«Թևանյանի գործը մեծ սուտ է․ մեղադրանքի առարկա չկա»․ Դերենիկ Մալխասյան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ձյունիկ Աղաջանյան
20
Պարալիզացված է «7or.am» կայքի աշխատանքը. դատապարտում ենք իրավապահ մարմինների այս մոտեցումը․ հայտարարություն Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ընդդիմադիր ուժերը դիմում են Սահմանադրական դատարան Պատերազմ Արցախում
«Թևանյանի գործը մեծ սուտ է․ մեղադրանքի առարկա չկա»․ Դերենիկ Մալխասյան Պարալիզացված է «7or.am» կայքի աշխատանքը. դատապարտում ենք իրավապահ մարմինների այս մոտեցումը․ հայտարարություն Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Քաղաքական հաշվարկ․ ԿԸՀ-ն ասում է՝ չի ազդել, ԲՀԿ-ն՝ հակառակը․ ի՞նչ կլիներ, եթե 3 տեղամաս չզրոյացվեր Երևանում հնչած կրակngների հետևանքով 4 անձ հոսպիտալացվել է, 1 անձ ձերբակալվել է Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ձյունիկ Աղաջանյան Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Երևանում թիվ 46 համարի ավտոբուսը վթարի հետևանքով ջարդուփշուր է եղել. Կան տուժածներ Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը «Եթե ՍԴ-ն մակերեսորեն մերժի դիմումները, դա կարող է ճանապարհ բացել ցնցումների համար»․ Սուրեն Սուրենյանց Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Գեղարքունիքի մարզում Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Շիրակի մարզի գյուղ Հայկավանում այսօր տեղացել է հավկիթի մեծության կարկուտ Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության․ Արա Զոհրաբյան Փաշինյանը կորցրել է իշխանության մենաշնորհը. Փոստանջյան Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ամենաակնառու խախտումը վարչական ռեսուրսի կիրառումն է ու ռեպրեսիվ միջոցների օգտագործումը. Դրմեյան Այս ընտրությունների արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր․ Արամ Վարդևանյան «Նոր ուժը» ևս դիմեց ՍԴ` պահանջելով չեղյալ համարել ընտրությունների արդյունքները

Դավաճանն Արցախի նախագահն ու իր հայաստանյան գործընկերն է, հիմա ո՞ւմ վրա է մեղքը բարդում. արցախցի պատգամավոր

Արցախցիները ինձ գրում, զանգում էին, որ նախագահը եկել է Մարտունի, էլի նույն տեքստն ասել, որ ինքը մեղավոր չի, մեղավոր են բոլորը, մեղավոր են ներքին դավաճանները։ Չգիտեմ՝ ովքե՞ր են այդ ներքին դավաճանները, ամբողջ ազգը գիտի, որ դավաճանները հենց ինքն ու իր հայաստանյան գործընկերն է, հիմա ո՞ւմ վրա է մեղքն ուզում բարդել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն՝ անդրադառնալով Արցախի նախագահի՝ Կարմիր Շուկայի վերաբերյալ արված հայտարարությանը։

«10-ից 12 օր առաջ եմ եղել Կարմիր Շուկայում եւ այնտեղ անվտանգություն չեմ տեսել։ Ինքս ուզում եմ, որ մեր բնակչությունը վերադառնա եւ ապրի իր բնակավայրերում, եւ մենք ամեն բան անում ենք դրա համար։ Երբ գնացել էինք Թաղավարդ, մարդիկ զարմացել էին, ասում էին՝ դուք առաջինն եք, որ այցելել եք, երեւի վախենում են մնացածը այցելել։ Ես այնտեղ անվտանգություն չնկատեցի, իսկ ճանապարհին մեզ հանդիպեց ադրբեջանական շարասյունը, որն անցնում էր եւ՛ Կարմիր Շուկայով, եւ՛ Սպիտակաշենով, եւ՛ Շոշով։ Դրա համար ես Արայիկ Հարությունյանի ոչ մի խոսքին չեմ հավատում»,– ասաց պատգամավորը։

պատրաստվում են ինչ-որ գործարքներ իրականացնել։ «Ուզում եմ այդ կեղծ հայրենասերներին հարցնել՝ ո՞ւր էին, երբ Կարմիր Շուկան ավելի քան 15 օր վտանգված էր եւ ամեն մի վայրկյան հակառակորդը փորձում էր զավթել, խլել Կարմիր Շուկան: Չեմ ուզում ասել, թե այդ օրերին քանի անգամ եմ եղել Կարմիր Շուկայում, եւ օրական քանի անգամ էի կապվում Կարմիր Շուկայի պատասխանատուների, Արցախի հերոս Արարատ Մելքումյանի հետ»,– բնակիչների հետ հանդիպմանն ասել էր Արցախի նախագահը։

