Խաղաղության մասին հայտարարություններն ուղղակի անզորությունից են. սա վախի քաղաքականություն է․ քաղաքագետ Խցանված Երևան․ խաբված Հայրենիք (տեսանյութ) Կա քրեական գործ, բայց փաստացի չկա մեղադրանք
13
Ռուսաստանի դեսպանն այցելել է 102-րդ ռազմաբազա Խելքի աշեցեք. «Մենք կարող ենք ցորենից անցնել բրնձի, որ ուրիշներին թույլ չտանք թիրախավորել»,- Արմեն Գրիգորյան Թուրք «պրոֆեսորը» Երևանում, Փաշինյանի թևի տակ, հակահայկական հայտարարություններ է արել, ՔՊ-ականները երևի ցնծում են Փաշինյանը հերթական անգամ Ալիևին «էստի համեցեք» է արել, հերթական պրոադրբեջանական ելույթը Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է հերթական սուտը Ի՞նչ է նշանակում ԵՄ-ի կողմից ընդունված բանաձևը Վրաստանի վերաբերյալ Հրաժարվել պատրանքներից. Հայաստանի, Վրաստանի, Դոնբասի փորձը․ Անդրանիկ Թևանյանի հարցազրույցը ռուսական «Մեդիամետրիքս»-ին (տեսանյութ) Միկոյանը քաղաքական կապիկներին չի անդրադառնա Բաքվում ապօրինի կալանավորված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների կալանքի ժամկետները երկարաձգվել են ԱԳՆ շենքում իրականացվում է կվադրոբերների՝ չորեքթաթ դիվանագիտություն․ Ռուբեն Մելիքյան Պատերազմ Արցախում
Նիդեռլանդների խորհրդարանը Հայաստանին և Արցախին առնչվող 2 բանաձև է ընդունել «ՌԴ-ն поддавки է խաղում ՀՀ-ի հետ. Փաշինյանի մոտ պատրանք է, թե քաղաքական հայր է գտել». Վիգեն Հակոբյան Խաղաղության մասին հայտարարություններն ուղղակի անզորությունից են. սա վախի քաղաքականություն է․ քաղաքագետ Հայաստանը դարձել է մեկ ընտանիքի պատանդ-բռնապետական երկիր՝ իր բազմաթիվ քաղբանտարկյալներով․ Ավետիք Իշխանյան Ռուսաստանի դեսպանն այցելել է 102-րդ ռազմաբազա Աշոտյանը չի դադարում անհանգստությամբ հետևել քաղաքական զարգացումներին. Մելիքյան Մարտի 1-ի թեման՝ նորից դատարանում Խելքի աշեցեք. «Մենք կարող ենք ցորենից անցնել բրնձի, որ ուրիշներին թույլ չտանք թիրախավորել»,- Արմեն Գրիգորյան «Ասեք-չանենք, չասեք-կանենք». քաղաքային իշխանությունը գործում է ընդդեմ քաղաքացու (տեսանյութ) Թուրք «պրոֆեսորը» Երևանում, Փաշինյանի թևի տակ, հակահայկական հայտարարություններ է արել, ՔՊ-ականները երևի ցնծում են Դիտահորի ցցված կափարիչի համար «դարակազմիկ» լուծում են գտել. անտերության մատնված Երևան (տեսանյութ) Փաշինյանը հերթական անգամ Ալիևին «էստի համեցեք» է արել, հերթական պրոադրբեջանական ելույթը Ո՞ր լուրջ ներդրողը կցանկանա ներդրում անել «ռեյդերական» միջավայրում. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է հերթական սուտը Խցանված Երևան․ խաբված Հայրենիք (տեսանյութ) Գաղտագողի ի՞նչ նոր խոստումներ են տվել թշնամիներին․ Արա Պողոսյան Ի՞նչ է նշանակում ԵՄ-ի կողմից ընդունված բանաձևը Վրաստանի վերաբերյալ Սյունիքում ծեծի ենթարկված եղբայրներից մեկը գիշերը մահացել է «Ադրբեջանական քարոզչական կանալներից մեկը սադրիչ ու վտանգավոր «արտահոսք» է հրապարակել»․ Տիգրան Աբրահամյան Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել Կրկին զրոյական կետից ԲԴԽ անդամի թափուր պաշտոնը կհամալրի Տիգրան Եգորյա՞նը Կա քրեական գործ, բայց փաստացի չկա մեղադրանք Հրաժարվել պատրանքներից. Հայաստանի, Վրաստանի, Դոնբասի փորձը․ Անդրանիկ Թևանյանի հարցազրույցը ռուսական «Մեդիամետրիքս»-ին (տեսանյութ) Միկոյանը քաղաքական կապիկներին չի անդրադառնա Սյունիքի տեղն՝ արևմտյան նախագծերում (տեսանյութ) Երկրաշարժ՝ Հայաստանում Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետները երկարաձգվել են «Ասում են՝ Աշոտ Ղազարյանը շատ ծանր հիվանդ է»․ Աշոտ Ղազարյան Մարտի 1-ի գործ՝ 2․0․ «Կարճ ասած»

Ինչպե՞ս ստացվեց, որ առաջ թմրանյութ էին բերում կիլոգրամով, հիմա՝ տոննաներով. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Բազմիցս ապացուցվել է, որ եթե Հայաստանի ասօրվա ղեկավարը որևէ բան է խոստանում անել, ուրեմն պետք է հասկանալ դրա հակառակը։ Իր խոստումները և չկատարումը հենց դրա մասին են։ Բայց մենք պետք է խոսենք նաև այդ չկատարման ծանր հետևանքների մասին։ Սահմանները, ինչպես քանի անգամ ասել եմ, մեր խնդիրների մի մասն են միայն։

Նա խոստանում էր բերել սեր ու հանդուրժղականություն, բայց հանցագործություններն աճում են կրկնակի՝ 24 հազարից դառնալով 40 հազար։ Նա խոստանում էր, որ ոչ մեկ զենքով հարց չի լուծելու, բայց սպանությունները 2018-ի 35-ի դիմաց 2023-ին դարձան 1187։ Նա խոստանում էր կաշառակերության նվազում, բայց 2018-ի 324-ի դիմաց, 2023-ին դեպքերը 540 են։ Սա խոսում է նրա մասին, որ բարձիթողի իրավիճակ է։

Հունիսի 26-ը թմրամիջոցների ապօրինի շրջանառության և օգտագործման դեմ պայքարի միջազգային օրն է։ Գալով իշխանության՝ ասաց՝ պետք է նարկոմաֆիայի մեջքը կոտրենք և այլն։ Այդ ժամանակ, 2017 թվականի տվյալներով, թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները 1271 դեպք էին։ Իր օրոք, իբր պայքար մղելուց հետո, Հայաստանի ողջ պատմության ընթացքում աննախադեպ աճ է գրանցվել՝ 2023-ին դառնալով 5070 դեպք։ 1800-ից 5000։ Բացահայտման տեմպն էլ կրկնակի ընկել է։ Համեմատության համար ասեմ, որ 2005 թվականին մեր երկրում ընդամենը 737 դեպք է գրանցվել թմրամիջոցների հետ կապված հանցագործության, 2023-ին՝ 5070։ Պատկերացնում ե՞ք տարբերությունը։ Պետությունը, օրենքը, օրինականությունը կանգ է առել, ու աճում են հանցագործությունները։

2021 թվականի մարտին 365 կիլոգրամ թմրանյութ էին բերել Հայաստան, բերելը բացահայտվեց, գործի ընթացքից տեղյակ չեմ, բայց դա համարվեց աննախադեպ ամբողջ տարածաշրջանի համար։ Դրանից 2 տարի անց՝ 2023 թվականի մայիսին ԱԱԾ-ն հայտարարեց, թե Պանամայից Իտալիայով, Վրաստանով Հայաստան է ներմուծվել շուրջ 1 տոննա քաշով «կոկային» թմրամիջոց՝ շուրջ 250 միլիոն եվրո արժողությամբ: Նույն օրերին Իտալիայում բացահայտվեց 2,7 տոննա քաշով Կոկային, որ Էկվադորից Հայաստան էր գալիս։ Դրա արժեքն էլ 800 մլն եվրո էր։

Բոլորին է հետաքրքրում՝ հնարավո՞ր է երկրում մեկ մլրդ դոլարի թմրանյութի շրջանառություն լինի ընդամենը երկու դեպքով ու իշխանության մատը խառը չլինի։ Փոքր երկրում, որ ամեն շարժ ուժայինների վերահսկողության տակ է, հնարավո՞ր է նման բան։ Եթե իշխանության մատը խառը չէ, ապա ինչո՞ւ բացահայտված չէ․ 1 մլրդ դոլարը ահռելի գումար է։ Անցել է 1 տարուց ավելի ժամանակ, ոչ գիտենք ովքեր էին հետևում կամ անգամ հենց բերողները ովքեր էին, ոչ էլ անգամ գիտենք, թե էդ կոկայինիհետ ինչպես վարվեցին։ Ում էլ բռնել էին, բաց են թողել։

Եթե Հայաստան ռիսկ են անում էդ ծավալի ներկրում անել, ուրեմն բերողները էնքան վստահություն ունեն, որ չի բացահայտվի։ Փաստացի ունենք էն վիճակը, որ եթե առաջ գրամներով ու կիլոգրամներով էին բերում թմրանյութերը, հիմա՝ տոննաներով։ Ու դա՝ ձեր այսպես կոչված պայքարի արդյունքում։

Ցավոք, թմրանյութերն ամենուր են մտել ու որ ամենավտանգավորն է՝ դպրոց, համալսարան ու բանակ։ Թմրամիջոցների դեմ պայքարի փոխարեն ինչ ենք տեսնում․ ահազանգում են, որ Երևանում ՔՊ գրասենյակում քարոզարշավից հետո գրասենյակի առջև թմրամիջոցների օգտագործման ներարկիչներ են հայտնաբերվում։ Մեկ կարդում ենք, որ դպրոցի փոխտնօրեն է թմրանյութի գործում ներգրավված, մեկ կարդում ենք, որ քննիչներ են ձերբակալվել, մեկ կարդում ենք՝ 10 ոստիկան ազատվել է աշխատանքից թմրանյութ օգտագործելու համար, 772 ոստիկան պետք է թմրանյութի օգտագործման փորձաքննություն անցնի և այլն։

Կրկնում եմ՝ էս սաղ պետական մակիարդակով բարդակի արդյունք է։ Որովհետև ԱԱԾ-ն իր գործերը թողած՝ գաղտնալսում է միտինգների մասնակից ընդդիմադիրների, Քննչական կոմիտեն գաղտնլասում է ու գործեր հարուցում, ոստիկաններն ընկնում են մարդկայց հետևից, լսում են մարդկանց հեռախոսները, կարդում են ՍՄՍ-ները, որ քրեական գործեր հարուցեն, ու կողքի հետ՝ նույն ինտեռնետից սկսած, թմրաշրջանառության «ոսկեդարն» է։

Հա, ի դեպ, որ ձեր օրոք կատարված այդքան հանցագործություն բացահայտվում է, բա պատկերացնո՞ւմ եք, քանիսը չեն բացահայտվում, քանիսն եք չնկատելու տալիս, քանիսից տեղյակ անգամ չեք ու ինչեր կբացահայտվեն ձեր ու ձեր օրոք կատարվածի մասին՝ ձեզանից հետո։

Ես ամեն օր բերում եմ ցուցանիշներ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն այս հարցում խաբել է, մյուս հարցում խաբել է, այսինչ դեպքերում լրիվ հակառակն է արել։ Ու մենք տեսնում ենք, որ բոլոր ցուցանիշներում մենակ անկումներ են, վատ ցուցանիշներում՝ աճ, ուրեմն դա ինչ է խոսում սրանց տեսակի մասին։ Ի՞նչ բացատրություն ունեն նրան, որ եթե նախկինում 1800 դեպք էր, հիմա՝ 5 հազար։ Ո՞վ է մեղավոր, որ ՆԻկոլի օրոք հանցագործություններն աճում են, նախկիննե՞րը։

Բա երբ ասում ենք Նիոլը որ ոլորտում խոստում տվել է, խաբել է ու քաշել, Արցախի, Կիրանցի ու Ոսկեպարի մասո՞վ ինչու պետք է չխաբեր։ Ասում է չէ՞ Ղարաբաղը ես չեմ հանձնել, նախկիններն են հանձնել․ հիմա հարց, եթե դու խաղամոլությունը շատացրել ես, թմրամոլությունը շատացրել ես, սպանությունները շատացրել ես, աղքատությունը շատացրել ես, ինչի դեմ պայքարել ես, որ նվազեցնես, շատացրել ես, տրամաբանական չէ՞, որ հանուն ինչի էլ պայքարել ես, վարի ես տվել։

Մեր երկրում մինչ բոլոր պետական գերատեսչություններն իրենց հերթին՝ ԱԱԾ, կառավարություն, խորհրդարան, նախարարություններ, հեռուստատեսություն և այլն, լծված են ընդդիմախոսների հետևից, գլխներին են սարքում, ֆեյքեր են տարածում, երկիրը ուղղակի վարի է գնում․ պետական բյուջեի չափ գումար նարկոտիկի շրջանառություն է, պետական բյուջեից կրկնակի ավելի՝ կազինոյի շրջանառություն է, կաշառակերությունը գերազանցում է միլիարդները, որ ոլորտ մտնում են՝ կոռուպցիա է, արդեն էկոնոմիկաի նախարարը խոսում է ԱԱԾ տնօրենի ապօրինությունների մասին։ Էս ցուցանիշները գրանցած վարչապետը ի՞նչ է անում․ քշում է հեծանիվ՝ իրենից գոհ։ Որովհետև այ դա անում է, օրինակ, Բագրատ սրբազանի ինադու։ Իրեն հաճույք է պատճառում, որ մարդկանց ինադու մի բան  անում է։

Կարճ ասած՝ այս իշխանությունը, ասել եմ ու ասում եմ, վարի է տվել ոչ միայն մեկ ուղղությամբ։ Այն արդեն վաղուց վերածվել է ազգային անվտանգության սպառնալիքի։ Էս միջավայրը փոխել է պետք, որովհետև սրանք հազար ու մի ստերով, ղումարբազությամբ, թմրամոլությամբ, մեր ազգը դարձնում են ոչ մի բանի ընդունակ, դիմադրությունը կորցրած մի անորոշ զանգված։ Սրանց ազգ պետք չէ, պետք են ուղղակի մարդիկ, որոնք կառավարվեն»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan