«Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան
8
Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Պատերազմ Արցախում
«Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Ճղճիմ է ու զազրելի Վրեժ են լուծում առյուծի գլուխն ուտելով Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Նիկոլոն (Մաքիավելլին) ընդդեմ Նիկոլի Էդուարդ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի հետ Իշխանափոխությունը կլինի մի քանի արարով, դա կլինի վերջնական. Նարեկ Կարապետյան Ես չեմ հիշում որևէ գործ, որ այս կարգի դատարկ, մտացածին, ուռճացված լինի. Իվետա Տոնոյան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Անկումը՝ 74,5 տոկոս․ գյուղմթերքի և ծաղկի հունիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ դատարանի բակում Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Այս վարչախմբի ամեն հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության. Չալաբյանը՝ ՔԿՀ–ից Ուժեղ քամին երեկ վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում. ՆԳՆ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Արմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ճանապարհը Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Փաշինյանի բռնատիրական ռեժիմը Ծառուկյանի դաստակի չափով «նարուշնիկ» չունի. օրվա կադր «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Միշուստինը սառն է ընդունել Փաշինյանին. ձեռնունա՞յն հետ կգա Ռուսաստանից. News.am Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին. Ո՞վ է դատավորը Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները…

Հայ-գերմանական համագործակցությունը նոր մեկնարկ է ստանում Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման ոլորտում

Հունվարի 30-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանն ընդունեց Գերմանիայի դաշնային հանրապետության կառավարության արտակարգ իրավիճակների գլխավոր հանձնակատար, դաշնային տեխնիկական օգնության բյուրոյի նախագահ Ալբրեխտ Բրյոմմեին:

Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ ԱԻ նախարարության և ԳԴՀ ներքին գործերի նախարարության տեխնիկական օգնության դաշնային բյուրոյի միջև արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:

Քննարկմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Նադյա Լիխտենբերգերը:

Ողջունելով ներկաներին՝ Հ. Մխիթարյանն անդրադարձավ հայ-գերմանական համագործակցությանը, նախանշեց հետագա անելիքներն ու ներկայացրեց նախարարության հիմնական գործառույթները.

-Մեր երկրների միջև վաղուց ձևավորվել են բարիդրացիական հարաբերություններ: Հարաբերություններ, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցության ձևավորման համար: Հիմա այդ համագործակցությունն առավել զարգացնելու անհրաժեշտություն կա: Այսօր մեզ պատմական հնարավորություն է տրված նոր ու կայուն հիմքերի վրա դնելու հայ-գերմանական համագործակցությունը: 1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժի դասերի վերլուծության արդյունքում ձևավորվեց INSARAG-ը (ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խումբ): Եվ ահա Սպիտակի երկրաշարժից 27 տարի անց Հայաստանն ունի INSARAG-ի բոլոր պահանջներին համապատասխանող թիմ: Դա հնարավոր դարձավ ոչ միայն մեր ջանքերի, այլև միջազգային լայն աջակցության շնորհիվ:

Մենք ունենք կայացած ու համագործակցելի կառույց, փորձառու և պրոֆեսիոնալ անձնակազմ, Սենդայից բխող ազգային ռազմավարություն, քաղաքական կամք ու մեծ պատրաստակամություն՝ համագործակցելու Գերմանիայի դաշնության հետ բնակչության պաշտպանության, աղետների ռիսկի կառավարման ոլորտում:

ԳԴՀ կառավարության ԱԻ գլխավոր հանձնակատար, դաշնային տեխնիկական օգնության բյուրոյի նախագահ Ա. Բրյոմմեն իր խոսքում անդրադարձավ Հայաստան կատարած առաջին այցելության նպատակի, ակնկալիքների և արտակարգ իրավիճակներում Հայաստանի ձեռքբերումներին.

- Ինձ համար մեծ պատիվ է գտնվել մի երկրում, որի մասին բազմաթիվ հիշողություններ կան: Ցավով եմ վերհիշում 1988 թ.-ի աղետալի երկրաշարժը, բայց և հպարտությամբ ու զարմանքով փաստում, որ այսօր Հայաստանն ունի INSARAG-ի բոլոր չափորոշիչներին համապատասխան թիմ՝ այնպիսի թիմ, ինչպիսին ունի Ամերիկայի միացյալ նահանգների պես հզոր և զարգացած տերությունը: Այսօր այստեղ եմ, որպեսզի տեսնեմ հետերկրաշարժյան տարածքներն ու տեղանքները, քննարկենք համագործակցության նոր եզրերն ու փոխըմբռնման հուշագիրը, որը լայն հնարավորություններ կտա երկու երկրների փրկարար ծառայություններին:

Հյուրերը մասնակցեցին նաև ՀՀ ԱԻ նախարարության սայլակավոր հաշմանդամ աշխատակիցների պարգևատրման արարողությանը:
Քանի որ Ալբրեխտ Բրյոմմեի այցը նաև ճանաչողական բնույթ էր կրում, Հ. Մխիթարյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում, եղան Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում՝ տեղում ծանոթանալով «911» ծառայության աշխատանքներին:

Նշենք, որ ՀՀ ԱԻ նախարարությունը և ԳԴՀ ներքին գործերի նախարարության տեխնիկական օգնության դաշնային բյուրոն, ընդունելով իրենց պետությունների միջև արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության կարևորությունը, բնակչության անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման նպատակով համաձայնեցված աշխատանքների անցկացման անհրաժեշտությունը, բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման, տուժած բնակչությանն օգնություն ցույց տալու միջոցառումների իրականացման համար մարդկային, գիտատեխնիկական, տեխնոլոգիական և տեղեկատվական ռեսուրսների համատեղ օգտագործման անհրաժեշտությունը և նպատակ ունենալով առավել ամրապնդել փոխըմբռնումն ու բարեկամական համագործակցությունը, պայմանավորվում են այս Հուշագրով, իրենց երկրների օրենսդրությանը և միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին ու նորմերին համապատասխան համագործակցություն իրականացնել հետևյալ բնագավառներում.

1. կամավոր փրկարարական շարժումների կազմակերպում և ակտիվացում,
2. արտակարգ իրավիճակների կանխում և կանխարգելում, բնակչության և տարածքների պաշտպանություն, որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում,
3. բնական և տեխնածին աղետների կանխարգելում, հետևանքների վերացում,
4. վտանգավոր տեխնածին գործընթացների և բնական աղետների մոնիթորինգի կազմակերպում և իրականացում,
5. տեղեկատվության և նորարարական տեխնոլոգիաների փոխանակում,
6. համագործակցություն աղետներից տուժած բնակչության և փրկարարական աշխատանքներ իրականացնող անձնակազմերի հոգեբանական աջակցության կազմակերպման ծառայությունների միջև,
7. կողմերի լիազոր մարմինների պատվիրակությունների պարբերական փոխայցելություններ` փորձի փոխանակման նպատակով,
8.արտակարգ իրավիճակների ոլորտի աշխատողների և փորձագետների մասնագիտական որակավորման հետագա բարձրացման և վերապատրաստման ուղղությամբ համատեղ միջոցառումների (գիտաժողովներ, սեմինարներ, դասախոսություններ, վարժանքներ, գործնական պարապմունքներ) կազմակերպում և անցկացում
9. համատեղ ծրագրերի մշակում և իրականացում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>