Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ
1
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Պատերազմ Արցախում
Արծրուն Հովհաննիսյանը Փաշինյանից պաշտոն է ստացել Փաշինյանը զանգահարել է ՌԴ վարչապետին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կարող են նշանակվել ապրիլի 18-ին և մայիսի 2-ին ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ

Հույներն անհանգստացած են՝ Էրդողանը ձգտում է միջուկային զենք ստանալ

Մտահոգված Թուրքիայի վերջին տարիներին վարած քաղաքականությամբ, Հունաստանի ԶԼՄ-ը հարց են բարձրացրել այն բանի հետ կապված, որ Անկարան կարող է «միջուկային զենքի տիրապետել»: «Apopseis» հունական պատբերականը դոկտոր Կոնստանտին Ապոստոլ-Կատսարոսի (Konstaniua Apostolu-Katsaru) հոդվածն է հրապարակել որն ուշադրության է արժանացնում մի քանի հարց, սկսած «Աքքույու» ատոմակայանից և վերջացրած Ռուսաստանում «միջուկային տեխնոլոգիաներ» ուսումնասիրող թուրք ուսանողներով, ինչպես նաև Թուրքիայի և Պակիստանի հարաբերությունները: 

Դրա հետ կապված հիշատակվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը 2019 թվականին. «Ներկայում աշխարհում գրեթե չկա ոչ մի զարգացած երկիր, որը չունենա միջուկային մարտագլխիկներ, բոլորն ունեն: Անուններ չեմ տալու: Դրանցից մեկի նախագահը, այժմ արդեն նախկին, իմ այցի ժամանակ ասաց. «Մեզ այսպես են ասում, այնպես են ասում: Ես այժմ մոտ 7,5 հազար միջուկային մարտագլխիկներ ունեմ, իսկ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն՝ 12,5, 15 հազար: Ես նույնպես կանեմ»»: Այսպիսով Էրդողանը բացեիբաց ակնարկեց, որ աշխատանքներ այդ ուղղությամբ տարվում են, ընդգծվում է հոդվածում:

Ինչպես նաև մեջբերվում են Անվտանգության և խաղաղության քաղաքականության ինստիտուտի հետազոտող, միջուկային զենքի հարցերով փորձագետ Մորից Կուտի  (Moritz Kut) խոսքերը. «Միջուկային ռումբը տեղ է երաշխավորում աշխարհաքաղաքականության առաջնագծում: Գաղափար, որը դուր կգա Էրդողանին: Հուսով եմ ՝ դա չի իրականանա: Սակայն Թուրքիան կարծես ձգտում է դրան»: 

Մեջբերվում են նաև իսրայելցի քաղաքագետ Յակով Կեդմիի մտավախությունը, ըստ որի, Անկարայի միջուկային զինանոց ունենալը՝ ժամանակի հարց է: Նաև պնդում է, որ 2010 թվականի փետրվարի 15-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Հունաստանի նախկին վարչապետ Գեորգիոս Պապանդրեուին ասաց, որ իսրայելական հետախուզական ծառայություններից ստացված տեղեկատվության համաձայն՝ Թուրքիան արդեն միջուկային տերություն դառնալու ներուժ ունի:

«Միջուկային ծրագրի մեկ այլ նախադրյալ է բալիստիկ հրթիռների ծրագիրը, որն ուղղված է միջուկային մարտագլխիկներ կրող հրթիռների մշակմանը: Հարեւանն արդեն մշակել է հրթիռային կարողություններ, որոնք ուղղակիորեն սպառնում են Հունաստանին եւ Կիպրոսի Հանրապետությանը: Փորձագետները նշում են, որ ներկայումս մշակվում են հրթիռներ՝ մինչև 1000 կիլոմետր հեռահարությամբ:

Մեկ այլ խնդիր է Թուրքիայի հայտարարած «տիեզերական ծրագիրը»: Այդ ուսումնասիրությունների շրջանակներում կարող են մշակվել մինչեւ 3,5 հազար կիլոմետր եւ ավելի հեռահարության բալիստիկ հրթիռներ: Ընդ որում, այդ հրթիռները կարող են վերազինվել նաև որպես միջուկային մարտագլխիկներ կրողներ: Այլ կերպ ասած, թուրքական տիեզերական ծրագիրը կարող է լինել ցուցափեղկ, որը նախատեսված է իր միջուկային ծրագրին աջակցելու համար», - ասվում է Ապոստոլ-Կատսարոսի հոդվածում:

Կարճաժամկետ հեռանկարում` «Աքքույու» ԱԷԿ-ը, երկարաժամկետ հեռանկարում` միջուկային զենքի պոտենցիալ ստեղծում:

Հոդվածում պնդում է այն միտքը, որ Թուրքիայի առաջին նպատակը «Աքքույու» ատոմակայանի կառուցումն է, իսկ երկարաժամկետ հեռանկարում, այսպես թե այնպես, միջուկային զենքի զարգացման ներուժը:

Ըստ հեղինակի, սա լուրջ վտանգ է ներկայացնում Հունաստանի և Հարավային Կիպրոսի հունական վարչակազմի համար, և հունական, և հույն-կիպրոսական իշխանությունները այժմ պետք է լուրջ վերաբերվեն այս հարցին:

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>