արարք, իսկ այդպիսինները պետք է արժանանան պատշաճ արձագանքի ԱՀ-ում գործող օրենսդրական գործիքակազմի կիրառմամբ»,-նշված է հայտարարությունում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>