Եվրոպայի Կրոնական Ազատության Ֆորում (FOREF). Հայ Առաքելական եկեղեցին հարձակման տակ է «Զեբրա», ցեխաթումբ, տրանզիտ (տեսանյութ) Ինչ է հայտնի Փաշինյան-Ալիև այսօր կայացած հանդիպումից․ մանրամասներ
5
Այլևս մրցանակային «եղբայրներ». Ալիև-Փաշինյան Վերաքննիչ դատարանը քննում է արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի գործը Բարդ, ցավոտ հարցերի բաց, թեժ և բազմաշերտ քննարկում․ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդների հետ (տեսանյութ) Ի՞նչ ձևաչափով է Ծառուկյանը մասնակցելու ընտրություններին Պատերա՞զմ, թե՞ պայմանավորվածություն. ինչո՞ւ Իրանը մերժեց Թուրքիայի միջնորդությունը ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացում Հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Վեհափառի հետ ենք հանդիպել՝ վճռական է. Բագրատ սրբազանը 2 նամակ է փոխանցել. Ջոն Էյբներ Կրոնական ազատության և մարդու իրավունքների պաշտպանության վիճակը՝ ՀՀ-ում Ընդդիմության միավորվելը բարդ խնդիր է, և խոսքը մեկ ցուցակով գնալու մասին չէ. Սերժ Սարգսյան Իրանը «պայթում է», իսկ Նիկոլը թմբուկ է խփում․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Ձախողել եք, ասեք՝ ձախողել ենք.... Հանուն նեղ անձնական ամբիցիաների չփոշիացնել սրանից ազատագրվելու աղոտ հույսերը. Խաչիկ Գալստյանը՝ ընդդիմադիր դաշտին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ Միքայել Սրբազանին նշանակված է ևս մեկ վիրահատություն՝ նոր գանգատներով պայմանավորված «Հայրենիք» կինոթատրոնի գետնանցումի տանիքը փլվում է (տեսանյութ) Ձուկը գլխից է հոտում․ Ավինյանը կոռուպցիոն սխեմաներից փա՞յ ունի (տեսանյութ) Եվրոպայի Կրոնական Ազատության Ֆորում (FOREF). Հայ Առաքելական եկեղեցին հարձակման տակ է Այլևս մրցանակային «եղբայրներ». Ալիև-Փաշինյան Թռնի օդ, թե իջնի գետնին, Փաշինյանի օրոք տեղի է ունեցել պատմական ողբերգություն. Աննա Գրիգորյան Վալենտին, դիմակահանդես, Նիցցա․ երեւանցիների փողերով Ավինյանի մտերմուհիները մեկնում են Ֆրանսիա ՔՊ-ական պատգամավորի եղբայրը առաջարկում է հիվանդանոցներից հանել աղոթատեղիները Բժիշկը հիվանդին կհասնի մոտոցիկլով. նոր նախագիծ Մենք չենք կարող Հայաստանում շարունակել ունենալ Ալիևի և Էրդղանի սրտի ղեկավար․ պատգամավոր Քրիստինե Վարդանյան Ուկրաինայից ժամանած մի պատվիրակություն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել ելույթս․ Արամ Վարդևանյան Աղոթում եմ, որ կարողանանք խթանել և պաշտպանել կրոնի ազատությունը ոչ թե խոսքով, այլ գործով․ Վարդևանյան Վերաքննիչ դատարանը քննում է արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի գործը Մահացել է Ագնեսա Խամոյանի մայրը «Զեբրա», ցեխաթումբ, տրանզիտ (տեսանյութ) Բարդ, ցավոտ հարցերի բաց, թեժ և բազմաշերտ քննարկում․ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդների հետ (տեսանյութ) Սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Ի՞նչ ձևաչափով է Ծառուկյանը մասնակցելու ընտրություններին Ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ Գավառի մանկատան նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել. Մանրամասներ Պատերա՞զմ, թե՞ պայմանավորվածություն. ինչո՞ւ Իրանը մերժեց Թուրքիայի միջնորդությունը ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացում Ինչ է հայտնի Փաշինյան-Ալիև այսօր կայացած հանդիպումից․ մանրամասներ Ալեն Սիմոնյանը Մոսկվա այցից առաջ «զադնի է դրել» Երևանում ընտանիքի 3 անդամներ, որոնցից 2-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ԲԿ Հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Լավ լուր՝ աշխատող քաղաքացիների համար Ընտրությունը կայանալու է ՔՊ գրասենյակում

Ավարտվել է ԴԱՀԿ չորս աշխատակցի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու գործով նախաքննությունը

Կեղծ պաշտոնական փաստաթուղթ կազմելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները կազմել են կեղծ պաշտոնական փաստաթուղթ' թաքցնելով իրականությունը:

Մասնավորապես, նախաքննության արդյունքում բացահայտվել է, որ դեռևս 2015թ.–ին դատարանի կողմից վճիռ էր կայացվել Ն.Հակոբյանին և վերջինիս որդիներին Երևանի Գուլակյան փողոցի թիվ 27/1 հասցեում գտնվող տան բակային տարածքից և օժանդակ շինությունից վտարելու մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:

Դատարանի վճռի հիման վրա ԴԱՀԿ ծառայության կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի պետի տեղակալ Գ. Հովհաննիսյանը և նույն բաժնի աշխատակիցներ Ս. Յարալյանը, Վ. Մելիքբեկյանն ու Ա.Իսրայելյանը 10.11.2015թ.-ին Ն. Հակոբյանին և նրա որդիներին վտարել են հիշյալ հասցեի տարածքից: Վտարման գործողությունների ժամանակ բանվորական ուժի միջոցով քարե պատ է շարվել Ն. Հակոբյանի տան միակ մուտքի դռան դիմաց և երկաթյա ճաղավանդակ տեղադրվել տան պատուհանին՝ այդպիսով վերջինիս զրկելով տուն մուտք գործելու հնարավորությունից: Սակայն հիշյալ հանգամանքը թաքցնելու նպատակով' Ս. Յարալյանը Գ. Հովհաննիսյանի, Ա. Իսրայելյանի և Վ. Մելիքբեկյանի մասնակցությամբ կազմել է կատարողական գործողությունների վերաբերյալ արձանագրություն, որում ներառվել են իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկություններ, այսինքն' ԴԱՀԿ աշխատակիցներն այդ արձանագրությունում նշել են, թե, իբր, Ն. Հակոբյանի տուն հնարավոր է մուտք գործել նաև կառույցի հետնամասից այն դեպքում, երբ վերջինիս տուն տանող որևէ մուտք իրականում առկա չի եղել:

Այսպիսով, կեղծ պաշտոնական փաստաթուղթ կազմելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքներ են առաջադրվել Գ. Հովհաննիսյանին, Ս. Յարալյանին, Վ. Մելիքբեկյանին ու Ա. Իսրայելյանին: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին' այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>