Ռուսաստանն աջակցում է Հայաստանին և Թուրքիային ուղիղ երկխոսություն հաստատելու հարցում. Լավրով
Դիտել նաև
Եթե Փաշինյանը հավատում է, որ Հայաստանը կհարստանա, թող ինքը «հոգ տանի» դրա մասին․ Լավրով
Հայաստանում քաղաքական հայացքների արտահայտման համար մարդկանց ձերբակալելը լուրջ տարակուսանք և մտահոգություն է առաջացնում. Լավրով
«Հայ եկեղեցին չպետք է ենթարկվի անհիմն հարձակումների»․ Լավրով
Սերգեյ Լավրովն անվերապահ հարգանքի է արժանացել ամբողջ աշխարհում․ Պուտին
Ի՞նչ նպատակ էր հետապնդում Լավրովի այցը Հայաստան
Մոսկվան աջակցում է Երևանին և Անկարային ուղիղ երկխոսություն հաստատելու հարցում և հուսով է, որ դա հաջող կլինի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում:
«Հայաստանը և Թուրքիան նշանակել են իրենց հատուկ ներկայացուցիչներին: Ռուսաստանը օգնել է նման համաձայնության գալ, և մենք շատ ուրախ ենք, որ այսօր առաջին հանդիպումն անցկացվում է Մոսկվայում: Մեր դերն է օգնել ուղիղ երկխոսության հաստատմանը»,- ասաց նա։

