Օրվա տխրահրչակ «իշխանությունները» անցան իրենց բնորոշ գործելաոճին՝ մարդկանց վրա ապօրինի գործ կարելուն 7 տարվա մեջ ՔՊ-ն կատարելագործել է ընտրակաշառքի տեխնոլոգիան. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Կոռուպցիան և ընտրախախտումները ՔՊ-ի ամենասիրած փայն են դարձել. Սամվել Հակոբյան (տեսանյութ)
9
Հրատապ եթեր. ԱԱԾ-ն՝ ընդդեմ «Մայր Հայաստանի» Ամբերդ. միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» թվեաթերթիկ թիվ 4 Աղավնատուն. Միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» N 4 Լեռնամերձ. Միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» քվեաթերթիկ թիվ 4 Ինչ է առաջարկում «Մայր Հայաստանը» վաղարշապատցիներին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քարոզչական թիմը Վաղարշապատի ընտրություններում իրեն շատ լկտի է պահում․ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» քարոզարշավը Զվարթնոց գյուղում (տեսանյութ) Գալիք ընտրությունների երկարաժամկետ հետևանքները․ քննարկում (տեսանյութ) Իշխանափոխություն Վաղարշապատում, իշխանափոխություն Հայաստանում․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Տնաբույծ իրավապաշտպանների համար ժողովրդավարությունն ընդամենը բիզնես է․Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՔՊ-ն վախենում է «Մայր Հայաստան» կուսակցությունից․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Օրվա տխրահրչակ «իշխանությունները» անցան իրենց բնորոշ գործելաոճին՝ մարդկանց վրա ապօրինի գործ կարելուն Հրատապ եթեր. ԱԱԾ-ն՝ ընդդեմ «Մայր Հայաստանի» Ձեր վարչապետը մտադի՞ր է քանդել եկեղեցին․ Թաքեր Կարլսոնի հարցը՝ Նարեկ Կարապետյանին Ո՛չ մնալու ձև ունի, ոչ էլ գնալու տեղ․ «Կարճ ասած» Վարդան Ղուկասյանը պահվում է անթույլատրելի պայմաններում, որոնք լրջորեն սպառնում են նրա կյանքին․ Ահազանգ Մահացել Է ԱՄՆ կառավարության հայազգի ամենաբարձրաստիճան ներկայացուցիչ Փոլ Իգնատիուսը Ամբերդ. միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» թվեաթերթիկ թիվ 4 Աղավնատուն. Միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» N 4 Լեռնամերձ. Միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» քվեաթերթիկ թիվ 4 Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տատիկիս ասել եմ, որ համար 4-ին ընտրի, ըտենց էլ ասել եմ Հինգ տարի անց. պատերազմ, պարտություն և կորուստներ, որ կարող էին և չլինել. «Փաստ» 7 տարվա մեջ ՔՊ-ն կատարելագործել է ընտրակաշառքի տեխնոլոգիան. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գյումրիում խիարը թարս բուսնեց, նույնը տեղի կունենա Վաղարշապատում. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Կալանավորելու միջնորդությունները մերժվեցին»․ Վահան Քերոբյան Նիկո՛լ, եկեղեցին չես կարողանա քանդել․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ) Փաշինյանի համար իշխանության կորուստը նշանակում է` հայտնվել բանտում. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Մայր Հայաստան». Զվարթնոց գյուղ․ Միացի՛ր, որ փոխենք (տեսանյութ) Տիգրան Ավինյանի հայրը Ալեն Սիմոնյանի՞ն էլ էր ասում համբալ Ինչ է առաջարկում «Մայր Հայաստանը» վաղարշապատցիներին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քարոզչական թիմը Վաղարշապատի ընտրություններում իրեն շատ լկտի է պահում․ Թևանյան (տեսանյութ) Կոռուպցիան և ընտրախախտումները ՔՊ-ի ամենասիրած փայն են դարձել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Մասնակցե՛ք ընտրություններին և թույլ մի տվեք, որ ձեր ձայնն օգտագործեն. Աննա Ավետիսյան (տեսանյութ) Ով է բանակցել ՌԴ-ից Ադրբեջանով ցորեն ներկրելու համար ՔՊ-ականները չեն շտապում առաջադրվել 600 մլն դրամ` Հանրապետութան հրապարակը զարդարելու համար ՔՊ-ի ֆեյք ասֆալտապետությունը (տեսանյութ) Այսօր պետք չէ կանգնել առյուծների առաջ՝ նահատակ դառնալու համար, բավական է կանգնել Ճշմարտության կողքին. Ռուբեն վարդապետ Զարգարյան Վարդան Ղուկասյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան. փաստաբան

Վրաստանում ընտրություններից երկու ամիս առաջ կրկին խոսվում է պետական հեղաշրջման վտանգի մասին

Առաջինն այս մասին ավետեց ռուսական արտաքին հետախուզության ծառայությունը, հանդես գալով հետևյալ հայտարարությամբ.

