Հայաստանում կորոնավիրուսի 2193 նոր դեպք է հաստատվել․ մահացել է 55 մարդ
Դիտել նաև
Շվեդիան հանում է մուտքի արգելքը Հայաստանի պատվաստված քաղաքացիների համար
Ինչո՞ւ էր առողջապահության նախարարությունը թաքցնում խոտանված պատվաստանյութերը
Չպատվաստվածների մուտքը «Հայփոստ» կարգելվի. նպատակը թոշակառուներին պաշտպանելն է
Պատվաստված զինվորականների թիվը գաղտնի է պահվում
Լաբորատորիաները մերժում են թեստավորման կոլեկտիվ հայտերը
Հոկտեմբերի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 306739 դեպք, որոնցից 267514-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31650 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6284 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1291 է:
Այսպիսով` երեկ կատարվել է 14 574 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2193 նոր դեպք: Ունենք 1578 առողջացած, 52 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Ընդհանուր կատարվել է 2 080 843 թեստավորում: