Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան
20
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Պատերազմ Արցախում
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին

Լավրովը Նալբանդյանին «6 բառ է գրել» հայ-թուրքական արձանագրության ստորագրումից առաջ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մանրամասնել է 2009 թվականին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանն ընդառաջ այդ ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին հղած գրության բովանդակությունը:

Ըստ «Արմենպրես»-ի՝ կրթական մարաթոնի մասնակիցներից մեկը ՌԴ ԱԳ նախարարին հիշեցրեց, որ նա 2009 թվականին կարճ գրություն է հղել այդ ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին:

«Գրությունը վերաբերվում էր Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման արձանագրությունների ստորագրմանը: Այդ գրության մեջ դուք ընդամենը 6 բառ եք գրել. «Էդվարդ, համաձայնվիր արարողակարգին առանց հայտարարությունների»: Եվ ինչպե՞ս այդ 6 բառը համոզեցին Ձեր հայ գործընկերոջը վերջ տալ դիմադրությանը»,-հարցրեց մասնակիցը:

Սերգեյ Լավրովը ի պատասխան նշել է. «Եթե դուք փորփրել եք այդ թեման, հարկավոր է կոնտեքստը ներկայացնել: Կոնտեքստը նրանում էր, որ 2008 թվականին մեր հայ բարեկամները մեզ ասացին, որ թուրքերն առաջարկում են համաձայնեցնել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման, հարաբերությունները կարգավորելու, համագործակցության, համատեղ նախագծերի իրականացման փաստաթղթերը:  

Մենք ասացինք դա շատ լավ է, կա՞ն որոշակի նախապայմաններ: Ոչ, նախապայմաններ չկան: Հետո գործը հասավ ստորագրմանը, այն պլանավորված էր Ցյուրիխում՝ բնականաբար, Հայաստանի, Թուրքիայի նախարարների մասնակցությամբ: Այդտեղ եկել էր նաև Հիլարի Քլինթոնը, որն այդ ժամանակ ԱՄՆ պետքարտուղարն էր, եկել էր Եվրամիության ներկայացուցիչը, ձեր խոնարհ ծառան ու ևս ինչ-որ մեկը: Մենք պետք է այդ կարևոր իրադարձության վկաները լինեինք, սակայն ստորագրելուց առաջ մեր թուրք գործընկերներն ասացին՝ այո, մենք այդ ամենը կստորագրենք, բայց մենք պետք է վերապահում անենք Լեռնային Ղարաբաղի հարցով: Վերապահման տեքստը հակասում էր Հայաստանի դիրքորոշմանը: Եվ ես ասացի իմ գործընկերոջը, որ իրեն նախազգուշացրել էի, որ այնքան էլ չեմ հավատում, որ այդ ամենը տեղի կունենա առանց նախապայմանների: Բայց մենք հայտնվել էինք այնտեղ, որտեղ հայտնվել էինք: Արդեն բոլորը եկել են և՝ փակուղի: Արդյունքում թուրք գործընկերը համաձայնվեց հետ կանչել այդ ֆորմալ պայմանը, բայց հայ գործընկերներն ասում էին, որ պետք է հայտարարություն անեն, որում Հայաստանը կներկայացնի իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ: Այդ ժամանակ թուրք նախարարն ասաց, որ եթե դու հայտարարություն անես, այդ դեպքում ես էլ հայտարարություն կանեմ: Մենք նստած էինք, այդ ժամանակ ֆուտբոլ էինք նայում, իսկ երկու նախարարները մինչև ուշ գիշեր վիճում էին: Մենք արդեն հասկանում էինք, որ պետք է որևէ կերպ դուրս գանք այդ իրավիճակից, և ես նրան (խմբ. ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին) գրություն գրեցի, որ չպնդի մեկնաբանության թեման: Եվ այդպես էլ եղավ: Արդյունքում փաստաթղթերը ստորագրվեցին, սակայն ավելի ուշ «կորան» նույն պատճառով, քանի որ կողմերը տարբեր տեսակետ ունեին ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ»:

ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ հիմա, երբ ԼՂ-ում պատերազմն ավարտվել է, կան քաղաքական գործընթացի, տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հիմքերը, տրամաբանական կլինի, եթե Հայաստանն ու Թուրքիան վերսկսեն ջանքերը հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Լավրովը շեշտել է, որ իրենք պատրաստ են ամենաակտիվ ձևով աջակցել դրան:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>