Եվրոպայից «տղա՞ են բերում» հայ ընտրողների դեմ Վրաստանում հայտարարվել է ազգային սուգ Ոչ սովորական, ոչ հերթական ընտրություններ. պետք է անել շատ կարևոր գործ` փոխել մթնոլորտը
19
Իրանը հակահարված է հասցրել Իսրայելի Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ի վախճանման առիթով Իշխանությունը սարսափում է հունիսի 7-ին ընտրողների բարձր մասնակցությունից. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Լարիջանիի սպանությամբ Իսրայելը ցանկանում է թույլ չտալ, որ ԱՄՆ-ն դադարեցնի պատերազմն Իրանի դեմ Ի՞նչ է սպասվում Վրաստանին Իլիա 2-րդի մահվանից հետո Իրանը հայտարարել է, որ Լարիջանիի մահը չի փոխի երկրի քաղաքական համակարգը Արյունոտ վրեժ՝ Լարիջանիի մահվան համար. ԻՀՊԿ–ն հարվածների նոր ալիք է հասցրել Իսրայելին (տեսանյութ) Թեհրանը հաստատել է, որ Ալի Լարիջանին uպшնվել է 93 տարեկանում մшհացել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը Իրանը մեզ համար անխուսափելի սպառնալիք չէր ներկայացնում․ մենք այս պատերազմը սկսել ենք Իսրայելի և նրա ազդեցիկ ամերիկյան լոբբիի ճնշման ներքո. ԱՄՆ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի աղմկոտ հրաժարականը Պատերազմ Արցախում
Իրանը հակահարված է հասցրել Իսրայելի Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանին Եվրոպայից «տղա՞ են բերում» հայ ընտրողների դեմ Գաղտնի այց Մոսկվա՞․ խաղը փոխվում է․ Փաշինյանը կգնա՞ Կարմիր բանակը դիմավորելու Քրեական վարույթն ուղղված է ոչ թե անձամբ իմ դեմ, այլ ամբողջ մեդիադաշտի, իրենց դեմ պայքարող ցանկացած անձի․ Արմինե Օհանյան 18 արդարների գործով անցնող բոլոր մեղադրյալներն էլ դեռ սահմանափակումների տակ են` չնայած ոմանց կարող եք հանդիպել դրսում․ «Սրբազան պայքար» Իրանի նախագահը հաստատել է հետախուզության նախարարի մահվան լուրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ի վախճանման առիթով Իշխանությունը սարսափում է հունիսի 7-ին ընտրողների բարձր մասնակցությունից. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Վիրահայոց թեմ. Խորին ցավակցություն ենք հայտնում Իլյա II-ի մահվան կապակցությամբ Դրոններով հարձակում է իրականացվել Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատան վրա Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր Ավանի՝ Գևորգ Բուդաղյանի անվան արվեստի դպրոցի տարածքում կոյուղատարը խցանվել է, կոյուղաջրերը լցվում են հարակից տարածքներ (տեսանյութ) ՀՀ ՍԴ դատավորները կսկսեն հավելավճար ստանալ աշխատանքային ստաժի համար. նոր օրենսդրական նախաձեռնություն Լարիջանիի սպանությամբ Իսրայելը ցանկանում է թույլ չտալ, որ ԱՄՆ-ն դադարեցնի պատերազմն Իրանի դեմ Միքայել Սրբազանի տնային կալանք խափանման միջոցը վերացնելու միջնորդություն ներկայացվեց Ի՞նչ է սպասվում Վրաստանին Իլիա 2-րդի մահվանից հետո Խորթ մայրը շուրջ 1,5 ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային․ նոր մանրամասներ Ուրախ եմ, որ երկու պատերազմներում կարողացար իմ կողքին լինել, ավելի ճիշտ հայրենիքի զինվորը դարձար ու ինձ զինակից. Աշոտ Երկաթի շնորհավորանքը ՔԿՀ-ից՝ որդուն Իրանը հայտարարել է, որ Լարիջանիի մահը չի փոխի երկրի քաղաքական համակարգը Շինարարական փուչիկն ու վերաարտահանման միֆը. Փաշինյանի տնտեսական «հրաշքի» վերջը. «168.am» Պայթելու է. 16.000 դոլար՝ նախարարին, 43 դոլար՝ բժշկին. աղքատները վճարում են հարուստների համար Վրաստանում հայտարարվել է ազգային սուգ Սասունյան. Եվրախորհրդարանում Փաշինյանը բացահայտում է իր վեճերը Եկեղեցու և կուսակցությունների հետ Իրանը մահապատժի է ենթարկել Մոսադի օգտին լրտեսության մեջ դատապարտված Կուրուշ Կիվանիին Ոչ սովորական, ոչ հերթական ընտրություններ. պետք է անել շատ կարևոր գործ` փոխել մթնոլորտը Մի քաղցր կոնֆետ տուր երեխային, ամեն ինչ կպատմի (տեսանյութ) Արյունոտ վրեժ՝ Լարիջանիի մահվան համար. ԻՀՊԿ–ն հարվածների նոր ալիք է հասցրել Իսրայելին (տեսանյութ) Ադրբեջանը հերթական օգնությունն է ուղարկում Իրան «Սա Բաքվի վարչախմբին ուղղված զգուշացում է». Վարդան Ոսկանյան Արցախահայերի՝ քաղաքացիություն ստանալու դիմումները ամիսներով ձգում են. գնան Նիկոլի դե՞մ քվեարկեն

