Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր
18
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել

Երեկ Ռոբերտ Քոչարյանը պայթեցրեց փաշինյանական ստերի ևս մի «փուչիկ». Լուսանկարներ

Երեկ իր ասուլիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադառնալով 1999 թվականին Ստամբուլյան գագաթաժողովի ընթացքում ընդունված փաստաթղթին, որով, ըստ փաշինյանական քարոզչամեքենայի պնդումների, իբր ճանաչվել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պայթեցրեց այդ կեղծ «փուչիկը», նշելով ճիշտ հակառակ պնդումը, համաձայն որի այդ փաստաթղթով, իրականում,  ԼՂՀ-ի հարցը տարանջատվեց մյուս կոնֆլիկտներից՝ Աբխազիայից, Հարավային Օսիայից և Մերձդնեստրից:

Քոչարյանը առաջարկեց ներկա լրագրողներին և հանրությանն ավելի մանրամասն ուսումնասիրել այդ փաստաթուղթը, որից պարզ կդառնա, թե ով է ճիշտն ասում, իսկ ով՝ ստում:

Դա առիթ հանդիսացավ, որ շատերը կրկին ծանոթանան այդ փաստաթղթին և պարզեն, որ Քոչարյանը ճիշտ էր, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ սխալ: Քանզի, իրոք, այդ փաստաթղթում գրեթե առաջին անգամ տարանջատվեց Լեռնային Ղարաբաղի հարցը մյուս կոնֆլիկտներից, և փաստացի հենց այդ գագաթաժողովից հետո մյուս բոլոր փաստաթղթերում Արցախի խնդիրը սկսեց դիտարկվել հենց այդ պրիզմայով: Եվ իզուր չէր, որ պաշտոնական Բաքուն միշտ բողոքում էր միջնորդներից, որ վերրջիններս Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդիրներին տարբեր մոտեցումներով էին հանդես գալիս: Տրամաբանական էր, որ դրանից հետո պիտի հետևեր Մադրիդը, հետո Կազանը և այդպես շարունակ:

Այսպիսով, երեկ Ռոբերտ Քոչարյանը պայթեցրեց Փաշինյանի քարոզչամեքենայի հերթական սուտը: Իսկ ինչպես հայտնի է, մի հարցում սուտ խոսողը մյուս հարցերում էլ նույն գործելաոճն է ունենում:

Այստեղ պարզապես, որպես քննադատություն, արժե այլ հարցադրում անել: Իսկ ինչու՞ հանրությանը պարզ և մատչելի ձևով չէր ներկայացվում այն, ինչ երեկ ասաց ՀՀ երկրորդ նախագահը: Եթե ժամանակին բոլոր հարցերում օպերատիվ կարգով պայթեցվեին փաշինյանական, գեբելսյան քարոզչամեքենայի բոլոր ստերը, հավանաբար, 2018-ը չէր լինի, և մենք այսպիսի կորուստներ չէինք ունենա:

Այնպես որ օբյեկտիվ լինելու համար պետք է այս հարցին մոտենալ ավելի համակարգված ձևով: Եթե ժամանակին այնպես, ինչպես երեկ Քոչարյանի կողմից «պայթեցվեց» այդ փուչիկը, նույնը կատարվեր նաև մյուս փաշինյանական ստերի մասով, մենք այսպիսի աստիճանի ողբերգական վիճակի մեջ չէինք հայտնվի, որ մի հատ էլ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեզ ծաղրեին:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>