Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Գագիկ Ծառուկյան Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան
10
Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Պատերազմ Արցախում
Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Գագիկ Ծառուկյան «Հայաքվեն» դադարեցնում է համագործակցությունը «Միասնության թևերի» հետ. հայտարարություն ՌԴ-ի քայլերը դեռ ժուռնալն են, կինոն հետո է սկսվելու. Կարեն Քոչարյան Դատապարտյալի անվամբ բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, հայտնաբերել է 7 փաթեթ մարիխուանային նմանվող զանգվածով ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում․ «Հրապարակ» Քասախի չգործող հիվանդանոցում հրդեհ է բռնկվել Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է Գյումրին ՔՊ չի ընտրելու Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է Եթե պետք է Քոչարյանը լինի վարչապետ, ապա չեմ համագործակցի. Գագիկ Ծառուկյան ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա. փաստաբան Սպիտակ տունը նեղվել է Ջորջ Քլունիի քննադատությունից ու, խռովկան երեխայի նման հակադարձելով, հայտնի դերասանին «ռազմական հանցագործ» է անվանել Եկեղեցու «բարեփոխման ծրագիրը» հակասահմանադրական է. սահմանադրագետ 2021թ․-ի ընտրությունների արդյունը չի կրկնվի,Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ավելի մաշված է․ Սուրենյանց Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում. Փաստաբան Մայր Աթոռը դատապարտում է ՔՊ–ի նախընտրական ծրագրում Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը. հայտարարություն Ավան վարչական շրջանի Դուրյան 33 հասցեի ճանապարհային փոսը գնալով վերածվում է աղբավայրի (տեսանյութ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Հրապարակվել են «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները Ովքեր են ընդգրկված «Հայաստան» դաշինքի նախընտրական ցանկի 30-յակում «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Թողարկում 4 Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Հանրային տրանսպորտի «բարեփոխումն» ու նյարդը. վարորդն ավելի քան 20 րոպե հրաժարվել է վարել (տեսանյութ)

Տոքսիկ ծափեր

Մակունցն ու մակունցիկները Գերագույն գլխավոր մոդերատորին ուղղված հոտընկայս ծափահարություններով սկիզբ դրեցին Հայաստանյան նոր մշակույթի՝ թունավոր ծափերին։
Օրեր անց Վայոց Ձորի գյուղացին վերցրեց էստաֆետը՝ ծափահարելով մեր երկիր պատերազմ բերածին՝  5 հազար ու մի ամբողջ սերունդ զոհածին, Շուշին հանձնածին։
Այս թունավոր ծափերի տակ իրականում տեղի է ունենում հայկական պետականության և պետության քաղաքացու բարոյական հուղարկավորությունը։

Եթե 14 կմ ասֆալտի համար Վայոց ձորի գյուղացին ծափահարում է 18-20 տարեկաններին սպանդի տարածին, ապա հաջորդ քայլով նա պատրաստ է լինելու ծափահարել Ալիևին, եթե պլյուս-մինուս մի քանի կմ էլ նա ասֆալտի։ Հոգեբանական պատնեշը փլուզվել է։ 14-փոխարեն   140 կմ սարքելու դեպքում Էրդողանին աղ ու հացով ենք դիմավորելու։

Սա լուրջ վարակ է, տոքսիկ ծափերը մահաբեր հիվանդություն են։ Սրա հակաթույնը պետք է գտնել, սրա պատվաստանյութը մենք պետք է գտնենք, մեր փոխարեն ոչ ոք դա չի անելու։
Նիկոլին ու իր Մակունցիկ նեկրոֆիլներին համատարած մերժելն ամենակարևոր քայլն է։ Մերժել, մերժել, էլի մերժել՝ չշփվել, չհաղորդակցվել, չընդունել, նույն դահլիճում չլինել և այլն։ Մերժման բոլոր տարատեսակներով։

Թունավոր ծափերի դեմը պետք է առնել՝ օդում համատարած մերժման գաղափարով։ Դրա և դրանց հետ որևէ շփում մերժելի է՝ օկուպացիոն ռեժիմների տրամաբանությամբ։

Սա անելը կարևոր է։ Դա հանրային դիմադրության ձև է։ Առավել ևս՝ հիմա, երբ ինստիտուցիոնալ ընդդիմությունը դա չի անում, չի գիտակցում կամ պարզապես չկա։

Չծափահարող հասարակությունը լուռ է, մոլորված, նողկանքի ու անելիքի անհստակության ծուղակում։ Իսկ պարտության սիմվոլը դրանից անխնա օգտվում է՝ այնպես, ինչպես օգտվում է ցանկացած վշտից ու կորստից։ Նույն Վայոց Ձորում բազմաթիվ այլ զոհերի հարազատներ շատ վատ են նրան դիմավորել, արգելել՝ մոտենալ իրենց սիրելիների գերեզմաններին, բայց լայն հասարակությանը իշխանական քարոզչությունը մատուցում է միայն ծափերն ու խոնարհումները։ Չծափահարող հանրությունը պիտի նաև ամեն կերպ խուսափի քարոզչական ծուղակներն ընկնելուց և գիտակցի իր սեփական ուժը՝ վտանգին դիմակայելու ճանապարհին։
  
Իսկ վտանգն առարկայական է. ընդամենը 5 ամիս առաջ բունկերում պատսպարված կապիտուլյանտը հիմա ակտիվացել է։ Մինչև հունիսի 20-ը նա  ամեն ինչի վրա ծափեր է կորզելու՝ դիակների, անհետ կորածների, գերիների, հանձնված հողերի, կազմալուծվող բանակի, պատուհանից երևացող թուրքի, Մեղրիի միջանցքի, փլուզվող բանկային համակարգի, գնաճի, դրամի փլուզման, արտագաղթի ռեյսերի, ամեն- ամեն ինչի։ Նա դա կարողանում է։ Վերջում լոկալ-այլանդակ ծափերի ֆոնին արձանագրվելու է, որ պետությունը չկա։  Մենք պետք է խնդիր դնենք՝ պետության օդը լցնել մերժման գաղափարով։ Դա պետք է անենք մինչև ընտրությունները։ Օդում առկա նեկրոֆիլիան պետք է փոխարինվի հույսի թթվածնով։ Սա ավելի կարևոր է, քան բոլոր նախընտրական շտաբները ու բոլոր գրվող բուկլետները։

Մարինե Սուքիասյան
Այլըտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>