«Հրապարակ». Հասարակության զգալի մասը Նիկոլ Փաշինյանին չի համարում լեգիտիմ Ռուսական շուկայի փակված դռներին բախված հայ վարորդների ահազանգը՝ Լարսից. «Armat Media» Հայաստանը հիմա աննախադեպ խոր ազգային ճգնաժամի մեջ է. Վահե Հովհաննիսյան
16
Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք, և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել. Բագրատ Միկոյան Փաստերով. Փաշինյանն իրականում ինչքան ձայն է հավաքել. խայտառակ մանրամասներ ընտրակաշառքներից Ի՞նչ կատարվեց Հայաստանում հունիսի 7–ին, և ինչպե՞ս Փաշինյանին հաջողվեց վերարտադրել իր իշխանությունը Ի՞նչ են պայմանավորվել ԱՄՆ–ն ու Իրանը, և ինչո՞ւ է համարվում, որ Թրամփը պարտվեց Խոմենեիին Հրապարակվել է ԿԸՀ նախագահ՝ Վահագն Հովակիմյանի ցուցմունքը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանը արդեն մարված խաղաքարտ է. Բորիս Մուրազի Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Պատերազմ Արցախում
Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք, և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել. Բագրատ Միկոյան «Հրապարակ». Հասարակության զգալի մասը Նիկոլ Փաշինյանին չի համարում լեգիտիմ Ռուս սահմանապահները սրտիկ են ցույց տալիս Ռուսական շուկայի փակված դռներին բախված հայ վարորդների ահազանգը՝ Լարսից. «Armat Media» Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի Իշխող ուժը չունի բավարար մանդատներ, որպեսզի անցկացնի սահմանադրական հանրաքվե՝ Ալիևի պահանջով․ Նարեկ Կարապետյան Փաստերով. Փաշինյանն իրականում ինչքան ձայն է հավաքել. խայտառակ մանրամասներ ընտրակաշառքներից ԿԸՀ-ի մեկնաբանությունը ոչ թե պարզապես սխալ է, այլ վտանգավոր նախադեպ է ստեղծում. Իրավագիտության թեկնածու Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը հունիսի 16-ի ցերեկը, 17-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով «Գտեք իմ երեխեքին, ուրիշ բան չեմ ուզում»․ Փամբակ գետն ընկած երեխաների մայր. Տեսանյութ Ի՞նչ կատարվեց Հայաստանում հունիսի 7–ին, և ինչպե՞ս Փաշինյանին հաջողվեց վերարտադրել իր իշխանությունը Հայաստանը հիմա աննախադեպ խոր ազգային ճգնաժամի մեջ է. Վահե Հովհաննիսյան Պատահական չէր, որ այդ օրը Տավուշում հեծանիվ էր քշում Նիկոլ Փաշինյանը, հավանաբար մի ծառի տակ պատահաբար հանդիպած կլինի Հաջիևի հետ. Սաղաթելյան Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Ի՞նչ են պայմանավորվել ԱՄՆ–ն ու Իրանը, և ինչո՞ւ է համարվում, որ Թրամփը պարտվեց Խոմենեիին Վանաձորում անհետացած երկու երեխաների որոնումները շարունակվում են արդեն երկրորդ օրը Պատգամավորների «վերջին զանգն»՝ այսօր 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրшնյութ տալու գործով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ ՊՆ-ն չի վճարում հավաքների մասնակիցներին Վանաձորում երեխա է ընկել Փամբակ գետը․ փրկարարներն իրականացնում են որոնողական աշխատանքներ «Կա՛մ հաղթել Նիկոլին, կա՛մ վերանալ որպես պետություն». Արմեն Աշոտյան Նարեկ Կարապետյանի ելքն արգելող որոշում քննչական մարմինները չեն կայացրել. «Փաստինֆո» Ինչպե՞ս են «Զվարթնոցի» սահմանապահ կետի տեսագրությունները հայտնվում իշխանամետ լրատվամիջոցներում. Գեղամ Մանուկյան Գողացած քվեներ ու մանդատներ․ ամենամեծ կեղծիքը՝ ՀՀ պատմության մեջ․ «Կարճ ասած» Հրապարակվել է ԿԸՀ նախագահ՝ Վահագն Հովակիմյանի ցուցմունքը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանը արդեն մարված խաղաքարտ է. Բորիս Մուրազի Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ չէ որևէ քրեական վարույթով, որի շրջանակներում նրան չթույլատրվեր դուրս գալ ՀՀ տարածքից․ հաստատում են դատարանից և քննչական մարմիններից. «Ֆակտոր» ԿԸՀ-ի որոշումը վտանգավոր նախադեպ է ստեղծում. «Ականատես» Իրանը «հաղթող է դուրս եկել», իսկ համաձայնագիրը «պատվի փաստաթուղթ է». Փեզեշքիան

Պատրաստ եմ հարցաքննվել, ոչ մեկը չի խուսափում քրեական պատասխանատվությունից

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից՝ Շուշիից եւ Արցախի մյուս բնակավայրերից տարհանված նմուշները մեկ տարի անց էլ դեռ պահվում են Հայաստանում։ Թե կոնկրետ որտեղ են պահվում, արդյոք ապահովվա՞ծ են համապատասխան պայմաններով, Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց․ «Հայաստանի ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ենք մենք կազմակերպել տարհանում, մի մասը Հայաստանի պատմության թանգարանի պահոցում է, մի մասը՝ Մատենադարանում, մի մասն էլ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում»։

Նախարարը նշում է, որ, անվտանգությունից ելնելով, ինչպես նաեւ պահպանելով գաղտնիության փաստը՝ չի կարող ասել, թե որտեղ ինչ նմուշներ են պահվում, միայն կարող է վստահեցնել, որ ապահով ձեռքերում են․ «Տարհանված իրերը մինչեւ այսօր գտնվում են այդտեղ, եւ Հայաստանի իշխանությունները մեզ աջակցում են պահպանման համապատասխան պայմանների ստեղծման հարցում։ Բոլորովին վերջերս պատմության թանգարանի վերանորոգման աշխատանքների հետ կապված՝ որոշ ցուցանմուշներ տարհանել ենք այլ տեղ, որտեղ եւս, մեր մասնագետի հավաստմամբ, բոլոր պահանջվող նորմերը՝ ջերմային, լուսային, պահպանվել են»։

Դեռեւս վտա՞նգ են տեսնում, որ տարհանված նմուշներն Արցախ չեն տեղափոխում, թե՞ պարզապես համապատասխան թանգարանային կառույցներ, շենքեր չկան Արցախում՝ դրանք պահելու եւ ցուցադրելու համար։ «Վտանգի հարցը չէ, այլ՝ պայմանների։ Բանն այն է, որ մեր Արցախի պատմաերկրագիտական թանգարանի շենքը վթարային է, եւ հիմա գրեթե ավարտին է հասցվում նոր թանգարանի շենքի կառուցումը։ Եթե այն ավարտին հասցնենք լիովին, համապատասխան թանգարանային պահպանման՝ լուսային, ջերմային միջավայրը ստեղծելուց հետո բոլոր ցուցանմուշները տեղափոխելու ենք Ստեփանակերտ»,- ասում է նախարարն ու եւս մեկ անգամ նշում, որ շենքային պայմանների դեֆիցիտ կա Արցախում։

ԱՀ ԿԳՄՍ նախարարը նաեւ նշեց, որ տարբերակներ են մտածում Շուշիի փրկված գորգերը Ստեփանակերտ վերադարձնելու եւ հավուր պատշաճի ներկայացնելու համար․ «Շատ փոքրացել է մեր հայրենիքը, ու հիմա բնակարանային շինարարություն է շատ լայն թափով գնում, եւ, ըստ այդմ, չենք կարող շատ արագ Գորգերի թանգարանի տեղը որոշել, թեպետ արդեն որոշել ենք մոտավոր, բայց որպեսզի արժանապատիվ առանձին թանգարան լինի, որոշակի ժամանակահատված է պետք։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ գորգերի մշակույթը եւս պահենք։ Այս հարցը մեր օրակարգում է, եւ պետք է ամեն ինչ անենք, որ գորգերի թանգարանը՝ որպես առանձին միավոր, պահենք»։

Հետաքրքրվեցինք՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարությունն ինչպե՞ս եւ ի՞նչ խողովակներով է տեղեկանում, թե Ադրբեջանի վերահսկողության տակ անցած մեր վանքերի, թանգարանների, հուշարձանների հետ ինչ է կատարվում, եւ թշնամին ինչ փոփոխությունների է դրանք ենթարկում։ «Մենք միայն սոցցանցերով ենք կարողանում մոնիթորինգ անել, այսինքն՝ ադրբեջանցի օգտատերը դնում է իր արած վայրագությունը, բարբարոսությունը, մենք դա վերցնում ենք ու պահում։ Այդ մոնիթորինգն անում է մեր՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարության Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը, եւ առաջիկայում նրանք ուզում են նաեւ կայք ստեղծել, որով հավուր պատշաճի կներկայացվեն օկուպացված տարածքների հուշարձանների պահպանությանն ուղղված քարոզչական աշխատանքները»։

Պատերազմի ավարտից ի վեր բազմաթիվ նամակներ են գրվել ՅՈՒՆԵՍԿՕ, տարբեր միջազգային կառույցներ, այս մեկ տարվա ընթացքում շոշափելի ի՞նչ քայլեր են արվել՝ կանխելու կամ բարձրաձայնելու Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հուշարձանների վիճակը։ «Եթե ամփոփիչ ասենք, թե ինչի ենք հասել, դա կարող է լինել ԵԽԽՎ-ի վերջին բանաձեւը, որտեղ խոսք եղավ Դադիվանքի մասին, մեր հուշարձանների աղվանացման մասին, Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության 2005թ․ ոչնչացված խաչքարերի մասին։ Սա ես համարում եմ մեր վերջին՝ մեկուկես տասնամյակի ակնառու հաջողությունը, որ մենք ունեցանք՝ ուղղված մշակույթի պահպանությանը։ Սա հայանպաստ բանաձեւ էր, բացառությամբ այն փաստի, որ «Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու» կողքին փակագծի մեջ նշված էր՝ «Ղազանչի», իսկ «Շուշի» բառի կողքին՝ «Շուշա»։ Իհարկե, սա մենք համարում ենք վրիպում եւ քայլեր ենք ձեռնարկելու, որպեսզի այդ բառերը շտկվեն բանաձեւում, եւ այն ամբողջությամբ լինի հայանպաստ»։

Նախարարն ասում է՝ իրենց ունեցած տեղեկությունների համաձայն, կանգնեցված են վանդալիզմի բոլոր դրսեւորումները, բայց պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Ադրբեջանի կողմից ոչնչացվել են գերեզմաններ, թանգարաններ, հուշարձաններ։ «Բայց կոնկրետ Շուշիի Սուրբ Ղազանչեցոցի ներսում՝ ներքին հարդարում ասեմ, թե շինարարական անհասկանալի աշխատանքներ են տարվում՝ բարեկարգման անվան տակ, որից լավ հոտ չենք առնում։ Այսինքն՝ դա կարող է լինել աղվանացման նենգափոխման ինչ-որ փորձ»։   

Նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած «Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող շրջաններում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պահպանությունը» թեմայով քննարկման ժամանակ ասել էր, որ ինքը եւս պետք է հարցաքննվի քննչական մարմինների կողմից։ Թե մասնավորապես որ դեպքերի մասով, նախարարն ասաց․ «Քննչական կոմիտեում գործ է հարուցվել մշակութային ժառանգության տարհանման պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու մասով։ Իհարկե, ես էլ եմ պատրաստ հարցաքննվել, որովհետեւ պատերազմի օրերին իմ հրահանգները՝ տարհանման հետ կապված, եղել են բանավոր։ Իրականում տարհանում եղել է, պարզապես չեն տարհանվել մի քանի օբյեկտների մշակութային արժեքներ։ Եվ մեզնից ոչ մեկը չի խուսափում քրեական պատասխանատվությունից՝ 3 պատերազմ ապրած մարդիկ ենք ու նաեւ այդ պատասխանատվությունն ենք պատրաստ կրել»։

Այդուհանդերձ, այդ բացթողումները, թերացումները՝ տարհանումների հետ կապված, ինչո՞վ էին պայմանավորված՝ փնթիության հետեւա՞նք էր, մարդիկ իրենց տեղո՞ւմ չէին, իրավիճակի լրջության գիտակցո՞ւմը չկար։

«Շատ մարդ իսկապես չգիտի, թե 44-օրյա պատերազմի ընթացքում ինչ է կատարվել Արցախում, եւ ով այստեղ եղած լիներ, շատ լավ կպատկերացներ, թե ինչ իրավիճակ է եղել։ Հադրութի գրավումը բլից կրիգ է եղել, եւ անհնար է եղել Հադրութից որեւէ բան հանելը, որովհետեւ պատերազմի առաջին թիրախը հենց Հադրութն է եղել։ Իսկ Շուշիի հետ կապված՝ երբ մենք զգացել ենք վտանգը, արդեն մարդ չի եղել, որոնց հետ տարհանում անենք, որովհետեւ բոլորը մարտի դաշտում են եղել, ոչ էլ համարձակվել ենք մեկին ուղարկել, որ հանկարծ չգնա ու մեռնի։ Գորգերի թանգարանի հետ մինչեւ մեր աշխատակիցը նմուշները տարհանեց, եկավ տուն, ես այնպիսի ապրումներ եմ ունեցել, այնքան եմ զանգել, որ տեսնեմ՝ տուն հասե՞լ է, թե՞ ոչ։ Գորգերն ինտենսիվ հրետակոծության տակ են Երեւան հասել, ոնց որ բախտի բան։ Մարդիկ մեծ-մեծ խոսում են քրեական պատասխանատվության ենթարկելուց, ադմինիստրատիվ քննությունից, բայց նրանց միջից ոչ մեկը տեղյակ չէ, թե ինչ վիճակ էր այդ ժամանակ։ Չի կարելի այդպես, եթե պետք լինի, հարցաքննության էլ կենթարկվենք, ի՞նչ է եղել որ»։

Աղբյուր՝ «Հրապարակ» 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>