Սա կոչվում է ստրատեգիական համբերություն. Վահե Հովհաննիսյան Այս շարժումը նաեւ ձեր փրկության համար է՝ մի քանիսիդ չհաշված. Աղվան Վարդանյանը՝ ՔՊ–ականներին «Մայր Հայաստանը» ցավակցում է Իրանի նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության ու անձնակազմի զոհվելու կապակցությամբ
21
ՈւՂԻՂ. Սրբազանը հանդիպում է Արցախի պատգամավորների և կառավարության անդամների հետ Պուտինի հակառակորդ օլիգարխ Խոդորկովսկին կանխատեսում է Ուկրաինաի մոտալուտ ջախջախիչ պարտությունը (տեսանյութ) Փաստաբանները գործադուլ են անում. Նախաձեռնող խմբի ասուլիսը «Հինգ իրավապաշտպանները» մասնակիորեն է միանում գործադուլին. քաղբանտարկյալների ու քաղաքական հետապնդման ենթարկվողների գործերով աշխատելու են ԱԺ քառօրյա․ պատգամավորները հանդես կգան հայտարարություններով. Ուղիղ Մենք ո՛չ իրավական, ո՛չ մարդկային խոսելու բան չունենք. Բագրատ սրբազանը՝ ոստիկանապետին Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել. Գառնիկ Դանիելյան Փաշինյանի ոստիկանների կողմից հարձակման է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը (տեսանյութ) ԱԺ պատգամավորները մեկնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Պատերազմ Արցախում
Սրբազանի առաջնորդած շարժումը հույս ու վստահություն է տալիս՝ մի օր Արցախ վերադառնալու. Մետաքսե Հակոբյան Գործընթացի ավարտին Հայաստանը կկորցնի զգալի տարածքներ, ռազմավարական դիրքեր և տրանսպորտային ուղիներ․ Վարդան Օսկանյան ՈւՂԻՂ. Սրբազանը հանդիպում է Արցախի պատգամավորների և կառավարության անդամների հետ Պուտինի հակառակորդ օլիգարխ Խոդորկովսկին կանխատեսում է Ուկրաինաի մոտալուտ ջախջախիչ պարտությունը (տեսանյութ) Գոհունակությամբ ենք ընդունել Ադրբեջանին 4 գյուղը վերադարձնելու շուրջ պայմանավորվածությունը. Էրդողան Փաստաբանները գործադուլ են անում. Նախաձեռնող խմբի ասուլիսը Սա կոչվում է ստրատեգիական համբերություն. Վահե Հովհաննիսյան Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ» Իսկ կլինի՞ Ադրբեջանից վախենալու փոխարեն սեփական ժողովրդից վախենաք. Արթուր Խաչատրյան. Տեսանյութ Այս շարժումը նաեւ ձեր փրկության համար է՝ մի քանիսիդ չհաշված. Աղվան Վարդանյանը՝ ՔՊ–ականներին «Հինգ իրավապաշտպանները» մասնակիորեն է միանում գործադուլին. քաղբանտարկյալների ու քաղաքական հետապնդման ենթարկվողների գործերով աշխատելու են Սամվել Վարդանյանի նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված ԱԺ քառօրյա․ պատգամավորները հանդես կգան հայտարարություններով. Ուղիղ Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում Թափառող կենդանիների հարցը չի լուծվել . Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 210 30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են Մենք ո՛չ իրավական, ո՛չ մարդկային խոսելու բան չունենք. Բագրատ սրբազանը՝ ոստիկանապետին Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Սա վտանգավոր ժամանակ է նաև մեզ համար. Ստեփան Դանիելյան Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան Բա ասում էիք՝ ով մեր տարածքից մի միլիմետր տա՝ դավաճան է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել. Գառնիկ Դանիելյան Փաշինյանի ոստիկանների կողմից հարձակման է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը (տեսանյութ) Մեր գյուղում առանց մեռել սուգ է. Կիրանցի բնակչուհի ԱԺ պատգամավորները մեկնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ԵՊՀ ռեկտորն ունի մեկ նպատակ՝ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցողներին աշխատանքից ազատել «Մայր Հայաստանը» ցավակցում է Իրանի նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության ու անձնակազմի զոհվելու կապակցությամբ Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ- ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով Այսօր ամփոփիչ հավաք չի լինելու՝ Կիրանցի «պաշարման» ու այնտեղ ծավալված դեպքերի հետ կապված՝

Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2024 թվականի ապրիլի 22-ին հրապարակված 2 խոշոր կազմակերպությունների՝ Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցներում առանձնակի ուշադրության կենտրոնում են հայտնվել դատական համակարգի հանդեպ ճնշումները, դատական համակարգի կողմնակալությունը և ոչ անկախ գործունեությունը։

ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից հրապարակված զեկույցում արձանագրվում է, որ դատական համակարգը, մի շարք թերությունների շտկվելուց հետո, գուցե կարողանա եվրոպական ստանդարտներին համահունչ լինել։ Զեկույցում մասնավորապես ասվում է. «Չնայած օրենքը նախատեսում է անկախ դատական համակարգ, սակայն դատական համակարգը չէր դիտվում որպես անկախ ու անկողմնակալ՝ պատմականորեն դրսևորվող կոռուպցիայի և քաղաքական ներգործության, բարեփոխումներին դիմադրելու և աղմկահարույց դեպքերի պատճառով։ Եղել են չհաստատված հաղորդումներ կառավարության և նախկին ռեժիմի տարրերի կողմից` դատավորների վրա ներազդելու փորձերի վերաբերյալ։ Մեծ ծանրաբեռնվածությունը, հանրային վստահության բացակայությունը և կառավարության ճնշումների մասին պնդումները մասնագետներին հետ են պահել դատավորի թեկնածու առաջադրվելուց։

Շարունակաբար հաղորդումներ էին հայտնվում «անցանկալի» դատավորների դեմ «ընտրովի» կարգապահական վարույթներ սկսելու մասին և արդարադատության նախարարության կողմից ԲԴԽ ներկայացվող կարգապահական վարույթների ընտրության վերաբերյալ որոշումների հետ կապված թափանցիկության բացակայության մասին։ Նույն կերպ թափանցիկության և հանրային վերահսկողության բացակայության խնդիրն առկա էր դատավորների ինքնակառավարման մարմնի՝ դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի որոշումների պարագայում։

Իրավապաշտպան-փաստաբանները հայտնում էին` կարգապահական վարույթների հարցում արդարադատության նախարարության և ԲԴԽ-ի միջև համագործակցության մասին, ինչը խաթարում էր գործադիրից դատական համակարգի անկախ լինելու հանգամանքը»։

Հունվարի 30-ին ԲԴԽ-ն առաջին ատյանի քրեական դատարանի նախագահ (ենթակայության տակ աշխատող դատավորների թիվը՝ 60) նշանակեց դատավոր Մնացական Մարտիրոսյանին, որին անկախ փորձագետները հրապարակավ մեղադրել էին քաղաքական դրդապատճառներով վճիռներ կայացնելու մեջ։

Հունիսի 2-ին դատավորների եվրոպական միությունը «նշանակալի մտահոգություն» հայտնեց` ԲԴԽ-ի կողմից կարգապահական վարույթների չարաշահման վերաբերյալ, որոնք զսպող գործոն են հանդիսանում դատավորների կողմից դատական համակարգի խնդիրների, գործունեության վերաբերյալ իրենց տեսակետները հրապարակայնորեն արտահայտելու հարցում: Միությունը նաև մտահոգությամբ էր փաստում կարգապահական վարույթներ նախաձեռնելու՝ արդարադատության նախարարի լիազորությունը՝ համարելով, որ դա «վտանգում է դատավորների անկախությունը»։

Ստացվում է, որ իշխանության ձգտումը՝ դատական իշխանությանը «իրենով անել», ստացվել է. ստացվել է ոչ թե օրինական ճանապարհով, այլ անօրեն ճնշումների արդյունքում։ Դատական համակարգն այնքան է իշխանության վերահսկողության տակ գտնվում, որ մինչ օրս որևէ կերպ Փաշինյանի շարասյան կողմից երիտասարդ հղի կնոջը վրաերթի ենթարկելու գործով առաջընթաց չկա, թեպետ դեպքից անցել է 2 տարի»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan