Գյումրիում գործող պարային խմբի ղեկավարը կլորիկ գումարի դիմաց հավաքագրել է Եվրոպա մեկնել ցանկացողների, նրան մեղադրանք է առաջադրվել
Դիտել նաև
Գյումրեցի 18-ամյա լրագրողին ԱԱԾ-ն ձերբակակել է․ ընտանիքի անդամները շոկի մեջ են
Պարզվել է օրեր առաջ Գյումրիում թունավորման ախտանիշներով 15 հոսպիտալացվածների ինքնությունը․ բոլորն անչափահասներ են
«Ձեր սաղի դեմքը ֆիքսած ա»․ կարմիր բերետավորը՝ գյումրեցիներին
Գյումրու տոնը՝ քաղաքական բևեռացման ու սուր հակամարտության ֆոնին
Թուրքիան և Ադրբեջանը չեն էլ թաքցնում, որ իրենց ազդեցության գործակալների միջոցով են պայքարելու ռուսական ռազմակայանի դեմ
««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ շարունակվում է պարային խմբերի կազմում դեպի եվրոպական երկրներ ՀՀ քաղաքացիների անօրինական տեղափոխումը: Ընդ որում, շատ հաճախ այդ գործընթացը կազմակերպում են անձամբ հայտնի պարի խմբի ղեկավարները: Այդպես է վարվել, օրինակ, Գյումրիում գործող «Ա. Շաբոյան» պարային խմբի ղեկավար Արմեն Շաբոյանը, որը կլորիկ գումարի դիմաց հավաքագրել է Եվրոպա մեկնել ցանկացողների: Կատարվածը, սակայն, բացահայտվել է, հարուցվել է քրեական գործ, և Շաբոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-֊րդ հոդվածի 3-րդ մասի 1.2 կետերով՝ անօրինական միգրացիայի կազմակերպման համար: Հիմա գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

