Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

Բազմավեկտոր եւ բազմատարր խաղ՝ Սյունիքի շուրջ

Պուտին-Փաշինյան հանդիպման վերաբերյալ, հակառակ սպասվածին, խիստ ժլատ տեղեկատվություն հաղորդվեց, եւ այս ֆոնին հետաքրքիր են ռուսական կողմի պնդումները, թե ՌԴ միջնորդությամբ հայ-ադրբեջանական համաձայնագիր չի լինելու, այլ բան է, որ գուցե լինի երկկողմ՝ Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան ինչ-որ շրջանակային՝ հարաբերությունների կարգավորման մասին պայմանագիր, շրջանցելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը։ 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ասում է, որ վերջին շրջանում տեղի ունեցող հանդիպումներին մասնակցող երկրների կազմը (արդեն Հնդկաստանն է ակտիվություն ցույց տալիս), Իրանը ռազմական սպառնալիքների միջոցով ճնշումներ են գործադրում Ադրբեջանի հանդեպ, ինչը վկայում է, որ իրավիճակը խճճված է, եւ այստեղ շատ լուրջ, իրար հակադիր շահեր են միահյուսված։ Նաեւ «3+3»-ի շուրջ տեղի ունեցող գործընթացներ են տեղի ունենում, Վրաստան, ԱՄՆ, Եվրոպա, որը գնալով ավելի է ակտիվանում։

«Բազմավեկտոր եւ բազմատարր խաղ է,- ասում է Դանիելյանը՝ ավելացնելով։- Եվ, մյուս կողմից, Թուրքիայի դիրքերն են թուլանում։ Թուրքիան այս ընթացքում նաեւ այլ պրոցեսների մեջ է ներքաշվում, եւ նաեւ Միացյալ Նահանգները, որ զորք են մտցնում Սիրիայի տարածք՝ քրդերի հետ կապված։ Այսինքն՝ այստեղ նաեւ Թուրքիա-Ամերիկա հարաբերություններն են լարվում»։ Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն երեկ հայտարարել է․ «Սիրիայի հարցով ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հանձնառությունների չկատարման ֆոնին Թուրքիան սիրիական տարածքում ահաբեկչության սպառնալիքը վերացնելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկում»։

Այս պայմաններում մոտ ժամանակներս որեւէ հանգուցալուծում սպասելը Ստեփան Դանիելյանը քիչ հավանական է համարում։ Նկատի ունի հայ-ադրբեջանական, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի կնքումը, ինչպես նաեւ մինչեւ վերջերս ակնկալվող զարգացումները Թուրքիայի հետ։ Իսկ Թուրքիան եւ Ադրբեջանը չե՞ն փորձում արագացնել եւ այդ նպատակով նաեւ ճնշումներ գործադրել ՌԴ-ի վրա։ Ինչո՞ւ, որովհետեւ Ալիեւը շտապում է թղթի վրա տեսնել իր հաղթանակի պտուղները, իսկ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մահանում է։

Մեր այս հարցին ի պատասխան՝ քաղաքագետն ասաց․ «Նախ, երբ նայում ենք թուրքական մամուլում փորձագետների հայտարարությունները կամ Պուտին-Էրդողան հանդիպումը, բոլորը միանշանակ պնդում են, որ Ռուսաստանը ճնշումներ է գործադրում Թուրքիայի վրա։ Եվ դա պայմանավորված է Սիրիայի դեպքերով, տեսնում ենք, որ ԱՄՆ-ն է արդեն գործողություններ կատարում` ի պաշտպանություն քրդերի, եւ խոսել այն մասին, որ Թուրքիայի դիրքերը հիմա այնքան ուժեղ են` ՌԴ-ի վրա ճնշում գործադրելու համար, ճիշտ չէ։ Հակառակը, կարծում եմ, որ Թուրքիայի դիրքերը որոշակի առումով թուլացել են։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա իրանա-ադրբեջանական սահմանին Իրանի գործողությունները շատ լուրջ զգուշացում էին Ադրբեջանին։ Եվ կարծում եմ՝ այնտեղ էլ են արդեն սկսել իրերին ավելի սթափ մոտենալ, ավելի սթափ գնահատել իրենց կարողությունները»։

Այս համատեքստում նշենք, որ Փաշինյանի մոսկովյան այցի հաջորդ օրը Երեւանում էր Իրանի գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերին (այցը պաշտոնապես տեղի է ունենում ՀՀ գլխավոր դատախազի՝ Իրան կատարած այցին ի պատասխան), ով հայտարարեց, որ Իրանը հարեւանների հետ հարաբերություններում առաջնորդվում է բարիդրացիության քաղաքականությամբ, միեւնույն ժամանակ երբեք թույլ չի տա, որ երկրի սահմանների երկայնքով տեղակայվեն ահաբեկիչներ եւ պատերազմ հրահրող ուժեր:

Ինչ վերաբերում է Պուտին-Հայաստանի վարչապետ հանդիպմանը` փակ հանդիպում եւ ճաշ, ապա, ըստ Դանիելյանի, սա նշանակում է, որ լուրջ խոսակցություններ են եղել, եւ դրանք հրապարակման ենթակա չեն։ Նաեւ, որ ժամացույցներն են «սվերիծ» անում, դա նշանակում է, որ Հայաստանն ու ՌԴ-ն միասնական քաղաքականություն պետք է վարեն այս բազմավեկտոր խաղում։ «Ես չեմ կարծում, որ սա շատ արագ է լուծվելու, եւ ինչ-որ փաստաթուղթ է լինելու՝ հաշվի առնելով, որ խաղացող երկրների քանակը գնալով շատանում է»,- ամփոփեց Դանիելյանը։

Կա կարծիք, որ Նիկոլ Փաշինյանն էլ չի շտապում՝ վախենալով, որ ամեն ինչ անելուց ու ստորագրելուց հետո իրեն կարող են հեռացնել։ Ստեփան Դանիելյան․ «Չեմ կարծում, թե այդ կարծիքը հիմքեր ունի, քանի որ մենք տեսնում ենք, որ Հայաստանում չկա որեւէ ուժ, որը հանրային լայն աջակցություն ունենա՝ իշխանությունից սկսած, ընդդիմությունով վերջացած։ Իսկ նման ծանր եւ խառը իրավիճակներում դրսին պետք է ինչ-որ մեկը, ում հետ կարողանան աշխատել։ Եվ քանի որ Հայաստանում հանրային աջակցություն ունեցող որեւէ ուժ չկա, ես չեմ կարծում, որ դրսից Հայաստանում իշխանություն փոխելու խնդիր դրված լինի։ Եվ երկրորդ․ չեմ կարծում, որ Հայաստանն այսօր սուբյեկտ է, որի կարծիքն էական է։ Հայաստանի քայլերը թելադրված են տարբեր ուժերի կողմից, նայած այդ պահին ով ավելի ուժեղ լծակներ կունենա մեզ վրա»։

Աղբյուր՝ «Հրապարակ» 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>