Չավուշօղլու. «Հայաստանին վերաբերող բոլոր որոշումները Թուրքիան ընդունելու է Ադրբեջանի հետ միասին»
Դիտել նաև
Փետրվարի 28-ից բանակի բոլոր ստորաբաժանումները գտնվում են մարտական պատրաստության վիճակում. Էրդողան
Ըստ ամերիկյան The Washington Post-ի՝ Վաշինգտոն այցի ընթացքում Ալիևի թիկնապահները «իրենց վատ են պահել»
Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Արևմուտքը փորձում է Թուրքիայի մեծացող դերը թուլացնել Միջին Արևելքում. ինչո՞ւ նույնպես պարզ է
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Փաշինյանը համաձայնվել է Սյունիքի մի մասը հանձնել Ադրբեջանի վերահսկողությանը։
Էրդողանը կայցելի Ադրբեջան
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «CNNTürk»-ի ուղիղ եթերում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցին:
Նա մասնավորապես նշել է. «Այս հարցերում (Հայաստանի վերաբերյալ) Ադրբեջանի հետ միասին խորհրդակցում ենք: Հայաստանից էլ շատ դրական ուղերձներ են գալիս: Մենք ասել ենք, որ նույն կերպ կպատասխանենք այն դրական քայլերին, որոնք Հայաստանը կանի»:
Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան Ադրբեջանի հետ քննարկում է, թե միասին ինչ քայլեր կարող են անել:
Թուրքիայի ԱԳ նախարարը, կրկնելով, թե «Հայաստանը որևէ դրական արձագանք չի տվել Ադրբեջանի՝ խաղաղության պայմանագիր կնքելու կոչին», ընդգծել է, որ Թուրքիան իր բոլոր որոշումներն ընդունելու է Ադրբեջանի հետ միասին:
Աղբյուր` Ermenihaber.am

