«CNN» հեռուստաալիքը ցուցադրել է Թրամփի ու Արաս Ագալարովի ոչ ֆորմալ հանդիպման կադրերը (տեսանյութ)
Դիտել նաև
Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Դոնալդ Թրամփի ուղերձը Ապրիլի 24-ին
Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում
Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում
Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր
«CNN» հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել ոչ ֆորմալ միջոցառումից, որում նկարահանված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ադրբեջանական ծագման ռուսաստանցի գործարար Արաս Ագալարովը և նրա որդին՝ Էմին Ագալարովը: Ագալարովները վերջերս դարձել են սկանդալի մասնակիցներ, Թրամփ կրտսերի հետ կապված:
Թրամփի քաղաքական մրցակիցներն այդ բանակցությունները համարում են որպես Մոսկվայի ազդեցության ևս մեկ դրվագ ԱՄՆ նախագահի շրջապատի վրա:
Տեսաձայնագրությունն արվել է 2013 թ. հունիսին Լաս Վեգասում, Նևադա նահանգ, «Միսս ԱՄՆ» մրցույթից առաջ: Այն ժամանակ Թրամփը հայտարարեց, որ ցանկանում է անցկացնել «Միսս Տիեզերք» 2013-ը Մոսկվայում:
Հեռուստաալիքը կարծում է, որ դրանք Դոնալդ Թրամփի ու Ագալարովների միջև առկա ջերմ հարաբերությունների մասին վկայող ապացույցներ են:
Zham.am

