Թուրքիան Ադրբեջանում անօդաչու թռչող սարքերի արտադրություն կկազմակերպի
Դիտել նաև
Ադրբեջանը սկսել է երեք նոր կամիկաձե անօդաչուների արտադրությունը
Ադրբեջանը թարմացրել է 44-օրյա պատերազմում անհետ կորածների թիվը
Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից
Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Բաքուն եւ Անկարան գնահատում են Ադրբեջանում անօդաչու թռչող սարքերի եւ ռազմական արդյունաբերության ոլորտի այլ պրոդուկցիայի համատեղ արտադրություն կազմակերպելու հեռանկարները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ռազմա-արդյունաբերական համալիրի ոլորտը համակարգող նախարար Իսմայել Դեմիրը։ Հաղորդում է «Հրապարակ»-ը։
«Քանի որ Ադրբեջանի մասին ասում են՝ «մեկ ազգ, երկու պետություն», ապա պետք է գործենք որպես այդպիսին։ Այս առումով, պետք է այնպիսի ներդրումներ անել, որ փոխլրացնենք մեկմեկու»,- ասել է Դեմիրը։
Նա նկատել է, որ հարվածային ռազմական ԱԹՍ-ների համատեղ արտադրություն կազմակերպելով, Թուրքիան եւ Անկարան կլրացնեն մեկմեկու։

