Վրաստանում հայտարարվել է ազգային սուգ Ոչ սովորական, ոչ հերթական ընտրություններ. պետք է անել շատ կարևոր գործ` փոխել մթնոլորտը Հավկիթի գները կարող են նոր ռեկորդներ սահմանել
18
Լարիջանիի սպանությամբ Իսրայելը ցանկանում է թույլ չտալ, որ ԱՄՆ-ն դադարեցնի պատերազմն Իրանի դեմ Ի՞նչ է սպասվում Վրաստանին Իլիա 2-րդի մահից հետո Իրանը հայտարարել է, որ Լարիջանիի մահը չի փոխի երկրի քաղաքական համակարգը Արյունոտ վրեժ՝ Լարիջանիի մահվան համար. ԻՀՊԿ–ն հարվածների նոր ալիք է հասցրել Իսրայելին (տեսանյութ) Թեհրանը հաստատել է, որ Ալի Լարիջանին uպшնվել է 93 տարեկանում մшհացել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը Իրանը մեզ համար անխուսափելի սպառնալիք չէր ներկայացնում․ մենք այս պատերազմը սկսել ենք Իսրայելի և նրա ազդեցիկ ամերիկյան լոբբիի ճնշման ներքո. ԱՄՆ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի աղմկոտ հրաժարականը ՆԱՏՕ-ի դաշնակիցները հրաժարվել են մասնակցել Իրանի դեմ պատերազմին, և մենք նրանց օգնության կարիքը չունենք. Թրամփ Եթե Իրանը կարողանա դիմանալ, ապա ԹՐԻՓՓ-ը կկորցնի իր նշանակությունը․ Ստեփան Դանիելյան Ալիևը «պայթեցրեց» Նիկոլի խաղաղության ավտոբուսը Պատերազմ Արցախում
Լարիջանիի սպանությամբ Իսրայելը ցանկանում է թույլ չտալ, որ ԱՄՆ-ն դադարեցնի պատերազմն Իրանի դեմ Միքայել Սրբազանի տնային կալանք խափանման միջոցը վերացնելու միջնորդություն ներկայացվեց Ի՞նչ է սպասվում Վրաստանին Իլիա 2-րդի մահից հետո Խորթ մայրը շուրջ 1,5 ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային․ նոր մանրամասներ Ուրախ եմ, որ երկու պատերազմներում կարողացար իմ կողքին լինել, ավելի ճիշտ հայրենիքի զինվորը դարձար ու ինձ զինակից. Աշոտ Երկաթի շնորհավորանքը ՔԿՀ-ից՝ որդուն Իրանը հայտարարել է, որ Լարիջանիի մահը չի փոխի երկրի քաղաքական համակարգը Շինարարական փուչիկն ու վերաարտահանման միֆը. Փաշինյանի տնտեսական «հրաշքի» վերջը. «168.am» Պայթելու է. 16.000 դոլար՝ նախարարին, 43 դոլար՝ բժշկին. աղքատները վճարում են հարուստների համար Վրաստանում հայտարարվել է ազգային սուգ Սասունյան. Եվրախորհրդարանում Փաշինյանը բացահայտում է իր վեճերը Եկեղեցու և կուսակցությունների հետ Իրանը մահապատժի է ենթարկել Մոսադի օգտին լրտեսության մեջ դատապարտված Կուրուշ Կիվանիին Ոչ սովորական, ոչ հերթական ընտրություններ. պետք է անել շատ կարևոր գործ` փոխել մթնոլորտը Մի քաղցր կոնֆետ տուր երեխային, ամեն ինչ կպատմի (տեսանյութ) Արյունոտ վրեժ՝ Լարիջանիի մահվան համար. ԻՀՊԿ–ն հարվածների նոր ալիք է հասցրել Իսրայելին (տեսանյութ) Ադրբեջանը հերթական օգնությունն է ուղարկում Իրան «Սա Բաքվի վարչախմբին ուղղված զգուշացում է». Վարդան Ոսկանյան Արցախահայերի՝ քաղաքացիություն ստանալու դիմումները ամիսներով ձգում են. գնան Նիկոլի դե՞մ քվեարկեն Քարոզարշավը կսկսվի մայիսի 8-ին և կտևի մինչև հունիսի 5-ը Հավկիթի գները կարող են նոր ռեկորդներ սահմանել Էդիտա Գզոյանը կարծում է, որ իշխանությունն իր նկատմամբ այդ քայլով տվել է ինստիտուտի քանդման մեկնարկը. «Հրապարակ» Նախկին թիվ 1 աներձագը հատուկ սեր ունի ավտոյի պետհամարանիշի հանդեպ. «Հրապարակ» Արաղչին Ադրբեջանին զգուշացրել է, որ վերջինս կվերածվի թիրախի, եթե իր տարածքը զիջի ԱՄՆ-ին կամ Իսրայելին Թեհրանը հաստատել է, որ Ալի Լարիջանին uպшնվել է Արմինե Օհանյանին Քննչական հրավիրելու և հարցաքննելու առիթը 2024-ին գրված մի խմբագրական է 93 տարեկանում մшհացել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը Մարգարյան-Ֆուչիկ փողոցների հատման խաչմերուկից դեպի Հալաբյան փողոց կանգառը կարգելվի Իրանը մեզ համար անխուսափելի սպառնալիք չէր ներկայացնում․ մենք այս պատերազմը սկսել ենք Իսրայելի և նրա ազդեցիկ ամերիկյան լոբբիի ճնշման ներքո. ԱՄՆ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի աղմկոտ հրաժարականը ՆԱՏՕ-ի դաշնակիցները հրաժարվել են մասնակցել Իրանի դեմ պատերազմին, և մենք նրանց օգնության կարիքը չունենք. Թրամփ ԵՄ-ն գալիս է «պաշտպանելու» Փաշինյանի իշխանությունը. Սուրենյանց Բացահայտվել է հերթական կեղծ «Զանգերի կենտրոնը»․ կիրառվել է «Airdrop scam» մեթոդը

Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումը միակ միջոցն է՝ վերջ դնելու ղարաբաղյան հակամարտությանը. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախում անկախության հանրաքվեի անցկացման 30-րդ տարեդարձի առիթով.

«30 տարի առաջ՝ 1991 թ․ դեկտեմբերի 10-ին, Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) կայացել է երկրի քաղաքական ապագային վերաբերող համահանրապետական հանրաքվե, որի արդյունքներով մասնակցած ընտրողների բացարձակ մեծամասնությունը (99,89 %) կողմ է քվեարկել անկախությանը։ Հանրաքվեն անց է կացվել այն ժամանակ գործող ազգային օրենսդրությանը, ժողովրդավարական ընթացակարգերին և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ Ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները հանրապետության ամբողջ տարածքում հանրաքվե անցկացնելու համար։ Ընտրությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 82 %-ը։

Հանրաքվեի նախապատրաստումն ու անցկացումը տեղի է ունեցել Ադրբեջանի՝ լարվածության սրմանն ուղղված քաղաքականության պայմաններում, որը պայթյունավտանգ բնույթ էր ստացել և արդյունքում վերածվեց լայնածավալ պատերազմի Արցախի և նրա ժողովրդի դեմ։

Արցախում անկախության հանրաքվեի անցկացումն արցախյան կողմի հերթական փորձն էր՝ կանխել մոտալուտ պատերազմը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեղափոխել իրավական և քաղաքական հարթություն։ Սակայն Ադրբեջանն արհամարհեց հակամարտությունը խաղաղ և դիվանագիտական միջոցներով լուծելուն ուղղված Արցախի քայլերը և քվեարկության օրը ծանր հրետակոծության ենթարկեց Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով  զոհվեցին և  վիրավորվեցին տասնյակ քաղաքացիական բնակիչներ։  

Ինքնիշխան պետականությունն ամրապնդելու և զարգացնելու իր վճռականությունն արցախահայությունը վերահաստատել է հաջորդ սահմանադրական հանրաքվեների ժամանակ։ 2006 թ․ դեկտեմբերի 10-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունվել է երկրի առաջին սահմանադրությունը։ 2017 թ․ փետրվարի 20-ին Արցախի ժողովուրդը հերթական հանրաքվեով կողմ է քվեարկել նոր Սահմանադրությանը՝ այդպիսով հաստատելով իր նախորդ որոշումներն ու անկախ պետություն կառուցելու ուղին շարունակելու կամքը։

Ցավոք, միջազգային հանրությունը չճանաչեց Արցախի ժողովրդի կամարտահայտությունն ու ժողովրդավարական ձգտումները, ինչը թույլ կտար կանխել Ադրբեջանի սանձազերծած պատերազմները և փրկել հազարավոր անմեղ կյանքեր։

Ադրբեջանը նախաձեռնեց Արցախի ոչնչացման նպատակով սանձազերծված երեք պատերազմներ (1991-1994 թթ․, 2016 թ․ և 2020 թ․), պատերազմների միջև ընկած տարիներին նպատակաուղղված և հետևողականորեն խափանեց միջազգային միջնորդների խաղաղարար նախաձեռնությունները՝ բանակցությունների ընթացքում  որդեգրելով ծայրահեղ անզիջում ու ապակառուցողական դիրքորոշում բոլոր հարցերի շուրջ։ 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո առարկայական բանակցություններից Բաքվի հրաժարումն այդ ագրեսիվ քաղաքականության շարունակությունն է, ինչի նպատակը հակամարտության համապարփակ կարգավորման բացառումն է։ Միջազգային միջնորդների առաջարկությունների էվոլյուցիան վկայում է, որ նրանք գիտակցում են Արցախի՝ Ադրբեջանի կազմում  լինելու անհնարինությունը և ճանաչում են Արցախի ժողովրդի առանցքային դերը սեփական քաղաքական կարգավիճակի որոշման հարցում։ Հրաժարվելով բանակցություններից՝ Բաքուն, հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և առաջարկներին, փորձում է ուժի ապօրինի կիրառման արդյունքները պարտադրել որպես կայացած փաստ։

Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումը միակ միջոցն է՝ վերջ դնելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը և վերացնելու դրա հետևանքները, ինչը ենթադրում է, մասնավորապես, օկուպացված բոլոր տարածքների դեօկուպացիա, փախստականների խնդրի և այլ հարցերի երկարաժամկետ, արդարացի և կայուն լուծում։
 
Անկախության հանրաքվեն ամուր հիմք է արցախյան պետականության համար, որի ստեղծման նպատակն էր փրկել արցախահայությանը լիակատար ոչնչացման վտանգից, ինչի աղբյուրը  եղել և շարունակում է լինել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը, իսկ վերջինիս պետականաշինության հիմքում դրված է հայատյաց և ցեղասպան գաղափարախոսությունը։

Արցախյան պետության ամրապնդումը և դրա միջազգային ճանաչումը բացարձակ առաջնահերթություններ են Արցախի իշխանությունների և ժողովրդի համար, քանի որ ժողովրդի պահպանման և զարգացման կարևորագույն պայմանը և միջոցը միջազգային-իրավական սուբյեկտայնություն ունեցող ազգային պետության առկայությունն է։ Արցախահայության պայքարը հանուն սեփական անկախ պետականության, պայքար է հանուն ազատության, հիմնարար իրավունքների, խաղաղության, ինչպես նաև անվտանգ և արժանապատիվ ապագայի»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>