ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին Ալիևի հայտարարություններին
Դիտել նաև
Ալիևը Վաշինգտոնում պարտության է մատնել Հայաստանին՝ 10:0 հաշվով, Փաշինյանի օգնությամբ
Կա՞ տարբերություն՝ միջանցքի անունը Թրամփի ճանապարհ կլինի, թե Զանգեզուրի միջանցք․ Արա Պողոսյան
Զանգեզուրի միջանցքի հարցում Իրանում առաջ է եկել երկու տեսակետ
Իրանի նախագահի այցն Ադրբեջան գտնվում էր Իսրայելի ուշադրության կենտրոնում
Ալիևը փորձում է Մոսկվայից ստանալ լեգիտիմ իրավունք՝ ինքնուրույն «բացել» այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքը»
«Առերեսման երանգ ունեցող հայտարարությունները չեն նպաստում առկա տարաձայնությունների հաղթահարմանը: Փոխարենը չափազանց կարևոր է հնարավորություն ստեղծել ընդունելի հանգուցալուծումներ գտնելու համար»,-այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» պրտադիր բացման մասին:
Նա հավելել է, որ և՛ Բաքվից, և՛ Երևանից բարձրագույն մակարդակով հայտարարվել է «հարաբերություններում նոր էջ բացելու, դրանց աստիճանական կարգավորման պատրաստակամության մասին»: «Մեր աշխատանքում կենտրոնանում ենք նման դրական կետերի վրա»,- ընդգծել է Զայցևը:
Աղբյուր՝ 24news.am

