«Թևանյանի գործը մեծ սուտ է․ մեղադրանքի առարկա չկա»․ Դերենիկ Մալխասյան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ձյունիկ Աղաջանյան
21
Պարալիզացված է «7or.am» կայքի աշխատանքը. դատապարտում ենք իրավապահ մարմինների այս մոտեցումը․ հայտարարություն Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ընդդիմադիր ուժերը դիմում են Սահմանադրական դատարան Պատերազմ Արցախում
Կարկուտը մեծ վնասներ է պատճառել Ոսկեվանին.Բաղանիսին, Կոթիին «Թևանյանի գործը մեծ սուտ է․ մեղադրանքի առարկա չկա»․ Դերենիկ Մալխասյան Պարալիզացված է «7or.am» կայքի աշխատանքը. դատապարտում ենք իրավապահ մարմինների այս մոտեցումը․ հայտարարություն Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Քաղաքական հաշվարկ․ ԿԸՀ-ն ասում է՝ չի ազդել, ԲՀԿ-ն՝ հակառակը․ ի՞նչ կլիներ, եթե 3 տեղամաս չզրոյացվեր Երևանում հնչած կրակngների հետևանքով 4 անձ հոսպիտալացվել է, 1 անձ ձերբակալվել է Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ձյունիկ Աղաջանյան Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Երևանում թիվ 46 համարի ավտոբուսը վթարի հետևանքով ջարդուփշուր է եղել. Կան տուժածներ Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը «Եթե ՍԴ-ն մակերեսորեն մերժի դիմումները, դա կարող է ճանապարհ բացել ցնցումների համար»․ Սուրեն Սուրենյանց Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Գեղարքունիքի մարզում Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Շիրակի մարզի գյուղ Հայկավանում այսօր տեղացել է հավկիթի մեծության կարկուտ Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության․ Արա Զոհրաբյան Փաշինյանը կորցրել է իշխանության մենաշնորհը. Փոստանջյան Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ամենաակնառու խախտումը վարչական ռեսուրսի կիրառումն է ու ռեպրեսիվ միջոցների օգտագործումը. Դրմեյան Այս ընտրությունների արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր․ Արամ Վարդևանյան

Ադրբեջանի նպատակն է կա՛մ այնպես անել, որ մարդիկ լքեն ՀՀ-ն, չլինի ՀՀ, կա՛մ սպանել բոլոր հայերին. ադրբեջանագետ

Հայ-ադրբեջանական հարաբերությունների, հնարավոր պայմանագրի կնքման մասին Yerkir.am-ը զրուցել է ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանի հետ։

-Պարո՛ն Դավթյան, գաղտնիք չէ, որ ներկայիս իշխանությունները որդեգրել են թղթե շերեփի արատավոր պրակտիկան` Հայաստանի անվտանգությունը կապելով տարատեսակ ֆորմատների գթաստության հետ։ Մյուս կողմից՝ իշխանությունները պարտվողական տրամադրություններով են վարակում հասարակությանը` դարձնելով իրենց պես չպայքարող։ Իշխանությունների այսպիսի վարքագծի դրսևորումն ինչպիսի՞ աղետալի հետևանքներ կունենա։

Իշխանություններն ունեն պարտվածի հոգեբանություն,  ձախողել են ամբողջ պետական կառավարվող համակարգը, իսկ նրանց հայտարարությունները դեմ են հայոց ազգային ու պետական շահերին: Իշխանություններն ընդդիմանում են այն մարդկանց, որոնք փորձում են ազգանվեր գործունեություն ծավալել։ Հետևաբար՝ այս իշխանությունների նպատակը մեկն է` կա՛մ կործանել Հայաստանի Հանրապետությունը, կա՛մ ստեղծել այնպիսի իրավիճակ, որ ՀՀ-ն ունակ չլինի պաշտպանել իր սեփական սահմանները և ստիպված դառնա Ռուսաստանի հետ միութենական պետություն, կ՛ամ էլ տրվելով թուրքական տնտեսական խայծին` ծառայի թուրքական շահին։ Այսինքն՝ Հայաստանը դարձել է գեոպոլիտիկ խաղերի կիզակետում օգտագործվող մանրադրամ։ Ցավոք, այս իշխանությունները չեն ցանկանում իրավիճակը կայունացնել. նրանք ունեին շանսեր և կարող էին ՀՀ-ին տալ շնչելու, պետականությունն ամրացնելու հնարավորություն, բայց ներկայիս իշխանությունների այսօրվա գործողությունները պետականակործան տրամաբանություն ունեն։

Մենք գրեթե ամեն օր լսում ենք Բաքվի բռնապետի  հայտարարություններըորոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը և ԱրցախինԲացի այնոր ադրբեջանցիները, հետևելով իրենց ղեկավարի օրինակինհավատում ենոր «Զանգեզուրն» իրենցն էդեռ մի բան էլ կարծում ենթե իրենք այս տարածաշրջանի ամենահին ժողովուրդն են։ Իսկ ներկայիս իշխանություններըինչպես Դուք նշեցիքպետականակործան քաղաքականությամբ փորձում են հասարակությանը տանել «խաղաղության դարաշրջանի»  բացմանը։ Հարց է առաջանում՝ արդյո՞ք իշխանությունների որդեգրած քաղաքականությունը իրատեսական է։  

- Դա ոչ թե պայմանագրի կնքում է, այլ կա՛մ Հայաստանը երկրորդ ցեղասպանության ենթարկելու պայմանավորվածություն, կա՛մ այնպիսի կապիտուլյացիոն փաստաթուղթ պետք է ստորագրվի, որում ընդհանրապես Հայաստանի պետական շահին նպաստող որևէ նորմ չի լինի. այս իշխանությունները նպատակ ունեն միմիայն սպասարկելու թուրքական և ադրբեջանական շահը։ «Խաղաղության դարաշրջանից» ակնկալել իրական խաղաղություն՝ անմտություն կլինի, և դրանով մենք մեր կյանքն ենք վտանգի տակ դնում։ Վառ վկայությունը  սահմանային լարումներն են: Սպասել, որ այս տրամադրության հենքով Ադրբեջանում որևէ դրական փոփոխություն կլինի, անմտություն է։ Ադրբեջանի նպատակն է կա՛մ այնպես անել, որ մարդիկ լքեն ՀՀ-ն,  չլինի ՀՀ-ն, այլ լինի հայկական էթնիկ փոքրամասնություն, ինչպես ասվում է Ադրբեջանում, կա՛մ պատերազմի միջոցով սպանել բոլոր հայերին` անկախ տարիքից, սեռից և այլն։

- 1988 թ. Արցախի ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքի հարցը բարձրացրեց` անկախանալով ԽՍՀՄ տարածքում։ Այդ ամենից հետո ադրբեջանական քաղաքական և ռազմական ներուժը սկսեց ագրեսիա իրականացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի նկատմամբ, որը շարունակվում է մինչ օրս։ Պարո՛ն Դավթյան, Սոչիի հայտարարություն մեջ, «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի, նաև Բրյուսելյան հանդիպման ժամանակ արդյո՞ք ճիշտ էր Արցախյան  հակամարտությունից չխոսելը՝   այն դեպքում երբ 30-ամյա հակամարտությունը Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման համար էր, և չե՞ք կարծում, որ Արցախ բառի բացակայությունը հայտարարության տեքստերից ինքնին խոսում է արդեն բանակցային գործընթացում ՀՀ-ի պարտության մասին։

Այս իշխանությունը պատերազմ հրահրելով է հրաժարվել Արցախից` հաշվի չառնելով, որ այդ պատերազմում ռեալ շանսեր չունենինք, և նախքան պատերազմը դրա մասին բազմիցս խոսվել է տարբեր հարթակներից։ Նրանք քանի գտնվում են ղեկավար պաշտոններին, ծառայելու են ոչ թե արցախահայության շահերին, այլ, ընդհակառակը, օգնելու են  Ադրբեջանին, որպեսզի ճնշումների, ռազմական սպառնալիքների գործադրմամբ Արցախը հայաթափվի։

-Ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվ լուսաբանում են այն, որ  Ադրբեջանը երկաթգիծ է կառուցում դեպի Հայաստան։ Հայտնում են, որ Ադրբեջանը մտադիր է ավարտել երկաթգծի շինարարությունը մինչև հաջորդ տարի, որը, որոշ տեղեկություններով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մի հատվածն է լինելու: Հայաստանում շարունակում են հերքել միջանցքային տրամաբանությունն՝ առհասարակ։ Եթե, այնուամենայնիվ, Հայաստանի տարածքով անցնի Ադրբեջանը Նախիջևանին կապող երկաթգիծ, ինչպիսի՞ անվտանգային խնդիրների առջև կկանգնի Հայաստանը:

- Երկաթգծի կառուցումը, և այն, որ դա պետք է Հայաստանի տարածքով անցնի, դեռևս հարց է։ Որքան էլ քաղաքական դաշտում խոսեն, որ միջանցքն արդեն բացել են և այլն, միևնույն է, հակված եմ իրականությունը տեսնել. երկու երկրների ղեկավարների հանդիպումներում տեսնում ենք, որ կան տարբեր ձևակերպումներ, որոնք հակասում են միջանցքի բացմանը։ Եթե երկաթգիծը բացվի, և բեռնափոխադրումներ իրականացվեն, ապա բազմաթիվ խնդիրների և վտանգների առջև կկանգենք։ Եթե միջանցքի տրամաբանության ներքո է բացվում, ապա կարող ենք համարել, որ ՀՀ գոյություն չունի. ես վստահ եմ, որ կարճ ժամանակ հետո ադրբեջանական կամ թուրքական զորքերը տարբեր պրովոկացիաներով կհայտարարեն, որ հայերը թալանել են բեռները, քարեր են նետել իրենց կողմ  և այլն։ Հարկավոր է, որ այդ անվտանգությունն ապահովվի, և որքան էլ Ռուսաստանը փորձի դա իրականացնել, Ադրբեջանը նպատակ կունենա հարվածել ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությանը։ Սա կարվի նրա համար, որպեսզի կողմերին ստիպեն համաձայնություն տալ  թուրքական զորքերի տեղակայմանը նշված վայրերում։ Ես առավել քան վստահ եմ՝ բացի այդ պրովոկացիայներից և թուրքական կողմի՝ բեռները թուրքական կամ ադրբեջանական ռազմական մեքենաներով ուղեկցելու մասին պնդումներից, շատ հավանական է, որ այդ անցակետերում լինեն փոքր զորամիավորումներ։ Ակնկալել, որ դա կլինի միջանցք,  և այդ միջանցքով բեռներ ուղղակի կտեղափոխվեն՝ բացարձակապես անմտություն է։ Թուրքերը, իրենց երազանքն իրականացնելուց զատ, այդ երազանքի մեջ պատկերացնում են  Հայաստանի Հանրապետության վերացում: Ըստ այդ պատկերացումների՝ ՀՀ-ի փոխարեն պետք է լինի տարածք, որտեղ ապրում են փոքրամասնություն հանդիսացող  հայեր։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>