Ադրբեջանը մեթոդաբար պատրաստվում է նոր պատերազմի՝ նախապես ձևավորելով դրա համար անհրաժեշտ «ապացուցողական բազան». քաղաքագետ Ալիևի օգնականը ծաղրում է Հայաստանին, հայ ժողովրդին. Բադալյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը
15
Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Պատերազմ Արցախում
Հաջիևը թքեց Փաշինյանի դեմքին․ Բորիս Մուրազի Ադրբեջանը մեթոդաբար պատրաստվում է նոր պատերազմի՝ նախապես ձևավորելով դրա համար անհրաժեշտ «ապացուցողական բազան». քաղաքագետ Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Սա պատմության սովորական կեղծարարություն չէ, այլ էթնիկ զտման շարունակություն արդեն մշակութային դաշտում Ցեմենտի գինը կտրուկ թանկացել է. բազմաթիվ ընկերություններ ստիպված կանգնեցրել են շինարարությունը. ահազանգ Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Ալիևի օգնականը ծաղրում է Հայաստանին, հայ ժողովրդին. Բադալյան Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին «Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում Քրեակատարողական հիմնարկում գտնված որևէ րոպեի համար չեմ փոշմանել․ Ռուբեն Մխիթարյան Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի, չկա այլալեզու որևէ տառ անգամ. Համլետ Պետրոսյան Կառավարության անդամի երդման նոր տեքստից մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել. Կարապետյան Վաղն էլ կարող են ասել՝ Մատենադարանը քшնդենք, որովհետև պшտերшզմ կլինի. Տիգրան Աբրահամյան Ռոբերտ Քոչարյանը մենախցում է. Փաստաբան Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շղարշի ներքո. Արամ Առաջին Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է այն մասին, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի. Իշխանյան Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը Հաջիևի գամբիտը. Հայկ Դեմոյան Ազգային ժողովի քառօրյա նիստը Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը Չափավորեք Ձեր ընթացքը Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին «...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ

Միջնորդավորված կերպով Հայաստանի տնտեսություն թուրք-ադրբեջանական տանդեմի ներթափանցման վտանգներն առավել քան իրական են

«Փաստ» թերթը գրում է. «Կորոնավիրուսի համավարակի տարածումը, ապա նաև Արցախում սկսված պատերազմը մեծ հարված են հասցրել Հայաստանի տնտեսությանը։ Եվ տարածաշրջանային նոր իրողության պայմաններում, որպեսզի մեր երկիրը կարողանա ծանր ու անդառնալի կորուստներից հետո վերականգնվել, տնտեսական զարգացմանը նոր թափ հաղորդելն ուղղակի ամենահրատապ հարցերից մեկն է։ Սա նաև մեր պետականության և ինքնիշխանության պահպանման հետ է կապված, քանի որ տնտեսության զարգացումը կարող է նախադրյալներ ստեղծել երկրի ռազմական ներուժի վերականգնման, արտագաղթի ու գործազրկության մակարդակի նվազեցման ու այսօր առկա ծանր ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար։

Չհաշված, որ ինչքան մեծ է լինում պետության ունեցած տնտեսական ներուժը, այնքան այդ երկիրը մեծ ուշադրության է արժանանում միջազգային ասպարեզում արտաքին խաղացողների կողմից։ Ճիշտ է՝ Հայաստանի տնտեսության մեջ որոշակի աճ է նկատվում, այդուամենայնիվ, մասնագետների գնահատմամբ, այդ աճը նկատելի է միայն անցյալ տարվա տոտալ լոքդաունի ժամանակաշրջանի համեմատ ու աշնան աղետալի իրադարձությունների ֆոնին, և դրա ծավալն այն չէ, ինչ պետք էր արագ վերականգնման հասնելու համար։ Սակայն իշխանությունները, քաղաքական դիվիդենտներ շահելու իրենց հին սովորության համաձայն, փորձում են առկա ցուցանիշները ներկայացնել իբրև աննախադեպ երևույթ։ Սրան զուգահեռ, այսօրվա իշխող ուժի ներկայացուցիչները Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարը կապում են տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հետ։

Սակայն տնտեսական առումով Թուրքիայի և Ադրբեջանի հետ գործ ունենալն իր մեջ ավելի շատ լուրջ վտանգներ է պարունակում, քան զարգացման հեռանկարներ։ Թերևս այսօր տեղի ունեցող իրադարձությունների արդյունքում տեսնում ենք, թե Թուրքիան և Ադրբեջանն ինչպես են օգտագործում իրենց տնտեսական լծակները տարբեր երկրների քաղաքականության վրա ազդելու համար։ Ու այս հարցում Հայաստանի երկու թշնամի հարևաններն օգտագործում են իրենց կողմից ներդրումներ կատարելու նպատակաուղղված քաղաքականությունը։

Ու եթե Անկարան կարող է բազմաթիվ երկրներում՝ Բալկանյան և Աֆրիկյան երկրներով սկսած ու Միջին Ասիայի պետություններով վերջացրած, տարբեր ուղղություններով ներդրումային նախագծերի միջոցով տարածել թուրքական ազդեցությունը, ապա Ադրբեջանը հիմնականում գործի է դնում էներգետիկ ռեսուրսների մատակարարման իր պոտենցիալը։ Այսպես, օրինակ՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը Վրաստանում գործող իր դուստր ընկերության՝ SOCAR Energy Georgia-ի միջոցով բենզինի և վառելիքային վրացական շուկայում գերակշռող դիրք է զբաղեցնում։ Ավելին՝ այն տարիներ շարունակ եղել է Վրաստանի առաջին հարկատուն ու շարունակում է մնալ խոշոր գործատու։

SOCAR-ը ներդրումներ է կատարում Վրաստանում նաև բարեգործական ծրագրերի իրականացման նպատակով: Եվ, բնականաբար, այս իրողության հետ վրացական իշխանությունները չեն կարող հաշվի չնստել։ Եթե Բաքուն տարբեր երկրներում օգտագործում է իր էներգետիկ լծակները, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ թափով կփորձի ներխուժել հայկական էներգետիկ շուկա, գերիշխող դիրք ձեռք բերել ու բացառապես թելադրել իր օրակարգը։ Այսպիսի վտանգը հաշվի առնելով՝ պատահական չէ, որ մամուլում մեծ ուշադրության է արժանացել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի այն հայտարարությունը, թե իրենց նախարարությունը քննարկում է 60 միլիոն դոլարանոց ներդրումային ծրագիր կյանքի կոչելու հարցը, որի արդյունքում Հայաստանում կստեղծվի բենզալցակայանների նոր ցանց: Ըստ նրա, այս ներդրումային ծրագիրը Վրաստանից է։

Զարմանալի չէ, որ այս հայտարարությունից հետո մամուլում ու հանրային լայն շրջանակներում արդեն իսկ ահազանգ է հնչեցվում։ Խնդիրն այն է, որ լրատվամիջոցները պարզել են, որ այդ ծրագիրն իրականացնելու է հայտնի մեծահարուստ Դավիդ Յակոբաշվիլին, ով ղեկավարում է Petrocas Energy Group ընկերությունը, որը Վրաստանի տարածքով նավթամթերքի փոխադրումներ է իրականացնում։ Այն նաև դեպի Հայաստան եկող վառելիքի երկաթուղային փոխադրողն է։ Ուշագրավ է, որ Petrocas Energy Group-ից հայտարարում են, որ իրենք նավթամթերքը գնում են ռուսական Лукойл նավթային ընկերությունից, ռումինական Rompetrol-ից, հունական Hellenic Eco-ից և ադրբեջանական SOCAR-ից: Ընդ որում, ադրբեջանական մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, թե միանգամայն հնարավոր է, որ Յակոբաշվիլին SOCAR-ից գնված նավթ է վաճառում Հայաստանին:

Թեև Յակոբաշվիլիի ղեկավարած ընկերությունը նշում է, որ Հայաստանին մատակարարվում է միայն ռումինական և հունական նավթ, սակայն առևտրային գործողությունները տեղի են ունենում այնպիսի բարդ օֆշորային ցանցերի միջոցով, որ դրանց հետևելն ուղղակի անհնար է: Ուստի պատահական չեն հայկական մեդիա տիրույթում շրջանառվող այն ողջամիտ կասկածները, թե SOCAR-ը Հայաստանում ներդրում անելու ցանկություն ունեցող ընկերության միջոցով կարող է միջնորդավորված սողոսկել հայկական շուկա, դեմպինգի միջոցով մենաշնորհային դիրք գրավել և պայմաններ թելադրել։ Ու շատ տարօրինակ է, որ վրացական ներդրողը շատ մեծ ծավալի ներդրում է ցանկանում Հայաստանում անել հենց պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի պայմաններում, ի՞նչն էր նրան խանգարում այդ ներդրումն անել, օրինակ՝ պատերազմից առաջ, երբ իրավիճակն ավելի կայուն էր։ Ու ընդհանրապես, հարցը միայն այս նախագծի շրջանակներում չի ավարտվում։

Առաջիկայում ևս հնարավոր է հանկարծակի այնպիսի արտերկրյա ներդրողներ հայտնվեն, որոնց հետևում կանգնած կլինեն Թուրքիան ու Ադրբեջանը։ Թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակներից եկող վտանգները առավել քան իրական են, սակայն խնդիրը կապված է նաև Հայաստանի գործող իշխանությունների վարքագծի հետ։ Արդյոք նրանք, լուրջ վերլուծության ենթարկելով կասկածելի ներդրողների ծրագրերը, կարողանալո՞ւ են խափանել Թուրքիայից և Ադրբեջանից եկող վտանգները, թե՞ նախընտրելու են թուրքերի հետ «ախպերությունն» ու հանուն տնտեսական մի փոքր տեղաշարժի, որի դեպքում կարող են հայտարարել, թե խոստացված ներդրումներն են բերում, վաճառել Հայաստանի ինքնիշխանության և ինքնուրույն որոշումներ ընդունելու կարողության վերջին մնացորդները։ Չնայած ինչի՞ մասին ենք խոսում. փորձը ցույց է տալիս, որ այս իշխանությունները ցանկացած քայլի ընդունակ են»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>