Ասկերանի վերին ենթաշրջանի Ավետարանոց համայնքի տարածքից հայտնաբերվել է ևս մեկ, նախնական տվյալներով` քաղաքացիական անձի աճյուն
Դիտել նաև
«Բերանս մի՛ փակի». ինչպես զոհվածի հարազատին հեռացրին հավաքի վայրից
Զոհված զինծառայողների ծնողները փակեցին Մատոցի պողոտան
«Մեզ հետ այդպես էլ չհանդիպեցին». գերիների հարազատները բացել են Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը
Կազմվել է սեպտեմբերի 13-ի ագրեսիայից զոհված 125 հայ զինվորների անվանացանկը
Ոստիկանությունն արդեն դպրոցում է․ Արամ Գևորգյանը՝ զոհվածի մոր վրա հարձակման դեպքի մասին
Որոնողական աշխատանքների արդյունքում, այսօր Արցախի փրկարարները Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի վերին ենթաշրջանի Ավետարանոց համայնքի տարածքից հայտնաբերել են ևս մեկ, նախնական տվյալներով` քաղաքացիական անձի աճյուն։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Վերջինիս ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
Զինադադարից հետո հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թօվը 1527 է, որից 27-ը` ենթադրաբար քաղաքացիական անձինք են։