«Նա հերթական շանտաժն է անում, ինչպես անում էր պատերազմի ժամանակ, որ մարդկանց շեղեր։ Նա է հենց գլխավոր ապատեղեկատուն եւ 44 օր շարուակ մենք դրա ականատեսն ենք եղել։ Նույնիսկ մեր՝ Ազգային ժողովի պատգամավորների հետ հանդիպումների ժամանակ նա ճշմարտությունը չէր ասում։ Այն ժամանակ, երբ հասկացավ, որի չի կարողանում ստելով պահել իր բռնած գիծը, ուղղակի սկսեց մեզ հետ չհանդիպել։ Նույն ոճով հիմա է շարունակում, որովհետեւ արդեն մարդիկ բացահայտ են ըմբոստանում իր դեմ, չեն ընդունում, եթե առաջ ավելի զուսպ էին արտահայտվում, հիմա շատ ավելի բացահայտ, եւ բնականաբար նա անհանգստանում է։ Եթե մարդիկ չզգային, որ խնդիր կա անվտանգության հետ կապված, որը ոչ մի կերպ չի կարգավորվում, ու նա ինչպես եղել է պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում, հիմա շարունակում է, իրենք բնականաբար սոցիալական խնդիրների պատճառով չէին ըմբոստանա, կգիտակցեին, որ ամեն դեպքում պատերազմից հետո շատ խնդիրներ են լինելու։ Բայց հասկանում են եւ տեսնում են, որ ինչպիսի կեղծիք, որ եղել է 3 տարիների եւ պատերազմի ընթացքում, այդ կեղծ տեղեկատվությունը, իրական լուրերի բացահայտ սուտ հերքումը բնականաբար մարդկանց մոտ մեղմ ասած խուճապ է առաջացնում»,– նշեց Մետաքսե Հակոբյանը։ Արայիկ Հարությունյանը նշել էր նաեւ, որ իրենց մեղադրում են Կարմիր Շուկան հանձնելու մեջ, մինչդեռ իրենք այնտեղ 150 տուն են կառուցում։

«Արայիկ Հարությունյանը ուղղակի Նիկոլ Փաշինյանի սցենարով թատրոն է խաղում։ Իրենք ամբողջ հայ ազգի մոտ տպավորություն են ստեղծում, որ որեւէ խնդիր չկա, ինչպես ինքն է ասում՝ նայում ենք դեպի առաջ, բայց նա երբեք չի ասում, թե առջեւում ինչն են տեսնում, արդյոք մեր ազատագրված հայրենիքը, թե այդ 150 բնակարանը։ Դրանք խոսքեր են զուտ։ Որոշ ժամանակ առաջ մի տեղահանված գյուղի բնակիչները եկել էին, հանդիպում էին պահանջում, անձրեւ էր գալիս, սակայն որեւէ մեկը ընդառաջ չէր գալիս այդ մարդկանց, ես եմ դուրս եկել, որ տեսնեմ՝ ինչ խնդիր ունեն։ Պարզվեց՝ այդ մարդկանց լուր են ուղարկել, որ իրենց համայնքը կիսելու են, եւ տներ են կառուցելու։ Նրանք ցանկանում էին իմանալ՝ ինչու են կիսում, եթե կարող են բոլորով մի տեղ լինել, եւ երբ ես սկսեցի զբաղվել այդ հարցով, պարզվեց, որ դա ընդամենը մարդկանց շեղելու համար է ասվել, տարիներ առաջվա ծրագրի մասին է խոսքը եղել, որը հիմա է իրականացվում»,– պատմեց արցախցի պատգամավորը։ Մետաքսե Հակոբյանի համոզմամբ՝ պատերազմից հետո Արայիկ Հարությունյանը փորձում է մեղքը բարդել բոլորի վրա, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի, որպեսզի ինքը ջրից չոր դուրս գա։ «Ի՞նչ կեղծ հայրենասիրության մասին է խոսքը, եթե ես՝ որպես կին պատգամավոր, գնում եմ արդեն սահմանամերձ գյուղերը, որպես արցախցի ես չեմ էլ մտածում, որ այդ ճանապարհները անվտանգ չեն, բայց երբ խոսում ենք բնակիչների հետ, մարդիկ անհանգստացած են, նույնիսկ իրենց վաղվա օրը չեն պլանավորում։ Հետեւաբար այսօր ոչ թե կեղծ կամ իրական հայրենասիրության դրսեւորումներ են, այլ մարդիկ այսքան ստից, կեղծիքից հետո կարիք ունեն ճշմարտությունը լսելու։ Գոնե հիմա այս իշխանությունները հասկանան՝ այն կարճ ժամանակահատվածը, որ մնացել է, հասցնեն մաքրվել»,– հավելեց նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>