Հեղեղատար համակարգերի չաշխատելու պատճառով՝ Երևան քաղաքը վերածվել է գետերի և լճերի (տեսանյութ) «Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա»
26
Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում Իհարկե, չեմ բացառում թանկացումը․ էլեկտրաէներգիայի սակագինը բազմակոմպոնենտ թիվ է․ ՀԾԿՀ փաշինյանական նախագահ Արտահերթ հայց է ներկայացվել Ռոմանոս Պետրոսյանի դեմ. Փաստաբան Պատերազմ Արցախում
Ալավերդիում փլուզման հետևանքով պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև Դիանա Գասպարյանն ու սկեսուրը մեղադրյալի կարգավիճակ ունեն Հեղեղատար համակարգերի չաշխատելու պատճառով՝ Երևան քաղաքը վերածվել է գետերի և լճերի (տեսանյութ) Փաշինյանի հույսը Վեհափառի վախն է Որքա՞ն աշխատավարձ կստանա ՀԷՑ-ի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Բագրատ սրբազանը զրպարտության և վիրավորանքի համար դատական նոր հայցեր է ներկայացրել Ծանոթացա կով կթելու տեխնիկային՝ տիկին Գալստյանի և նրա կովի՝ Սոնայի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. Տեսանյութ Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանին մեղադրանք է առաջադրվել. Armlur.am Փաշինյանը կարող է Վեհափառին կալանավորել, բայց իր արշավը եկեղեցու դեմ չի ստացվի.քաղտեխնոլոգ Իշխանություններն այդ ծանրաձողը չկարողացան վերցնել, գցեցին իրենց ոտքին, այնուհետև Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս․ Սեյրան Օհանյան Արթուր Խաչատրյանի` «Արցախյան բանակցությունները» երկհատորյակի շնորհանդեսը «Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Հարամ բառն էլ ոտից գլուխ ձեր «փոքրիկ խմբակի» մասին է. Ռուբեն Մխիթարյան Սիրաշահեցին ու «խուրդեցին»․ «Կարճ ասած» Մեզ նույնիսկ չեն լսել, որ այլընտրանք առաջարկեն․ ակցիայի մասնակից Հայաստանը հրաժարվում է ժողովրդավարությունից ու խորանում ավտորիտարիզմի մեջ․ Օսկանյան Կգնի՞ ՀԷՑ-ը նորահայտ մեծահարուստը, որը խարդախության համար դատապարտվել է․ «Ժողովուրդ» «Ազատություն Սամվել Կարապետյանին» կոչեր՝ ֆուտբոլային երեկոյի ավարտին․ «Ժողովուրդ» Փաշինյանն իր հայտարարությամբ ամբողջ գործընթացի վրա դրել է ապօրինության կնիք. Թաթոյան Էրդողանը կզանգահարի Պուտինին և Թրամփին՝ Ստամբուլում նրանց հանդիպումը կազմակերպելու հարցով Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Այս տարի որքա՞ն ծիրան է արտահանվել Հայաստանից Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Տավուշում հացահատիկի ցանքերն ավելի քան 3 անգամ նվազել են․ Ոսկան Սարգսյան Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Եթե չճանաչի, ի ցույց կդնի «մակրոնյան Ֆրանսիայի» անլրջությունը․ Հակոբ Բադալյան

Ի՞նչ «Վահագի գործի» մասին է խոսում Գագիկ Ջհանգիրյանը և ինչպե՞ս է ստացվել, որ նախապես է իմացել դրա մասին

Yerevan.today-ը գրում է. «Օրեր առաջ փուչիկի պես պայթեց ՀՀ անկախ դատական համակարգի մասին վերջին միֆը: Հրապարակվեց ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի զրույցի ձայնագրությունը: Խոսակցության 15 րոպեների ընթացքում Ջհանգիրյանը գործարք էր առաջարկում Վարդազարյանին, հետո սպառնում քրգործերի հարուցմամբ, խոսում էր վերևներից եկող հանձնարարականների մասին:

Մի կողմ թողնելով այդ խոսակցության քաղաքական կոնտեքստն ու հաջորդած իրադարձությունները՝ կենտրոնոնանք մեկ դրվագի վրա: Ձայնագրության մեջ Գագիկ Ջհանգիրյանն ասում է.

 «Տես, ես սաղ փակել եմ, էս պահին որևէ բան չի գնում, սկսած Վահագի գործից, վերջացրած մյուսներով ու չի գնալու, որովհետև ես ասել եմ»:

Ասուլիսում Ռուբեն Վարդազարյանը նշում է, որ ձայնագրության խոսակցությունը տեղի է ունեցել 2021 թվականի փետրվարի 20-ին։ Հասկանանք, թե ինչ «Վահագի գործի» մասին է խոսում Ջհանգիրյանը: Խոսքը, Ռուբեն Վարդազարյանի դեմ հետագայում հարուցված քրգործի մասին է, որով նա մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ: Մասնավորապես, նշվում է, որ նա լինելով ԲԴԽ նախագահ, 2020 թվականի հոկտեմբերին դիմել է դատավոր  Անդրանիկ Սիմոնյանին, որպեսզի վերջինս կալանքից ազատի «Ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանին:

Վահագն Աբգարյանը մեղադրվում է Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, ինչպես նաև՝ սպանության գործով իր օգտին գործողություններ կատարելու համար կաշառք տալու մեջ:

Նշենք, որ Անդրանիկ Սիմոնյանը ենթադրյալ դեպքից շուրջ հինգ ամիս անց  է միայն հաղորդում ներկայացրել, ինչից մի քանի օր առաջ նշանակվել էր ԱԱԾ պետի տեղակալ:  

Իսկ այս դեպքով քրեական գործը հարուցվել է՝ ուշադրություն՝ 2021 թվականի ապրիլին: Ստացվում է, որ քրգործը հարուցելուց դեռ ամիսներ առաջ ԲԴԽ նորանշանակ անդամ Գագիկ Ջհանգիրյանը տեղյակ է եղել, դեռ մի բան էլ ձայնագրության մեջի, իր խոսքով, կասեցրել է քրգործի հարուցումը:

Եթե դատարանները գործում են անկախ, քննիչներն ու դատախազները քաղաքական պատվեր չեն կատարում, ապա ինչպե՞ս է հնարավոր նման բան, որ թեկուզ ԲԴԽ դատավոր եղած մարդը տեղյակ է թե ինչ նյութեր են պատրաստվում, ինչ քննություն է իրականացվում ու որ քրեական գործ է բացվելու, այն էլ՝ այնպիսի գործով, որի մասին պաշտոնապես առաջին անգամ իրավապահները իմացել են ապրիլ ամսին: Այս քայլը իրավական երկրում պետք է գտներ իրավական լուրջ հետևանքներ, բայց Հայաստանում տեղի է ունենում հետևյալը․

Ձայնագրությունից օրեր հետո Ջհանգիրյանը շտապում է Հանրային հեռուստաընկերություն և ի թիվս այլ խնդրահարույց կետերի, անդրադառնում նաև այս՝ ըստ էության հանցագործության տարրեր պարունակող դրվագին: Մասնավորապես, քրեական գործեր հարուցել կամ կարճելու վերաբերյալ հարցին նա պատասխանում է. «Հոգեբանական հնարքներ կան, ժողովրդի լեզվով ասած՝ կուտ եմ տվել, ես ինչ գիտեմ մի գործ կա, երեք կա, կամ ո՞նց եմ ես կարճում կամ հարուցել տալիս այդ գործերը, ես կատակ եմ անում, կտեր եմ տալիս, որ իր նկատմամբ հետագա քրեական գործեր չեն լինի»:

Գագիկ Ջհանգիրյանը, կարծես, այս մասով իրեն նախապես ապահովագրում է՝ ասելով, որ կտեր է տվել և կատակներ արել, բայց, փաստորեն, այնքան է վարպետացել կտեր տալու մեջ, որ «հացի սեղանի շուրջ» խոսում է ապագայում հարուցվելիք քրեական գործի մասին:

Թե ինչ կլինի «ճիտին պարտք» շալակած, կատակասեր ԲԴԽ նախագահի հետ, կտեսնենք առաջիկայում, բայց իրավական որևէ գործընթացի չհարուցումը ևս մեկ ազդակ կլինի ՀՀ դատական համակարգի «անկախության» մասին»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan