Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան
20
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Պատերազմ Արցախում
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին

Վրաստան վերադառնալով՝ Սաակաշվիլին անուղղակիորեն օգնեց Իվանիշվիլիին՝ ավելի հզորացնելու իր իշխանությունը. Տեսանյութ

Շատերը կանխատեսում էին, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի Վրաստան վերադառնալուց հետո այս երկրում քաոս կսկսվի: Ավելին, նույնիսկ կարծիք կար, որ Սաակաշվիլին ընտրություններից մեկ օր առաջ նպատակաուղղված վերադարձել է Վրաստան` տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրությունների արդյունքները բողոքարկելու պատրվակով, Վրաստանում նոր գունավոր հեղափոխություն իրականացնելու համար: Մինչ իրականությունը բոլորովին այլ տեղում էր, և այսպես մտածող քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները պարզապես չէին տիրապետում վրացական կյանքի իրողություններին: Ավելին, Սաակաշվիլին իր քայլերով փաստացի ամրապնդեց իր քաղաքական հակառակորդների դիրքերը: Փորձենք հիմնավորել մեր ասածը:

Ինչպես գիտեք, ընդդիմությունն անցյալ տարի չընդունեց խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Երկիրը ցնցումներից փրկելու համար ԵՄ պատվիրակություն ուղարկեց Վրաստան՝ իշխանությունների և ընդդիմության հետ բանակցություններ վարելու նպատակով՝ փոխզիջումային լուծում գտնելու համար: Այս տարվա ապրիլին Շառլ Միշելի գլխավորած ԵՄ պատվիրակությունը համաձայնագիր ստորագրեց Վրաստանի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ: Այս քաղաքական փաստաթղթի հիմնական թեզերն այն էին, որ ընդդիմությունը կհամաձայնվի մասնակցել նորընտիր Խորհրդարանի աշխատանքներին, չպետք է հրաժարվի ստացած մանդատներից, մինչդեռ կառավարությունը պարտավորվել էր իրականացնել մի շարք կարևոր բարեփոխումներ՝ ընտրական օրենսգրքում եւ արդարադատության համակարգում:

Համաձայնագիրը նաև նախատեսում էր, եթե 2021 թվականի հոկտեմբերին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ իշխող «Վրացական երազանք»-ը հավաքի ձայների 43%-ից պակաս, ապա կառավարությունը պարտավորվում է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Հարկ է նշել, որ այս համաձայնագիրը Վրաստանի ներկայիս իշխանություններին բարդ դրության մեջ դրեց, հատկապես այն պայմաններում, երբ համաճարակի պատճառով Վրաստանն այս տարի շատ մեծ հարվածներ ստացավ, որոնց պատճառով սոցիալ-տնտեսական վիճակը վատթարացավ, և քաղաքացիների դժգոհությունն կառավարության նկատմամբ աճեց: Երկրի իշխանություններն այնքան անհանգստացած էին, որ նույնիսկ հայտարարեցին, որ իրենց համաձայնությունները, որոնք կնքվել են Շառլ Միշելի միջնորդությամբ, չեղարկվում են՝ ըստ ամենայնի մտավախություն ունենալով, որ նրանք չեն կարող հավաքել 43 տոկոսը Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ:

Վրաստանի կառավարության այս քայլը դժգոհություն առաջացրեց ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ԵՄ-ում: Ըստ էության, կարելի էր ասել, որ խորը ճգնաժամ էր առաջացել Վրաստանի Արեւմուտքի հետ հարաբերություններում: Ավելին, ճգնաժամն այնքան մեծ է, որ 15 տարվա ընթացքում առաջին անգամ Վրաստանի կառավարությունը հրաժարվել է ԵՄ-ի օգնության առաջին տրանշից՝ Արեւմուտքից իր կախվածությունը նվազեցնելու համար: Հաշվի առնելով այս ամենը՝ Սաակաշվիլին փորձեց «խաղալ իր խաղը»՝ համարելով, որ իր գործունեությունը պետք է հավանության արժանանա ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից: Այդ պատճառով նա անկեղծորեն հավատում էր, որ Վրաստան վերադառնալուց հետո հնարավոր կլինի վրացական նոր գունավոր հեղափոխություն կազմակերպել իրենց համատեղ ջանքերով:

Ավելին, Սաակաշվիլին այնքան վստահ էր իր տեսակետին, որ կոչ էր անում իր կողմնակիցներին հավաքել հարյուր հազարավոր մարդկանց Թբիլիսիի կենտրոնում, մինչդեռ իրականում նույնիսկ մեկ մարդ չգնաց նրան աջակցելու իր բանտի մոտ:

Ինչու՞ Վրաստանի քաղաքական էլիտան անտեսեց Սաակաշվիլիին

Դրա համար կան մի շարք պատճառներ.

1. Սաակաշվիլին Վրաստանում ունի ակտիվ կողմնակիցների մոտ 25%-ց զանված, սակայն քաղաքացիների նույն տոկոսն էլ նրան ակտիվորեն մերժում է: Սաակաշվիլին ասոցացվում է բռնատիրության, զանգվածային բռնաճնշումների և զանգվածային «կուլակաթափության» հետ:

Ահա ընդամենը մի քանի օրինակ. ԵՄ տվյալների և վրացի անկախ դիտորդների գնահատումների համաձայն, Սաակաշվիլիի նախագահության օրոք «բանտերով անցել է» մոտ 250 հազար մարդ: Սաակաշվիլիի նախագահության նույն ժամանակահատվածում ավելի քան 36 հազար ընկերություններ «կուլակաթափվեցին» Սաակաշվիլիի ռեժիմի կողմից, և իշխանափոխությունից հետո միայն 11 հազարը կարողացան վերականգնել իրենց սեփականության իրավունքը: Եվ, ի վերջո, հենց Սաակաշվիլիի նախագահության օրոք էր, որ Մոսկվայի հետ հարաբերությունները հիմնովին վատացան, և 2008-ի «6-օրյա պատերազմի» արդյունքում Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:

2. 2008-ից անցել է 13 տարի, սակայն այս ընթացքում Արեւմուտքը չօգնեց Վրաստանին վերադարձնել կորցրած տարածքները: Վրաստանը օգնություն ստացավ Արևմուտքից միայն պատերազմից հետո, և այսօր այն փորձում է վրացիներին պարտադրել մերժել ազգային ավանդույթները, ճանաչել սեռական փոքրամասնությունների իրավունքները` տալով նրանց նույն իրավունքները, ինչ մյուս քաղաքացիներին: Այս ամենը շատ նյարդայնացնող է վրաց հասարակության համար: Գենդերային խնդիրները և կեղծ հանդուրժողականությունն այնքան են վրդովեցնում վրացիներին, որ վրաց հասարակության ամենատարածված անեկդոտը հետևյալ միտքն ունի. «Արևմուտքը լիովին կբավարարվի Վրաստանից, երբ վրաց ժողովուրդը համաձայնի որպես առաջնորդ ընտրել արմատներով Աբխազիայից սևամորթ տղամարդու, ով միևնույն ժամանակ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչ է»:

Վրաստանում երբեք նման հակաարևմտյան տրամադրություններ չեն եղել, ինչպես այսօր: Այլեւս չկան այդ պատրանքները, թե «հեռավոր Արեւմուտքը կազատագրի վրացական հողերը եւ կբարձրացնի Վրաստանի բնակչության կենսամակարդակը»:

3. Որքան էլ որ զարմանալի հնչի, բայց Սաակաշվիլիի վերադարձը Վրաստան հիմնականում հարվածեց վրացական ընդդիմության շահերին, քանի որ նրա կատարած քայլի արդյունքում հիմնականում Սաակաշվիլիի կողմնակիցները կոնսոլիդացվեցին: Մինչդեռ ընդդիմադիր մյուս ուժերը կորցրեցին իրենց ավանդական ընտրազանգվածը, ինչը շատ հստակ ցույց տվեցին ընտրությունների արդյունքները: Այլ կերպ ասած, իր քայլով Սաակաշվիլին միայն օգուտ բերեց սեփական կուսակցությանը և կառավարությանը՝ համախմբելով իր կողմնակիցներին և հակառակորդներին: Այսպիսով, Վրաստանի նախկին նախագահը բաժանեց վրաց հասարակությանը՝ այն կիսելով 2 մասի, դրանով իսկ օգնելով իշխանություններին հեշտությամբ հաղթահարել վերը նշված 43%-ի արգելքը:

Բայց հենց այստեղ է առաջանում մեկ այլ հարց. Ինչո՞ւ նրա կուսակցությունը չկարողացավ կամ չցանկացավ հոկտեմբերի 3-ին Թբիլիսիում կազմակերպել հանրահավաք ի պաշտպանություն Սաակաշվիլիի, քանի որ նա վերադարձել է Վրաստան և մեծ աջակցություն ցուցաբերել նրանց: Եվ այստեղ անհրաժեշտ է մեկ պարադոքսալ փաստ նշել ի վնաս Սաակաշվիլիի, փաստն այն է, որ Սաակաշվիլիի ներկայիս կուսակցությունը ղեկավարում է Նիկա Մելիան, ով երկար ժամանակ է ինչ «դուրս է եկել Սաակաշվիլիի ստվերից», և ինքն է հայտ ներկայացնում դառնալ ընդդիմադիրներից միայնակ առաջնորդ:

Եվ հարկ է նշել, որ իր կարիերայում նա գրանցել է մի շարք հաջողություններ, օրինակ՝ վերջին ընտրությունների ժամանակ Մելիան իշխանական թեկնածու Կախա Կալաձեի հիմնական մրցակիցն էր և նրան զիջեց ձայների նվազագույն տարբերությամբ:

Քաղաքական վերլուծաբանների կարծիքով, Մելիան այն հիմնական գործոնն է, որը չի ցանկանում, որ Սաակաշվիլիի «նախկին փառքը» կրկին հաստատվի Վրաստանում, քանի որ Մելիան նախկին նախագահին համարում է Վրաստանի ընդդիմադիր դաշտում իր հիմնական մրցակիցը: Այդ պատճառով Սաակաշվիլին բանտում է, իսկ նրա ազատության կամ գոնե նրա աջակցության համար բողոքի ցույցեր չկան, և Մելիան հայտարարում է, որ Սաակաշվիլիին բանտից կազատի միայն իշխանության գալուց հետո: Այլ կերպ ասած, Մելիայի համար Սաակաշվիլին արդեն պատմություն է, որը պետք է հարգել որպես անցյալի խորհրդանիշ, ոչ ավելին:

Ամփոփելով՝ կարող եք ասել, որ իր քայլով Միխեիլ Սաակաշվիլին օգնեց ներկայիս կառավարությանը հաղթահարել «43%-ի հոգեբանական արգելքը» (շաբաթ օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ իշխող կուսակցությունը հավաքել է ձայների 48,56 տոկոսը - խմբ.), ինչպես նաև օգնեց իր կուսակցությանը առանձնանալ այլ ընդդիմադիր կուսակցություններից՝ դարձնելով ներկայիս կառավարության հիմնական մրցակիցը: Ինքը՝ Սաակաշվիլին, ոչ մի օգուտ չի ստացել իր քայլից, և դժվար է ասել, թե ինչպիսին կլինի նրա հետագա ճակատագիրը:

Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>