Վարդենիսի 31-ամյա բնակչի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Դիտել նաև
Թմրամիջոցների շրջանառության վիճակագրությունը սկսել է անհանգստացնել նաև իշխանականներին
Թմրանյութի շրջանառությունը բանակում աճել է
Տելեգրամյան կայքից պատվիրել էր 20 փաթեթ թմրանյութ, որից 18-ն արդեն տեղադրել էր Աբովյան քաղաքի տարբեր հատվածներում
Ինչպե՞ս ստացվեց, որ առաջ թմրանյութ էին բերում կիլոգրամով, հիմա՝ տոննաներով. «Կարճ ասած» (տեսանյութ)
Բերման են ենթարկվել Բրյուսովի անվան համալսարանի պրոռեկտորն ու պատմության ամբիոնի վարիչը՝ թմրանյութ պահելու կասկածով
Հոկտեմբերի 27-ին ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին։
Ժամը 22-ի սահմաններում քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներն իրացնելով՝ բաժին բերման ենթարկեցին Սեսմանուկյան փողոցի 31-ամյա մի բնակչի։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց թղթե փաթեթով դեղնականաչավուն, չորացված, մանրացված կանեփանման զանգված:
Ըստ բերման ենթարկված տղամարդու՝ թմրամիջոցն իրենն է, պատրաստել է վայրաճ կանեփի թփերից՝ անձնական օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: