Ժողկոնցլագերի «կլյուչնիկը» զրոյացրել է օրենքն ու արդարադատությունը Որտեղ Նիկոլ Փաշինյան, այնտեղ՝ պարտություն Վաղարշապատում քաղաքային իշխանությունը 20%-ով բարձրացրել է իր աշխատավարձը. ինչո՞ւ
2
Ինչո՞ւ 2-3 օրվա ընթացքում ոսկու գնի կտրուկ անկում արձանագրվեց միջազգային շուկայում Նիկոլի համախտանիշը Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին «Մայր Հայաստանը» թիվ մեկն է Երևանում (տեսանյութ) Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում էր Ռազմական ոստիկանության մեքենան. Տեր Պսակ Եպիսկոպոսներին որպես մեղադրյալ են ներգրավվել Ինչի մասին են առաջիկա ընտրությունները (տեսանյութ) Փաշազադեի վկաների անատոմիան․ ՄԱՀԱԿ փոդքասթ (տեսանյութ) Պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Տեր Պսակ քահանա Մկրտչյան 2-րդ տարին անընդմեջ «Մայր Հայաստան» խմբակցությունն արժանանում է երևանցու բարձր գնահատականին Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ 2-3 օրվա ընթացքում ոսկու գնի կտրուկ անկում արձանագրվեց միջազգային շուկայում Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի պաշտոնյաները 2.5 մլն դրամ տուգանքը չարձանագրելու համար 200 000 դրամ կաշառք են պահանջել «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ Փաշինյանը փորձելու է ամեն գնով գործն ավարտին հասցնել և ապամոնտաժել ՀԱԵ-ն․ Վազգեն Հովհաննիսյան Իրանի դեմ պшտերազմը կտարածվի տարածաշրջանի մյուս երկրների վրա․ Ալի Խամենեի Չհանձնվող մարդկանց՝ Քոչարյանի, Կարապետյանի, Վեհափառի հետ խնդիր ունի Փաշինյանը. Տիգրան Քոչարյան Հայր Հովհաննեսը «Իզմիրլյան» ԲԿ-ում պատարագ է մատուցել. Միքայել Սրբազանը մասնակցել է հիվանդասենյակից Նիկոլի համախտանիշը Ժողկոնցլագերի «կլյուչնիկը» զրոյացրել է օրենքն ու արդարադատությունը Որտեղ Նիկոլ Փաշինյան, այնտեղ՝ պարտություն Սառցեբեկորները մահվան սպառնալիք են դարձել իշխանության անգործության պատճառով (տեսանյութ) Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին «Մայր Հայաստանը» թիվ մեկն է Երևանում (տեսանյութ) Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում Բոլոր կամակատարները պետք է հիշեն՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ. «Փաստ» Ինչպես խուսափել իշխանությունների «ջրաղացին ջուր լցնելուց». «Փաստ» Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջաններում Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում էր Ռազմական ոստիկանության մեքենան. Տեր Պսակ Վաղարշապատում քաղաքային իշխանությունը 20%-ով բարձրացրել է իր աշխատավարձը. ինչո՞ւ Եպիսկոպոսներին որպես մեղադրյալ են ներգրավվել Որպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Լաուրա Խնկիկյանը Շրջիկ պատարագների մասսան է հիմնականում ներկա եղել Փաշինյանի դիսկոտեկին Դատախազները կտրվում են քննությունից Հիմք են նախապատրաստում, որ Վեհափառի ՍԷԿՏ-ը փակեն և թույլ չտան լքել Հայաստանի տարածքը Ինչի մասին են առաջիկա ընտրությունները (տեսանյութ) Փաշազադեի վկաների անատոմիան․ ՄԱՀԱԿ փոդքասթ (տեսանյութ) Այս պահին եկեղեցին ակնհայտորեն շահում է, որովհետև ավելացնում է իր բոնուսները, կշիռը. Լիլիթ Բլեյան Հայկ Մամիջանյանի ժեստը եվրոփարիսեցիներին Աշոտ Մինասյան անուն-ազգանունն ու բանտը անհամատեղելի են. Աբրահամյան

ՍՈՒ-25-ը թռչող տանկ է, իսկ Հայաստանի տարածքը շատ փոքր է օդային մարտ մղելու համար

«Հրապարակ»-ը գրում է. «Պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, Հայաստանի բանակի կազմավորման ակունքներում կանգնած Նորատ Տեր-Գրիգորյանցը չգիտի, թե Նիկոլ Փաշինյանի հիշատակած բանակաշինության ինչ գործընթաց է այսօր տեղի ունենում Հայաստանում։ Մեզ հետ զրույցում նա ասաց, որ հեռու է, չգիտի՝ «ինչ եղավ, ինչ քանդեցին, ինչ շինեցին, ինչ պիտի շինեն», եւ ավելացրեց․ «Ես, երբ պետք էր, եկա, մեր ընկերների հետ կառուցեցի բանակ, էդ բանակը 30 տարի ապահովել է երկրի անվտանգությունը, իսկ նախագահները քայքայում էին Հայաստանի ամենակարեւոր ինստիտուտը, մանավանդ՝ պատերազմից առաջ վերջին շրջանում։ Ասում եք՝ այսօր, նոյեմբերի 9-ին ի՞նչ եք զգում։

