Հայտնի է` երբ հրաժարական կտա Նիկոլ Փաշինյանը. Լիլիթ Մակունց
Դիտել նաև
Լիլիթ Գալստյանին արգելել են մեկնել Թուրքիա
«Արարատը տարածաշրջանի խաղաղության ու Հայաստանի լինելիության խորհրդանիշն է»․ Լիլիթ Բլեյան
Մակունցի սիրտը կրկին դեսպանի պաշտոն է ուզում
Լիլիթ Մակունցը հետ է կանչվել ԱՄՆ-ում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից
Նրա առաքելության անունը հայ ժողովրդի տրանսֆորմացիա է, քաոսացում, չգոյություն․ Լիլիթ Գալստյան
«Ինձ համար ակնհայտ է, թե ով է լինելու ցուցակի առաջին համարը, բայց ուզում եմ նշել, որ վերջնական որոշումը կայացնելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Ինչ վերաբերում է ցուցակի մյուս համարներին, ապա մենք դրան չենք անդրադառնալու մայիսից շուտ: Նաև մեխանիզմ կմշակենք՝ ինչ սկզբունքով է ձևավորվելու ցանկը, և ըստ այդմ կներկայացնենք հանրությանը»,- նշեց նա:
Իսկ հարցին` նոր անուններ տեսնելո՞ւ ենք ցուցակում, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ չի բացառվում, որ լինեն նոր անուններ:
Վարչապետի հրաժարականի օրը որոշված չէ, բայց կարելի է ենթադրել, որ դա տեղի է ունենալու ապրիլի վերջին:
Zham.am