«...Վրաստանում հոկտեմբերին նշանակված խորհրդարանական ընտրություններից առաջ ԱՄՆ-ն կուժեղացնի ճնշումը Թբիլիսիի վրա՝ նախապատրաստելով  «գունավոր հեղափոխություն»։ Ամերիկացիները փորձում են կանխել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը...

Ռուսական հետախուզությունը տեղեկություններ ունի, որ Վաշինգտոնի վարչակազմը դժգոհ է Վրաստանի ղեկավարության գործողություններում անկախության դրսեւորումներից։ Ուստի, ընտրություններից անմիջապես  հետո,  զանգվածային ցույցերի ժամանակ երկրի իշխանությունների հասցեին քվեարկության արդյունքները կեղծելու մեղադրանքներ են հնչելու։ Ցուցարարները պետք է պահանջեն՝ չճանաչել ընտրությունները, վրացական ղեկավարության հրաժարականը և կսկսեն սադրել իրավապահներին կոշտ ուժային գործողությունների գնալու համար... ԱՄՆ-ը և արևմտյան երկրները Վրաստանին անմիջապես կմեղադրեն «ոչ ժողովրդավարական»  լինելու և  «ժողովրդի»  դեմ անհամաչափ  ուժ  կիրառելու մեջ,  ինչին կհետևեն Թբիլիսիի վրա տնտեսական ճնշման միջոցները...»:

Հետաքրքիր է, որ ռուսական այս կառուցի հետ զուգահեռ, գրեթե նույնանման հայտարարությամբ հանդես եկան Չինաստանի պատկան մարմինների ներկայացուցիչները:

Մոսկվայի և Պեկինի ներկայացուցիչների այս նախազգուշացումները խիստ դժկամությամբ են ընդունվել ԱՄՆ-ի կողմից: Այստեղ այդ հայտարարությունները գնահատել են, որպես «վրաց հասարակության վրա հոգեբանական ճնշում՝ ընտրություններից առաջ»:

Ինչ վերաբերվում է բուն Վրաստանի արձագանքին, ապա այդ երկրի ընդդիմադիր շրջանակները դատապարտել են այդ հայտարարությունները, իսկ իշխանության ներկայացուցիչները նշել են, որ տեղյակ են, թե ինչ են մտադիր իրականացնել Վրաստանում գործող «ազդեցության գործակալները»:

Վրաստանի անկախ դիտորդական շրջանակները նշում են, որ ԱՄՆ-ում խիստ դժգոհ են, որ իշխանությունները կնքել են ռազմավարական բնույթի համաձայնագիր Չինաստանի հետ և Վրաստանը փորձում են դարձնել տարածաշրջանի հանգուցային կետերից՝ տրանսպորտային ուղիների անցկացման առումով:

ԱՄՆ-ի այս կոշտ դիրքորոշումը ազդել է նաև Վրաստանի ներքաղաքական կյանքի վրա:

Այստեղ հակամարտությունն անցել է բոլոր սահմանները, և կողմերը չեն էլ թաքցնում, որ մեկի հաղթանակի դեպքում, մյուս կողմը վերացվելու է քաղաքական դաշտից, որպես «դրսի գործակալ»:

Սաակաշվիլիի թիմակիցները չեն էլ թաքցնում, որ իրենց հաղթանակի դեպքում «Վրացական երազանքը» կդադարի գործել, իսկ վերջիններս հայտարարում են, որ իրենց հաղթանակի դեպքում «կոլեկտիվ ազգային շարժումը», այդպես են  ձևակերպում իշխանությունները բոլոր արևմտամետ ուժերին, օրենքով կհեռացվեն քաղաքական դաշտից, որպես «գործակալներ»՝  հիմք ընդունելով այս տարվա մայիսին ընդունված «գործակալների»  մասին օրենքը:

Իշխանության մոտ կանգնած աղբյուրները նույնիսկ նշում են այն կոնկրետ քաղաքական ուժերը, որոնք օրենքից դուրս կհամարվեն, ընտրություններից անմիջապես հետո:

Դրանք են  Սաակաշվիլու  «Միացյալ ազգային շարժումը»,  «Լելոն», որը գլխավորում է բանկիր, օլիգարխ Խազարաձեն, «Օխլեբի» («Նոր») կուսակցությունը՝ Նիկա Գվարամիայի  գլխավորությամբ, դա այն  հեռուստապրոդյուսերն էր, ով հեռարձակել էր Ռուսաստանի նախագահին հասցեագրված անպարկեշտ սկանդալային հաղորդումը և վերջապես «Դրոա» կուսակցությունը, որը գլխավորում է հայտնի ռուսաֆոբ Ելենա Խոշտարիան։

Վրաստանի իշխանությունները համոզված են, որ իրենց դեմ ամերիկացիները, որևէ փաստ չեն ունենա, քանի որ Smartmatic համակարգը, որը պետք է հաշվի ձայները, բուն ամերիկյան համակարգ է:

Սակայն, ինչպես հայտնի է, ամերիկացիները «օրենքից դուրս են»  համարում  երկրները, կամ նրանց իշխանություններին ոչ թե ընտրությունների անցկացման որակին կասկածելու պատճառով, այլ այն դեպքում, երբ այդ երկիրը, կամ իշխանությունը խոչընդոտ է հանդիսանում իր ազգային շահին:

Դրա վառ օրինակներից է Վրաստանի և Ադրբեջանի հետ մոտեցումների խիստ տարբերությունը:

Վրաստանում հաստատված է քիչ թե շատ դեմոկրատական համակարգ, Ադրբեջանում, ի տարբերություն Վրաստանի, նույնիսկ դրա նշույլը չկա:

Բայց   Վաշինգտոնից չի լսվում որև է թթու խոսք Բաքվի հանդեպ: Այն դեպքում, երբ Ադրբեջանը վարում է բալանսավորված քաղաքականություն, փորձում է կառուցել իր հարաբերությունները, և Վաշինգտոնի, և Մոսկվայի հետ: Վերջինիս հետ համատեղ գազ է վաճառում Եվրոպային, Հուսիս-հարավ տրանսպորտային համակարգում կատարում է հանգուցային դեր՝ կապելով Ռուսաստանը Իրանի հետ:

Իսկ Ադրբեջանի քաղաքական համակարգը, նման է ԽՍՀՄ-ի ժամանակների համակարգին, որտեղ դեմոկրատիայի նույնիսկ ձևական շղարշ չկա:

Բայց  այս ամենի վերաբերյալ Վաշինգտոնից որևէ թթու արձագանք չկա: Մինչդեռ Վրաստանը, որ անգամներով ավելի դեմոկրատական է, քան Ադրբեջանը, մեղադրվում է տարբեր տիպի շինծու մեղքերի մեջ: Ինչո՞ւ, որովհետև իր մեջ բուծել է բազմաթիվ ամերիկյան ազդեցության գործակալներ և հիմք է տվել Վաշինգտոնին համարել, որ այդ երկիրը փաստացի իր գրպանում է: Վրաստանն արել է այն, ինչ չի արել Ադրբեջանը: Այդ իսկ պատճառով Վաշինգտոնը զգուշանում է Ադրբեջանի հանդեպ կոշտ տոն օգտագործել: Սակայն այս մոտեցումը նաև ցույց է տալիս, որ ամերիկյան մոտեցումները կապ չունեն արժեքների տարածման քաղաքականության հետ:

Ավելին, սա ցույց է տալիս, թե ինչ աստիճանի է անկում ապրել այսպես կոչված ամերիկյան առաքելությունը դեմոկրատական արժեքների տարածման հարցում:

Ինչը ևս մեկ անգամ փաստում է այն մասին, որ երկրները պիտի չխաբվեն ամերիկյան արդեն կեղծավոր դարձած արժեքների մասին լսելիս:

Քանզի դրա հետևանքով կարող են կորցնել իրենց տարածքները, ինչպես 2008-ին եղավ Վրաստանի, իսկ 2020-ին եղավ Հայաստանի հետ:

Եվ ճիշտ հակառակը՝ բոլոր այն երկրները, որոնք ճիշտ են հասկացել իրական, այլ ոչ թե թվացյալ ամերիկյան  մոտեցումները, միայն շահել են: Որպես օրինակ կարելի է բերել նույն Ադրբեջանին, որ ցավոք սրտի մեր հաշվին, շահեց՝ ճիշտ հասկանալով միջազգային այս դասավորության իրական խաղի կանոնները:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan