«Բալասանյան» դաշինքն ու ՔՊ-ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին.Գյումրիի քաղաքապետ կդառնա Վարդգես Սամսոնյանը. Լուսանկար
Դիտել նաև
«Ձեր սաղի դեմքը ֆիքսած ա»․ կարմիր բերետավորը՝ գյումրեցիներին
Գյումրու տոնը՝ քաղաքական բևեռացման ու սուր հակամարտության ֆոնին
Թուրքիան և Ադրբեջանը չեն էլ թաքցնում, որ իրենց ազդեցության գործակալների միջոցով են պայքարելու ռուսական ռազմակայանի դեմ
Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել
Ավետիս Առաքելյանն ու Գագիկ Մանուկյանը ընտրվեցին Գյումրու փոխքաղաքապետեր
«Բալասանյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը համագործակցության մասին հուշագիր ստորագրեցին: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, համագործակցության հուշագրի համաձայն՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում կառաջադրվի «Բալասանյան» դաշինքի թեկնածու Վարդգես Սամսոնյանը, իսկ երկու փոխքաղաքապետերը կլինեն «Քաղաքացական պայմանագիր» կուսակցությունից:

Փոխքաղաքապետի թեկնածուների անուններ կհայտարարվեն նոյեմբերի 1-ին:
Հուշագրով կողմերը պարտավորվում են իրականացնել համատեղ կադրային քաղաքականություն՝ ստանձնելով համատեղ պատասխանատվություն քաղաքի կառավարման համար:
Հուշագիրը ստորագրեցին «Բալասանյան» դաշինքից Սոնա Առաքելյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Քնարիկ Հարությունյանը:

