Մեդվեդև. Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ընդդիմության դեմ ճնշումների նոր փուլ է «Կեղծ ակնկալիքներ». Եվրախորհրդարանում կոչ են արել հրաժարվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարից Մարդիկ վիրավորված են, իշխանությունը լկտիություն ցուցաբերեց ընտրություններին. Արման Աբովյան
28
«Երեւի լավ չեք հետևել հակակոռուպցիոնի հայտարարություններին», «Կակռազ շատ լավ հետևել եմ». լեզվակռիվ ՍԴ-ում Շարունակվում է քաղաքական ուժերի դիմումների քննարկումը ՍԴ–ում. օր 3–րդ Բոլորին լրտես ու դավաճան համարելը բնորոշ է տոտալիտար համակարգերին, Փաշինյանի իշխանությունն այդպիսին է․ Ստեփան Դանիելյան Սրբուհի Գալյանը ՍԴ-ում բացահայտ սուտ խոսեց Թևանյանի գործում պետական գաղտնիք չկա, այդ քրգործի պատճառով խաթարվել է ԲՀԿ-ի ընտրական պրոցեսը Խոսքը ԲՀԿ–ի մասին չէ, խոսքը ընտրողների մասին է. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ–ում Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. Օրբելյան ՍԴ–ն շարունակում է քննել 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումները Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Շուրջ 60 հազար ընտրողների ձայնը անտեսվեց. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
«Երեւի լավ չեք հետևել հակակոռուպցիոնի հայտարարություններին», «Կակռազ շատ լավ հետևել եմ». լեզվակռիվ ՍԴ-ում Մեդվեդև. Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ընդդիմության դեմ ճնշումների նոր փուլ է Շարունակվում է քաղաքական ուժերի դիմումների քննարկումը ՍԴ–ում. օր 3–րդ Բոլորին լրտես ու դավաճան համարելը բնորոշ է տոտալիտար համակարգերին, Փաշինյանի իշխանությունն այդպիսին է․ Ստեփան Դանիելյան Սրբուհի Գալյանը ՍԴ-ում բացահայտ սուտ խոսեց Թևանյանի գործում պետական գաղտնիք չկա, այդ քրգործի պատճառով խաթարվել է ԲՀԿ-ի ընտրական պրոցեսը «Սուխոյ ատկազ». ԿԸՀ-ն մերժում է բոլոր 7 դիմումներն ամբողջությամբ. Վահագն Հովակիմյան Արդարադատության նախարարի համար բացարձակապես էական չէ անմեղության կանխավարկածը. Քաղաքական վերլուծաբան Պայմանագրային զինծառայող է մահացել Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» «Կեղծ ակնկալիքներ». Եվրախորհրդարանում կոչ են արել հրաժարվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարից Նիկոլը կալանավորելու է ընդդիմության 3 լիդերներին. պետք է ձևավորել համակարգ ու դիմանալ 1.5-ից 2 տարի «Նոր ուժ» կուսակցությունը դուրս է գալիս ՍԴ-ում մեկնարկած դատական գործընթացից Խոսքը ԲՀԿ–ի մասին չէ, խոսքը ընտրողների մասին է. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ–ում Մարդիկ վիրավորված են, իշխանությունը լկտիություն ցուցաբերեց ընտրություններին. Արման Աբովյան Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. Օրբելյան Փամբակ գետում դի է հայտնաբերվել Հերթական անգամ խոստովանեց` Արցախը հանձնել է գիտակցաբար․ Իշխան Սաղաթելյան Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբ ՍԴ–ն շարունակում է քննել 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումները Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» ՔՊ-ում պաշտոնների կռիվ է Փաշինյան, Պապ թագավոր, տիրակալություն, գիտակցաբար զոհաբերում. Լևոն Զուրաբյան «Եվրոպական շուկաների» հեքիաթը փլուզվեց․ ՀՀ-ից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ թվեր Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին Այս իշխանությունը ամեն օրենք խախտելով գալու է բոլորիդ հետևից․ Գեղամ Մանուկյան Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Այսօր մի պահ լարված իրավիճակ է եղել ՍԴ–ի մոտ, երբ այնտեղից ելան ԿԸՀ նախագահն ու նրա աշխատողը

Գերմանիան Անկարայից պահանջել է Համբուրգ չբերել Էրդողանի 12-ի թիկնապահներին

Գերմանիայի և Թուրքիայի միջև լարվածությունը շարունակում է նոր դրսևորումներ ստանալ: «CNN Türk»-ի տեղեկացմամբ՝ հուլիսի 7-8 Համբուրգում կկայանա «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովը: Այդ համատեքստում Գերմանիայի կառավարությունը Էրդողանից պահանջել է իր հետ չբերել այն թիկնապահներին, որոնք ԱՄՆ-ում հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա: Հաղորդում է Ermenihaber.am-ը:

Գերմանիայի արտգործնախարարությունն այդ առթիվ հատուկ գրություն է հղել Անկարային: Գրությամբ պահանջվել է Համբուրգ չբերել այն 12 թիկնապահներին, որոնք Վաշինգտոնի միջադեպի պատճառով հետախուզման մեջ են գտնվում: Միևնույն ժամանակ, նախարարությունը զգուշացրել է, որ Էրդողանի թիկնապահները ոչ մի դեպքում չպետք է միջամտեն կազմակերպվող հնարավոր ցույցերին: Հայտնի է, որ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովից առաջ և հետո Համբուրգում մի շարք ցույցեր են անցկացվելու: Ենթադրվում է, որ այդ ցույցերին հարյուր հազարավոր մարդիկ կմասնակցեն:
Նշվում է նաև, որ Համբուրգի ներքին գործերի վարչությունը վճռական է տրամադրված և ոչ մի դեպքում թույլ չի տա, որ Վաշինգտոնում տեղի ունեցած կրկնվի: Համբուրգի սենատոր Էնդի Գրոթեն այդ առթիվ հայտարարել է, որ իր քաղաքի փողոցներում իրավիճակի տերերը Համբուրգի ոստիկաններն են:

Գերմանիայի և Թուրքիայի միջև ճգնաժամը սկիզբ է առել 2016թ. հունիսի 2-ին, երբ դաշնային խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Դրանից հետո Անկարան արգելեց Բունդեսթագի պատգամավորին՝ այցելել Ինջիրլիքի ռազմաբազայում գտնվող գերմանացի զինվորականներին: Գերմանիան էլ, իր հերթին, քաղաքական ապաստան տվեց Թուրքիայում հետապնդվող քաղաքացիներին և արգելեց թուրք նախարարներին՝ իր երկրում նախընտրական քարոզարշավ իրականացնել:

Իսկ օրեր առաջ լրատվամիջներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Գերմանիան ֆիզիկական և տեխնիկական վերահսկողություն է սահմանել իր տարածքում գտնվող 150 թուրքերի նկատմամբ: Վերջիններս կասկածվում են թուրքական հետախուզական ծառայության օգտին լրտեսելու և գաղտնի տեղեկություններ տարածելու մեջ:

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին ԱՄՆ-ի հայ, քուրդ, ասորի և եզդի համայնքների ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում՝ բողոքելով Էրդողանի` ԱՄՆ այցի դեմ: Էրդողանի թիկնապահները հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Միջադեպի հետևանքով վիրավորվել էր 9 ցուցարար: Դեպքի առթիվ հետաքննություն էր հարուցվել, որի շրջանակներում Էրդողանի որոշ թիկնապահների նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:

Աղբյուր` Ermenihaber.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>