Արցախից Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու և շրջանառելու համար 39 անձի մեղադրանք է առաջադրվել

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված և 2020թ.-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ին իրականացված ագրեսիվ պատերազմի մեկնարկից սկսած՝ 2021թ.-ի մարտի 15-ի դրությամբ Արցախում պատերազմական ռազմագործողություններով պայմանավորված՝ զինամթերքի, պայթուցիկ նյութերի կամ սարքերի ապօրինի ձեռքբերման, հափշտակության, Հայաստանի Հանրապետություն փոխադրման, բազմաթիվ դեպքերի առթիվ մարտի 15-ի դրությամբ հարուցվել է 95 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի տարբեր մասերի և 238-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը:

Նշված քրեական գործերից 14-ով վարույթը կասեցվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը հայտնի չլինելու, պարզված չլինելու հիմքով, իսկ 13 քրեական գործով վարույթը կարճվել է:

63 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Դրանց շրջանակում անհրաժեշտ քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկվում հայտնաբերված զենք-զինամթերքի ձեռքբերման, շրջանառության բոլոր հանգամանքները լիարժեք  պարզելու, հանցավոր արարքներում ներգրավված անձանց շրջանակները բացահայտելու, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված, փոխադրված և իրացված այլ զենք-զինամթերք ևս հայտնաբերելու նպատակով:

Քրեական գործերի նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ զենքերը, ռազմամթերքը պայթուցիկ նյութերը կամ սարքերը ձեռք են բերվել Արցախի Հանրապետության պաշտպանական տարբեր շրջաններից և կիրառվել կամ նախատեսված են եղել օգտագործելու պատերազմի ընթացքում թշնամու դեմ ռազմական գործողություններում:

Հայտնաբերվել և առգրավվել են հիմնականում «ԱԿ74», «ԱԿՄ», «ԱԿ-ՍՈւ» և այլ տեսակի ինքնաձիգներ, գնդացիրներ, ատրճանակներ, սվին դանակներ, նշանակետի խոցման բարձր հավանականություն ունեցող  օպտիկական սարքերով հրազեններ, օպտիկական սարքերով համալրված  հակատանկային նռնականետեր, արկղերով տարբեր տրամաչափի փամփուշտներ, մարտավարական և տեխնիկական հատկանիշներով զգալի ավերածություններ առաջացնող, խոցման բարձր հավանականություն ունեցող պայթուցիչներ, տարբեր տիպի նռնակներ, նռնակների պայթուցիչներ,  վառոդաթելեր,  հակատանկային նռնակի իրաններ, տրոտիլային խորանարդիկներ, տրոտիլի ապահովիչներ, էլեկտրական դետոնացման սարքեր, հրթիռային կայանների համար նախատեսված, ինչպես նաև ազդանշանային փամփուշտներ, շրջանառությունն արգելված բազմաթիվ այլ առարկաներ:

Վերջիններս պատերազմի օրերին, ինչպես նաև դրանից հետո ՀՀ տարածք են փոխադրվել՝ հիմնականում թաքցվելով ավտոմեքենաներում` առանձին դեպքերում խմբի կազմում մի քանի անձանց նախնական համաձայնությամբ և գործակցությամբ: Ապօրինի կերպով ձեռք բերված և փոխադրվող զենք-զինամթերքի զգալի մասը հայտնաբերվել է հիմնականում Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի տարբեր հատվածներում տեղակայված հսկիչ կետերում իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ավտոմեքենաների զննությամբ, ինչպես նաև՝ ստացվող օպերատիվ տվյալների իրացմամբ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:        

2021թ.-ի մարտի 15-ի դրությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա քննված կամ քննվող քրեական գործերով ՀՀ քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածների տարբեր մասերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար 39 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրանցից 9-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 26-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը, 2-ի նկատմամբ՝ գրավը, 2-ի նկատմամբ՝ հրամանատարության հսկողության հանձնելը:

4 քրեական գործ 6 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որոնցից 3-ով 5 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: Վերջիններիս նկատմամբ որպես պատիժ է նշանակվել ազատազրկումը 2 անձի դեպքում՝ 1 տարի ժամկետով,  2 անձի դեպքում՝ 2 տարի ժամկետով, 1 անձի դեպքում՝ 4 տարի ժամկետով:

Դատարանում գտնվող 1 գործով դատաքննությունը շարունակվում է։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>