Իսպանական դասեր ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում
17
Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Պատերազմ Արցախում
Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել

Ու՞մ ձեռքով «խաչակնքվեց պետպատվերը» կամ Հայաստանյան Կորեյկոները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փորձում է թոզ փչել, ոչ միայն հանրության, այլև Փաշինյանի աչքին։ Մինչ նախարարը հայտարարում է, որ ՊԱԳ-ի պետին գործից ազատել են խախտումների պատճառով, որոնք ի հայտ են եկել իրենց ուսումնասիրության արդյունքում՝ ՀՀ վերահսկողության ծառայության սոցիալական ոլորտում վերահսկողության վարչության տրված տեղեկանքի, որը ըստ կառավարության կուլուարներում շրջանառվող խոսակցությունների, այժմ Փաշինյանի սեղանին է՝ հակառակն է փաստում։ Իսկ փաստերը աղաղակող են և վերաբերվում են առողջապահության պետպատվերին։

Եվ այսպես . <<Համաձայն 2021թ հոկտեմբերի 7-ի ՀՀ առողջապահության նախարարության N3747-Ա հրամանի իրականացվել է վերաբաշխում, սակայն այդ գործընթացը չի իրականացվել օրենսդրությամբ սահմանված պաշտոնատար անձանց (մասնագիտական խմբի) կողմից, ինչը իր կողմից հանգեցրել է նոր խնդրի, արդյունքում շուրջ 20 բժշկական կազմակերպությունների կողմից ներկայացվել են անհամաձայնություններ, խնդրանքներ և առաջարկություններ>>։ Սա նշանակում է, որ 20 բժշկական կազմակերպություններ զրկվել են իրենց հասանելիք պետական պատվերից։ Եվ այսպես որտե՞ղ են փողերը, ում՞ գրպանում… Այս հարցի պատասխանը կարելի է գտնել վերը նշված տեղեկանքում. <<Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանձնարարություն է տվել ՊԱԳ-ի  պետի տեղակալ Գարուշ Այվազյանին, որպեսզի վերջինս կազմի պետական պատվերի շրջանակում վերաբաշխումները։ 2020թ-ի փետրվարի 28-ի ԱՆ գլխավոր քարտուղարի 29-Ա հրամանով սահմանվել է ՊԱԳ աշխատակիցների պաշտոնների անձնագրերը, որով սահմանվել են վերջիններիս լիազորությունները, սակայն ոլորտը համակարգող ստորաբաժանման աշխատակիցները որևէ գործողություն չեն կատարել, իսկ ՊԱԳ-ի պետի տեղակալ Գարուշ Այվազյանը համաձայն 31.10.2019թ 8-Լ ՊԱԳ իրավասությունները սահմանելու մասին կարգադրության, չունենալով նման լիազորություններ փաստացի համակարգել  և կատարել է գումարների բաշխման և վերաբաշխման գործառույթը>>։ Ի դեպ ուշադրություն, նախարարը պետպատվերի վերաբաշխումը հանձնարարել է ոչ թե ՊԱԳ-ի պետին, ինչպես կարգն է, այլ տեղակալին՝ այսինքն մեկին ով դրա իրավասությունը չունի, ինչու՞… Այս հարցում բազմակետերը շատ են։ Եթե նախարարը տեղյակ չէ թե ՊԱԳ-ում ով ինչ լիազորություններ ունի, ապա կնշանակի որ տիկին Ավանեսյանը իր տեղում չէ և նրան հեշտությամբ կարող են խաբել ոլորտի հմուտ մասնագետները, իսկ եթե նախարարը իր և իրեն ենթակա կառույցների պարտականությունները և պատասխանատվությունը լավ գիտի, ուրեմն պետք է ենթադրել, որ նշված գործողություններից այսպես ասած հանցավոր համաձայնության <<հոտ>> է գալիս։

Այս մեր ենթադրության հիմքում ևս պետական վերահսկողության ծառայության կողմից բերված փաստերն են. <<Վերջինս ստացված հանձնարարությունը իրականացնելիս շրջանցել է ոչ միայն իր անմիջական ղեկավար ՊԱԳ պետ Ծաղիկ Վարդանյանին, այլ նաև չի ներգրավվել համապատասխան գործողությունները իրականացնող ՊԱԳ բաժնի աշխատակիցներին։ Ըստ իր կողմից տրված հայտարարության դիմել է նախկին առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին վերաբաշխման աշխատանքների գործընթացին օգնելու համար>>։ Ըստ երևույթի Գարուշ Այվազյանը տառապում է սկլեռոզով և <<խեղճ>> մարդը մոռացել է, որ Արսեն Դավթյանը վաղուց առողջապահության աշխատակից չէ և մոտ երկու տարի առաջ նրան մեղադրանք էր ներկայացված առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու և պաշտոնական դիրքը չարաշահելու գործով։ Գուցե մենք ենք միամտորեն կարծում, որ այս փաստը մոռացված է եղել ՊԱԳ պետի տեղակալի կողմից և նրանք ավելի լուրջ և <<հեռանկարային>> ծրագրեր են պլանավորած եղել։ Եթե Անահիտ Ավանեսյանի և Գարուշ Այվազյանի մտքերը պղտոր չէին, ապա ինչու՞ պետպատվերի վերաբաշխումը սահմանված կարգով չի իրականացվել։ Հետևելով վերը նշված  տեղեկանքին կարելի է մտածել, որ այս ամենը  ֆինանսական կոմբինացիա է, որին կնախանձեր անգամ մեծ կոմբինատոր Օստապ Իբրահիմովիչը։

Ի դեպ, բոլորս շատ լավ հիշում ենք ինչպես նախարարը  անցած տարի <<աչքալուսանք>> տվեց  ժողովրդին նշելով, որ պետպատվերը խստորեն կրճատվում է։ Արդյունքում շատ կլինիկաներ զրկվեցին պետպատվերի իրենց իրավունքից, ինչը բնականաբար ուղղակի հարված էր հայ մարդու, այդ թվում նաև երեխաների առողջությանը։ Իսկապես Անահիտ Ավանեսյանը հո՞ չէր խոստովանի, որ ինքը Գարուշ Այվազյանի հետ միասին պետպատվերը <<մեջմեջ>> են անում բժշկական կենտրոնները թողնելով մերկ։ Ի դեպ այս խճճված պատմությունը զարմանալի է թվում նաև վերահսկողների համար, քանի որ վերջիններիս տեղեկանքում ասված է․ <<Առնվազն անհասկանալի է թե ինչ նպատակով է առանց ՊԱԳ պետի իմացության կատարվել ողջ գումարի վերաբաշխման աշխատանքները, որի վերաբերյալ mulberry փաստաթղթաշրջանառության համակարգում ՊԱԳ պետը ՀՀ առողջապահության նախարարին ուղղված նամակագրության մեջ կատարել է գրառում, առ այն որ հրամանի 1-6 հավելվածներում ամրագրված հաշվարկներին ՊԱԳ-ը չի մասնակցել և խնդրել է որպեսզի հաստատվի>>։

 Եվ այսպես կարելի է ենթադրել, որ ՔՊ-ի վրա կոռուպցիոն կամ գուցե պաշտոնական դիրքի չարաշահման ստվեր գցողներից մեկն էլ Անահիտ Ավանեսյանն է։ Սա ոչ կատակ է ոչ էլ մերկապարանոց հայտարարություն, այլ ենթադրություն հիմնված ՀՀ պետական վերահսկողության ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծրագրերի մշտադիտարկման վերաբերյալ վերը նշված տեղեկանքի վրա, որով եզրակացվում է.<< Առկա են ռիսկեր նոր հանրային դժգոհությունների հասունացման և ֆինանսական դեֆիցիտի առաջացման համար։ Ուստի անհրաժեշտ է պարզել վերաբաշխման գործընթացին մասնակցություն ունեցած իրական շրջանակը, համապատասխան բժշկական հաստատությունների հետ տվյալ անձանց շահերի բաշխման և սույն օրինաչափությունը բացառելով վերաբաշխման աշխատանքների, այլ ոչ պաշտոնատար անձանց կամ մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավվածությունը>>։

Ի դեպ ըստ որոշ տեղեկությունների ՊԱԳ արդեն նախկին պետ Ծաղիկ Վարդանյանը պատրաստվում է դիմել դատարան՝ Ծաղիկ Վարդանյանը լուրը հաստատեց։

Վարազդատ Ժամկոչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>