Անկարան հայտնել է նախապայմանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում
Դիտել նաև
Փետրվարի 28-ից բանակի բոլոր ստորաբաժանումները գտնվում են մարտական պատրաստության վիճակում. Էրդողան
Ըստ ամերիկյան The Washington Post-ի՝ Վաշինգտոն այցի ընթացքում Ալիևի թիկնապահները «իրենց վատ են պահել»
Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Արևմուտքը փորձում է Թուրքիայի մեծացող դերը թուլացնել Միջին Արևելքում. ինչո՞ւ նույնպես պարզ է
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Փաշինյանը համաձայնվել է Սյունիքի մի մասը հանձնել Ադրբեջանի վերահսկողությանը։
Էրդողանը կայցելի Ադրբեջան
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Օմեր Չելիքը բացատրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մի քանի սկզբունքային հայեցակարգերին՝ Ադրբեջանի դրական վերաբերմունքը գործընթացին, արխիվների բացում, հարցի հանումը քաղաքական օրակարգից և դրա հանձնումը պատմաբանների քննարկմանը: Այս մասին հաղորդում է թուրքական Anadolu–ն:
«Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությունը կարող է տեղի ունենալ պայմանով, որ Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ իր հարձակողական և էքսպանսիոնիստական քաղաքականությունից»,-ասաց Չելիքը։
Նշելով արխիվների բացման և պատմաբաններին քննարկմանը տրամադրելուն, Չելիքը նկատի ունի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։
Zham.am

