Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
23
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն

Էրդողանը երկօրյա այցով մեկնում է Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն

Էրդողանը երկուշաբթի երկօրյա այցով մեկնում է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն (ՀԿԹՀ)։ Այս մասին տեղեկացնում է Haber Kıbrıs թերթը։

Ուղեւորությունն սկսվում է դեռեւս մայիսին հենց իր՝ Թուրքիայի նախագահի նախանշած ժամկետից մեկ օր առաջ։ Այն ժամանակ նա հայտարարել էր, որ հույս ունի «հուլիսի 20-ին մեկնել ՀԿԹՀ» եւ այնտեղ հրապարակել «ուղերձ, որը կվերաբերի ոչ միայն կղզուն, այլեւ ամբողջ աշխարհին»։ Այցը համընկնում է 1974թ. Կիպրոս թուրքական զորքերի ներխուժման 47-րդ տարելիցին։ Նախագահին ուղեւորության ժամանակ ուղեկցում են Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփը, Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) նախագահ Դեւլեթ Բահչելին եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

Երկուշաբթի  նախատեսված է Էրդողանի ելույթը թուրք-կիպրոսյան խորհրդարան-ՀԿԹՀ ասամբլեայում՝ Նիկոսիայի թուրքական մասում, եւ ուղեւորություն դեպի Կիրենիա՝ 1974թ. կղզում թուրքական զորքերի ափհանման վայր։ Երեքշաբթի Թուրքիայի նախագահը կմասնակցի զորահանդեսի Նիկոսիայում, իսկ հետո կայցելի Ֆամագուստայի ամառանոցային հատված՝ Վարոշա։

Այցի ընթացքում Թուրքիայի նախագահը կաղոթի Կուրբան-Բայրամ մուսուլմանական տոնի առիթով։

Ելույթի հնարավոր հինգ կետերը

Haber Kıbrıs-ը կանխատեսել է, որ ՀԿԹՀ ասամբլեայի ելույթի եւ Վարոշա ուղեւորության ժամանակ Էրդողանը կարող է առաջ քաշել հինգ նախաձեռնություն, որոնք թերթն անվանում է «սցենարներ»։

Պարբերականը որպես առաջին կետ նշել է հնարավոր հայտարարությունն այն մասին, թե, իբր, Ադրբեջանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել ՀԿԹՀ-ի հետ եւ դառնալ աշխարհում երկրորդ երկիրը Թուրքիայից հետո, որը ճանաչում է այդ ինքնահռչակ պետությունը (ժամանակին կիպրոսցի թուրք ղեկավար Էրսին Թաթարը հայտարարում էր, որ Թուրքիան, Ադրբեջանը եւ ՀԿԹՀ-ն երեք պետություններ են, որտեղ ապրում է մեկ ժողովուրդ)։ Ներկա պահին Կիպրոսի հյուսիսում է գտնվում պատվիրակություն Բաքվից։

Երկրորդ կետը հնարավոր հայտարարությունն է ՀԿԹՀ քաղաքացիական վարչության կառավարմանը Թուրքիայի զորքերի հսկողության տակ գտնվող Վորոշայի հանձնման մասին, ինչպես նաեւ Էրդողանի հնարավոր դիմումը Կիպրոսի հյուսիսում ստեղծված անշարժ գույքի հանձնաժողովին՝ խնդրելով իրենց սեփական տները վերադառնալ կիպրոսցի հույներին, որտեղից նրանք կամ նրանց նախնիները վտարվել էին 47 տարի առաջ կղզի թուրքական ներխուժման հետեւանքով։ Այսինքն՝ հունական համայնքի ներկայացուցիչներին կարող է առաջարկվել ապրել Վարոշայում կիպրոսցի թուրքերի իշխանությունների իրավազորության ներքո (Կիպրոսի Հանրապետության իշխանություններն արդեն ավելի վաղ դիմել էին կիխրոսցի հույն սեփականատերերին չընկնել այդ «ծուղակը», եթե Էրդողանի կողմից նման կոչ հնչի)։

Երրորդ կետը ենթադրյալ նախաձեռնությունն է կիպրոսյան Լեֆկոնիկո քաղաքում (թուրքական անվանումը՝ Գեչիթկալե) ռազմական օդանավակայան ստեղծելու մասին թուրքական անօդաչու թռչող սարքերի հենակայանում, չորրորդը՝ Ֆամագուստայից հյուսիս, Տրիկոմո քաղաքում (թուրքական անվանումը՝ Ենի Իսքելե) ռազմածովային կայանի հնարավոր ստեղծումն է։ Եվ վերջապես, հինգերորդ նախաձեռնությունը, որը չի կարելի բացառել, հայտարարությունն է այն մասին, որ թուրքական հորատանավերին հաջողվել է հայտնաբերել բնական գազի պաշարներ կիպրոսյան շելֆում։

Եթե ելնենք Թուրքիայի նախագահի խոսքերից, ապա իրականություն դառնալու ամենամեծ շանս ունի թերթի նշած հինգերորդ կետը։ Մայիսին Էրդողանն ասել էր, որ «Արեւելյան Միջերկրածովից լավ լուրեր են ստացվում» եւ խնդրել էր չզարմանալ, եթե պաշտոնական Անկարան տեղեկացնի «նավթի եւ բնական գազի» մասին նորություններ։

Կիպրա-հունական իշխանությունների դիրքորոշումը

Կիպրա-հունական իշխանությունները, որոնք համարում են, որ Թուրքիան զավթել է Կիպրոսի Հանրապետության տարածքի 37 տոկոսը, Էրդողանի ուղեւորությունը կղզու հյուսիս անվանում են անօրինական։ Բացի այդ, կիպրա-թուրքական ուժերի շրջանում նույնպես կան այս այցի հակառակորդներ։ Օրինակ, խոշոր ընդդիմադիր թուրքական Հանրապետական կուսակցությունը, ինչպես նաեւ Հասարակական դեմոկրատական կուսակցությունը, որոնք կղզու միավորման կողմնակիցներ են, խոստացել են, որ իրենց խորհրդարանական խմբակցության անդամները, ընդհանուր թվով 15 պատգամավոր, կբոյկոտեն Էրդողանի ելույթը ՀԿԹՀ ասամբլեայում։ Եվ եթե այդ խոստումը կատարվի, ապա Թուրքիայի նախագահը կդիմի ոչ թե 50 մարդուց բաղկացած պատգամավորական ամբողջ կորպուսին, այլ միայն 35 կիպրոսցի թուրք խորհրդարանականներին։ 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>