Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը
14
ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան

Խրախճանք անող դատավորը՝ Ջհանգիրյանի թեկնածուն. Վարչականում մշակված սցենարը բացահայտված է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2021 թվականի հուլիսի 4-ին լրանում է Վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանի պաշտոնավարման եռամյա ժամկետը, որին չսպասելով՝ նա գնացել է արձակուրդ, իսկ նրան փոխարինող է նշանակվել նույն դատարանի դատավոր Արգիշտի Անդրանիկի Ղազարյանը:

Վարչական դատարանին մոտ գտնվող մեր աղբյուրների տվյալներով՝ այդ նշանակումը պատահական չէ, քանի որ, ըստ վստահելի տեղեկությունների, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանը հենց նրան է խոստացել Վարչական դատարանի նախագահի պաշտոնը՝ անձնուրաց ծառայելու եւ ցուցումներ կատարելու, սեփական կարծիք ունեցող դատավորներին ճնշելու պատրաստակամություն հայտնելու համար: Միաժամանակ Գագիկ Ջհանգիրյանը խոստացել է լավ ծառայելու համար 3 տարի անց նրան նշանակել Վարչական վերաքննիչ դատարանի նախագահ:

Մեր վստահելի աղբյուրների փոխանցմամբ՝ Արգիշտի Ղազարյանը Վարչական դատարանի, ինչու չէ, նաեւ դատական համակարգի մյուս դատավորներից առանձնանում է նրանով, որ ողջ աշխատանքային գործունեության ընթացքում աշխատել է կիսատ գրաֆիկով՝ ժամը 9-ից մինչև 16-ը, իսկ ուրբաթ օրերին տարիներ շարունակ ընդհանրապես աշխատանքի չի այցելել՝ այն համարելով խրախճանքի օր: Այս փաստերը համապատասխան մարմինները ցանկության դեպքում կարող են շատ հանգիստ ստուգել նաեւ նրա հեռախոսների անտենաների տեղակայումներով՝ տարիների կտրվածքով:

Արգիշտի Ղազարյանի հայտարարագրերի ուսումնասիրությամբ պարզվեց, որ նա, լինելով դատավոր, ինքն է խախտել օրենքները եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում ձեռք բերած հողակտորի վրա ապօրինի կերպով կառուցել է շքեղ առանձնատուն, բնակվել այնտեղ, իսկ տարիներ անց այն որպես ապօրինի կառույց ցույց է տվել 2019 թվականի հայտարարագրում, իսկ արդեն 2020 թվականի հայտարարագրերում Արգիշտի Ղազարյանը եւ նրա կինը՝ Աստղիկ Մազմանյանը, այն ցույց են տվել որպես համատեղ սեփականություն:

Հետաքրքիր է, թե ինչ հիմքերով է ապօրինի շինությունն օրինականացվել՝ նկատի ունենալով, որ Երեւանի քաղաքապետը մշտապես հայտնել է, որ ապօրինի շինությունները երբեք չեն օրինականացվելու: Այս ուղղությամբ կկատարենք համապատասխան ուսումնասիրություններ:

«Դատալեքս» համակարգի հասանելի տվյալների համաձայն՝ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստի փողոցի 32 տան բնակիչ Արգիշտի Անդրանիկի Ղազարյանը 2021 թվականի մարտի 21-ին հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ 23.11.2020թ. թիվ 1113-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, որի դատական նիստը նշանակված է 2021 թվականի հուլիսի 1-ին: Մոտ ապագայում կանդրադառնանք նաեւ այս գործին:

Մեզ նաեւ հայտնի դարձավ, որ մոտ օրերս, ամենայն հավանականությամբ 2021 թվականի հուլիսի 2-ին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներն այցելելու են Վարչական դատարան՝ իբր դատավորների կարծիքն իմանալու դատարանի նախագահի թեկնածության վերաբերյալ: Հաշվի առնելով Արգիշտի Ղազարյանի ցածր մասնագիտական գիտելիքները եւ դատարանում ունեցած ցածր վարկը՝ Գագիկ Ջհանգիրյանը եւ Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամները որոշել են իրագործել հանդիպման հետեւյալ սցենարը. Արգիշտի Ղազարյանի 1-2 մերձավոր դատավոր ընկերները, գովական խոսքեր ասելով, առաջադրելու են նրա թեկնածությունը դատարանի նախագահի պաշտոնում, որպիսի հանգամանքն էլ օգտագործելով՝ Արգիշտի Ղազարյանը նշանակվելու է դատարանի նախագահ՝ իբրեւ ամենաարժանի դատավոր:

Ընդ որում, այսպիսի սցենար է օգտագործվել նաեւ 2021 թվականի հունիսի 30-ին Վարչական վերաքննիչ դատարանում. Բարձրագույն դատական խորհրդի անդամների այցելության ժամանակ Գագիկ Ջհանգիրյանի այն հարցին, թե ում են դատավորները տեսնում Վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնում, ըստ կազմակերպված սցենարի՝ 2 դատավոր ներկայացրել են Արման Թովմասյանի թեկնածությունը, որը հանդիսանում է Վճռաբեկ դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանի աներորդին:

Նախկինում նշել էինք, որ Արսեն Մկրտչյանը Վճռաբեկ դատարանի դատավոր է նշանակվել իշխանությունների թելադրանքով՝ հետագայում Քաղաքացիական պալատի նախագահ նշանակվելու պայմանով, այնինչ պատկան մարմինների ուշադրությունը բազմիցս հրավիրել էինք այն հանգամանքի վրա, որ վերջինս չունի օրենքով պահանջվող բարձրագույն իրավաբանական կրթություն, քանի որ ընդամենը ավարտել է մասնավոր համալսարանի միջազգային ֆակուլտետը:

Բանն այն է, որ, ըստ լավատեղյակ աղբյուրների, Գագիկ Ջհանգիրյանի առջեւ խնդիր է դրվել գրավել դատարանները իրենց հավատարիմներին նախագահներ նշանակելու միջոցով:

Հատկանշական է, որ Գագիկ Ջհանգիրյանի այսպիսի գործելաոճը էապես տարբերվում է Բարձրագույն դատական խորհրդի նախկին 2 նախագահների գործելաոճից այն առումով, որ նա փաստորեն դեմ է դատական իշխանության անկախությանը, անցել է իրեն հնազանդ դատական համակարգի ձեւավորմանը եւ ավելի շատ իրեն դրսեւորում է ոչ թե որպես Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար, այլ որպես իրավապահ մարմնի ղեկավար իր ստորադասների նկատմամբ:

Բացի այդ, առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում նաեւ այն, որ դատարաններ կատարած արշավների ընթացքում Գագիկ Ջհանգիրյանը բազմիցս կրկնել է, որ իրենք կրկին մեծամասնություն են, ստացել են պողպատյա մանդատ եւ որեւէ խնդիր չունեն որեւէ հարցում, այդ թվում նաեւ ցանկացած օրինագիծ կարող են անցկացնել Ազգային ժողովում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>