Ի՞նչ ասեմ, ես հիասթափված եմ, ես թեւաթափ եմ, որովհետեւ գիտակ ռազմական գործիչներին հեռացրին, վիրավորեցին սպայական պատիվը, պաշտոնները, կոչումները․․․ Զինված ուժերը մատակարարել են զզվելիագույն տեխնիկայով, որն իբրեւ թե կատարելագործվում էր, իսկ իրականում՝ հետ էր մնում բոլոր առումներով։ Իրենց անօդաչուներ էին առաջարկում, իրենք ասում են՝ մենք գիտենք (ինչ է պետք), աջակցությո՞ւն էր առաջարկվում` նրանք գոռոզամտորեն հրաժարվում էին»։ Նորատ Տեր-Գրիգորյանցի ամփոփմամբ՝ այս պահին ամբողջությամբ քայքայված են ռազմական դոկտրինը, ռազմական քաղաքականությունը, կոնցեպտը, «որը ես դրել էի բանակի ստեղծման հիմքում, առհասարակ, չի իրագործվել»։

Բանակի՝ առաջին պատրաս-տության բերելու ծրագիրն էլ, առհասարակ, «վիրավորական կերպով մի կողմ է թողնված եղել»։ Եվ այսօր այն, ինչին պետք է վերաբերվեինք մեր աչքի լույսի նման` բանակին, ըստ գեներալի, նվաստացած ու ծանակված վիճակում է։ 2020 թ․ սեպտեմբերքսանվեցյան ժամանակներին վերադառնալով՝ պաշտոնաթող գեներալ-լեյտենանտը հիշեց, որ հակառակորդը թաքուն ուսումնավարժանքներ էր իրականացնում եւ նաեւ՝ ամբողջական մոբ, իսկ «Հայաստանը ռեստորաններում, սրճարաններում էր` չնկատեց, որ երկիրը խաղաղության ռեժիմից անցնում է պատերազմականի»։

Համեմատության համար Նորատ Տեր-Գրիգորյանցը բերեց Երկրորդ համաշխարհայինի ժամանակ նացիստական Գերմանիայի ամբողջական եւ Կարմիր բանակի մասնակի մոբիլիզացիաների օրինակը, ինչի պատճառով էլ Սովետական Միությունն առաջին տարիներին պարտվում էր, իսկ Ուկրաինան, Բելառուսիան անցել էին գերմանացիների վերահսկողության տակ։ Ռազմական գործիչը նաեւ հիշեցրեց հայ աղջիկներին ուղղված իր կոչը, որ չամուսնանան բանակում չծառայած տղաների հետ։

- Պարոն Տեր-Գրիգորյանց, իշխանությունները հայտարարում են, որ բանակաշինության բարեփոխում է գնում` մտադիր են անցնել պրոֆեսիոնալ բանակի։ Ի՞նչ կասեք՝ որպես զինվորական։

- Պրոֆեսիոնալ բանակը շատ լավ բան է։ Ֆրանսիան, օրինակ, պրոֆեսիոնալ բանակ ունի Ալժիրում, որտեղ պրոֆեսիոնալները մարտական առաջադրանքներ են կատարում։ Իսկ, օրինակ, ՌԴ-ի բանակը մասամբ է պրոֆեսիոնալ, իսկ մասամբ՝ զորակոչային։ Եթե Հայաստանն անցնի պրոֆեսիոնալ ծառայության, ապա կզրկվի մոբիլիզացիոն ռեզերվներից, այն ռեզերվներից, որոնք կռվում են, նոր միավորումներ են կազմավորում, լրացնում են կորուստները։ Գիտեք՝ սա երկսայր սրի պես մի բան է։ Եվ, մյուս կողմից, պրոֆեսիոնալ բանակը հսկա փողեր է պահանջում։ Իմ կարծիքով՝ պրոֆեսիոնալներին կարելի է պահել ամենակարեւոր պոստերում․ օրինակ՝ տանկի հրամանատարին։ Ինչո՞ւ, որովհետեւ տանկը շատ թանկ սպառազինություն է։ Եվ դրա համար պետք է այնպիսի մարդ, որ դրա ստաբիլիզատորը, շարժիչը շարքից չհանի, գլուխ հանի ավտոմատ հրդեհաշիջման համակարգից եւ այլն, եւ այլն։ Սա տանկ է, սա կարեւոր է, իսկ մյուսներում կարող է լինել զորակոչային կոնտինգենտ։ Իսկ նրանք ի՞նչ են անում։ Դրանով զբաղվում են ծառայած, զորացրված ու մի քանի տարի հետո նորից զորահավաքի ժամանակ ինչ-որ տղաներ, որոնք տանկին այնպես են վերաբերվում, ասես այն պրիմուս լինի՝ առանց գիտելիքների։ 

- Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 150 միլիոն դոլարով գնված ՍՈՒ-երն իրեն առաջարկել էին, ինքն էլ դիմել էր ռազմաքաղաքական ղեկավարությանն այն հարցով, թե պե՞տք է գնել, եւ ասել էին՝ պետք է։ Ըստ Ձեզ՝ պե՞տք էին, թե՞ ոչ։  

- Ես ասել եմ՝ լսեք, Հայաստանի ինչի՞ն են պետք գերարագ ինքնաթիռներ։ Ես սա ասում եմ որպես մարդ, որը հսկայական փորձ ունի ավիացիայի գործարկման մեջ։ Ճիշտ է, ես տանկիստ եմ, բայց Աֆղանստանում կռվելով՝ այնտեղ թե՛ ավիացիա եմ կիրառել, թե՛ այլ։ ՍՈՒ-25-ը թռչող տանկ է։ Դա հենց այն է, ինչ պետք է Հայաստանին։ Բայց Հայաստանն առնում է գերարագ ինքնաթիռներ․․․ Պատկերացրեք՝ այդ ինքնաթիռը նոր-նոր թռնում է ու անմիջապես խախտում է Նախիջեւանի սահմանը, մի թեթեւ շրջվում է, արդեն Վրաստանի սահմանն է։ Այն ոչ միայն շատ արագ ինքնաթիռ է, այլեւ նախատեսված է օդային մարտի համար։ Իսկ Հայաստանի երկինքը, Հայաստանի տարածքը (դրա փոքրությունը) օդային մարտ մղելու հնարավորություն թույլ չի տալիս։ Եվ այդ ինքնաթիռը պետք է շատ լավ հրթիռներ ունենար, որոնք թռնելուն պես բաց թողներ։ Բայց դրանք, պարզվեց, առանց հրթիռների էին։ Եվ, վերջապես, երբ Հայաստանը գնում էր այդ ինքնաթիռները, Թուրքիայի եւ ՌԴ-ի միջեւ բանակցություններ էին վարվում Ս-400-ների վերաբերյալ։ Եվ Թուրքիան դրանք գնեց` առանց անգամ բանի տեղ դնելու ԱՄՆ-ի քննադատությունը։ Եվ դրանք դրեց Հայաստանի հետ սահմանին՝ հենց այդ գերարագ ինքնաթիռները խփելու համար։ Վերջապես պետք է հասկանալ՝ ինչո՞ւ գնել այդ ՍՈՒ-երը, եթե նրանք գնել են այդ հրթիռները։ Եվ պատահական չէ, որ մեր ոչ մի ինքնաթիռ չթռավ։ Եվ այդ փողերով, որ դրանք գնվել էին, պետք էր անօդաչուների պարս գնել, եւ Հայաստանը կհաղթեր։ Ես մի քանի տարի առաջ, մի քիչ անհարմար եմ զգում այս մասին խոսել, բայց եկա Հայաստան եւ ԳՇ պետին ֆլեշկա տվեցի՝ ասելով․ «Այստեղ ամեն ինչ կա ռազմական անօդաչուների մասին»` ինչպես կիրառել, պահել։ Եվ առաջարկեցի ամբողջ սպայակազմի հետ անցկացնել ռազմատնտեսական խորհրդաժողով՝ ասելով, որ հաջորդ պատերազմը լինելու է ռոբոտների պատերազմ, որ թշնամին սպառազինվում է, եւ որ հիմա այն ժամանակները չեն, երբ Վորոշիլովը կարող էր ենթադրել, որ գերմանացիները մեզ վրա ձիերով կգան։ Իսկ նրանք եկան տանկերով, ինքնաթիռներով։ Եվ սա պետք է հասկանալ, որովհետեւ Հայաստանն ահավոր խոցելի է․ Նոյեմբերյանի կողմից խոցելի է, Արցախի կողմից՝ նույնպես, Երասխից՝ նույնպես, Թուրքիայից՝ նույնպես։ Եվ գոնե ուրախ եմ, որ Տեր-Պետրոսյանի որոշմամբ, ես այնպես արեցի, որ Գյումրիում ստեղծվեց Ռուսաստանի անկլավ (նկատի ունի ռուսական 102-րդ բազան)։ 

Հիմա ես ասում եմ՝ Հայաստանն այսքան թշնամիներով շրջապատված՝ չի կարող գոյություն ունենալ առանց դաշնակիցների»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan