Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

Միջազգային կառույցներից պահանջում ենք արձագանքել ՀՀ-ում ժողովրդավարության տապալման աղաղակող փաստերին․ «Հայրենիք»

ՀՀ դատական իշխանության անկախության պաշտպանությունը երկրի ներքին անվտագության ապահովման գործում բացարձակ առաջնահերթություն է, հայտարարել է «Հայրենիք» կուսակցությունը։

«Այս օրերին իշխանության լկտի և հակաօրինական քայլերը՝ միտված դատական իշխանության վերջնական ոչնչացմանը, հասել են աննախադեպ ծավալների: Օրեր առաջ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ խափանման միջոցը` կալանքը գրավով և չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելուց անմիջապես հետո Գլխավոր դատախազը դիմել էր Բարձրագույն դատական խորհրդին որոշումը կայացրած դատավոր Բորիս Բախշյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և վերջինիս կալանավորելու միջնորդությամբ: ԲԴԽ-ն, հնազանդվելով իշխանության հիվանդագին և կործանարար քմահաճույքներին՝ բավարարել է Գլխավոր դատախազի միջնորդությունը: Այս հարցով իր մտահոգությունը հրապարակային կերպով արդեն իսկ հնչեցրել է Դատավորների միությունը: Այսօր արդեն Վարչական դատարանի դատավորները հայտարարություն են տարածել՝ Դանիել Դանիելյանի նկատմամբ Արդարադատության նախարարի հերթական տխրահռչակ կարգապահական վարույթի հարուցումը որակելով որպես ճնշման փորձ: Կարգապահական վարույթը հարուցվել է Վանաձոր համայնքի ՏԻՄ ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցը մերժելու մասին որոշումը կայացնելուց հետո, նույն կուսակցության նախագահի, արդեն սովորական դարձած իշխանահաճո դիմումի հիման վրա:

Այսպես կոչված, «առիթն» այն է, որ եզրափակիչ դատական ակտը նիստում հնչեցվել է, ոչ թե նախագահող դատավոր Դանիել Դանիելյանի, այլ՝ կոլեգիալ դատական կազմում ընդգրկված մեկ այլ դատավորի կողմից:

Նկարագրվածը պետության հիմքերը խարխլող պատուհաս իշխանությունների կողմից դատական իշխանության նկատմամբ իրականացվող հարձակումների և իրավական ամենաթողության մի փոքր մասն է կազմում: Արձանագրում ենք, որ քաղաքական մեծամասնության կողմից դատական իշխանության անկախության կազմաքանդման ծրագրի վերջնական իրագործումը հանգեցնելու է երկրի ներքին կայունության, իրավական անվտանգության խաթարմանը, և որպես հետևանք՝ Հայաստանի «ադրբեջանացմանը», ինչն էլ կունենա անդառնալի հետևանքներ:

Դատական իշխանությունը, իր բոլոր թերություններով հանդերձ, Հայաստանի՝ որպես ժողովրդավարական և իրավական պետության վերջին ինստիտուցիոնալ հենարանն է:

ՀՀ դատական իշխանության անկախության պաշտպանությունը երկրի ներքին անվտագության ապահովման գործում բացարձակ առաջնահերթություն է: 

Անկախ քաղաքական հայացքներից կամ այլ տարբերություններից, դատական իշխանության անկախության ապահովումը, այն էլ իրավական պետության բացակայության պայմաններում՝ բոլորիս և յուրաքանչյուրիս պարտականությունն է: Հաշվի առնելով վերոնշյալը, կոչ ենք անում բոլոր առողջ քաղաքական և հասարակական ուժերին՝ լծվել դատական իշխանությանը և դատավորներին իշխանական հարձակումներից պաշտպանելու գործին,դատական իշխանության մարմիններին, դատավորներին` անմասն չմնալ իրենց գործընկերների նկատմամբ կիրառվող բռնաճնշումների վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտելուց: Միջազգային կառույցներից պահանջում ենք իրենց տրված մանդատներին համապատասխան արձագանքել ՀՀ-ում ժողովրդավարության տապալման աղաղակող փաստերին»,- նշված է «Հայրենիք» կուսակցության հայտարարությունում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>