Սա կոչվում է ստրատեգիական համբերություն. Վահե Հովհաննիսյան Այս շարժումը նաեւ ձեր փրկության համար է՝ մի քանիսիդ չհաշված. Աղվան Վարդանյանը՝ ՔՊ–ականներին «Մայր Հայաստանը» ցավակցում է Իրանի նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության ու անձնակազմի զոհվելու կապակցությամբ
21
ՈւՂԻՂ. Սրբազանը հանդիպում է Արցախի պատգամավորների և կառավարության անդամների հետ Պուտինի հակառակորդ օլիգարխ Խոդորկովսկին կանխատեսում է Ուկրաինաի մոտալուտ ջախջախիչ պարտությունը (տեսանյութ) Փաստաբանները գործադուլ են անում. Նախաձեռնող խմբի ասուլիսը «Հինգ իրավապաշտպանները» մասնակիորեն է միանում գործադուլին. քաղբանտարկյալների ու քաղաքական հետապնդման ենթարկվողների գործերով աշխատելու են ԱԺ քառօրյա․ պատգամավորները հանդես կգան հայտարարություններով. Ուղիղ Մենք ո՛չ իրավական, ո՛չ մարդկային խոսելու բան չունենք. Բագրատ սրբազանը՝ ոստիկանապետին Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել. Գառնիկ Դանիելյան Փաշինյանի ոստիկանների կողմից հարձակման է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը (տեսանյութ) ԱԺ պատգամավորները մեկնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Պատերազմ Արցախում
Սրբազանի առաջնորդած շարժումը հույս ու վստահություն է տալիս՝ մի օր Արցախ վերադառնալու. Մետաքսե Հակոբյան Գործընթացի ավարտին Հայաստանը կկորցնի զգալի տարածքներ, ռազմավարական դիրքեր և տրանսպորտային ուղիներ․ Վարդան Օսկանյան ՈւՂԻՂ. Սրբազանը հանդիպում է Արցախի պատգամավորների և կառավարության անդամների հետ Պուտինի հակառակորդ օլիգարխ Խոդորկովսկին կանխատեսում է Ուկրաինաի մոտալուտ ջախջախիչ պարտությունը (տեսանյութ) Գոհունակությամբ ենք ընդունել Ադրբեջանին 4 գյուղը վերադարձնելու շուրջ պայմանավորվածությունը. Էրդողան Փաստաբանները գործադուլ են անում. Նախաձեռնող խմբի ասուլիսը Սա կոչվում է ստրատեգիական համբերություն. Վահե Հովհաննիսյան Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ» Իսկ կլինի՞ Ադրբեջանից վախենալու փոխարեն սեփական ժողովրդից վախենաք. Արթուր Խաչատրյան. Տեսանյութ Այս շարժումը նաեւ ձեր փրկության համար է՝ մի քանիսիդ չհաշված. Աղվան Վարդանյանը՝ ՔՊ–ականներին «Հինգ իրավապաշտպանները» մասնակիորեն է միանում գործադուլին. քաղբանտարկյալների ու քաղաքական հետապնդման ենթարկվողների գործերով աշխատելու են Սամվել Վարդանյանի նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված ԱԺ քառօրյա․ պատգամավորները հանդես կգան հայտարարություններով. Ուղիղ Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում Թափառող կենդանիների հարցը չի լուծվել . Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 210 30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են Մենք ո՛չ իրավական, ո՛չ մարդկային խոսելու բան չունենք. Բագրատ սրբազանը՝ ոստիկանապետին Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Սա վտանգավոր ժամանակ է նաև մեզ համար. Ստեփան Դանիելյան Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան Բա ասում էիք՝ ով մեր տարածքից մի միլիմետր տա՝ դավաճան է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել. Գառնիկ Դանիելյան Փաշինյանի ոստիկանների կողմից հարձակման է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը (տեսանյութ) Մեր գյուղում առանց մեռել սուգ է. Կիրանցի բնակչուհի ԱԺ պատգամավորները մեկնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ԵՊՀ ռեկտորն ունի մեկ նպատակ՝ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցողներին աշխատանքից ազատել «Մայր Հայաստանը» ցավակցում է Իրանի նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության ու անձնակազմի զոհվելու կապակցությամբ Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ- ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով Այսօր ամփոփիչ հավաք չի լինելու՝ Կիրանցի «պաշարման» ու այնտեղ ծավալված դեպքերի հետ կապված՝

Ո՞րտեղ կլինեն ու ի՞նչ կաշխատեն, եթե չլինեն պատգամավոր ու նախարար. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Հիշո՞ւմ եք, 2021 թվականի օգոստոսին Հայաստանի վերընտրված իշխանության առաջին որոշումներից մեկը․ հրաժարվեց Արցախի վերաբերյալ խորհրդարանական հանձնաժողով ստեղծել։ Հանձնաժողովի իմաստը չէին տեսնում, որովհետև փաստացի՝ այդ խորհրդարանի գործունեության 2-րդ տարում Արցախը հանձնվեց։ Հետո սրանք հրաժարվեցին դատապարտել թուրք-ադրբեջանական հռչակագիրը, որը կոչվում էր Շուշիի հռչակագիր։ Ասացին, թե չեն ուզում լրացուցիչ թշնամանք հրահրել։ Հետո հրաժարվեցին Արցախի շրջափակման ժամանակ Ադրբեջանին դատապարտող հայտարարություներ ընդունել։ Հետո հրաժարվեցին քրեականացնել Հայաստանի տարածքային ամբողաջականության դեմ ելույթները։ Ասում էին՝ խոսքի ազատություն ա, ով ինչ ուզում է՝ թող խոսի մեր տարածքների մասին։ Ու ինչ ուզում են խոսում են միայն ՔՊ-ականները՝ կասկածի տակ առնելով ՀՀ տարածքը։ Իսկ այսօր ուրացման հերթական դրսևորումն էր ընդամենը՝ ՔՊ-ն մերժեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարությունը։

Ընդդիմությունն ասում է՝ պետք է սահմանազատումն անել 1993 թվականից փաստացի գործող սահմաններով, իշխանությունն ասում է՝ ի՞նչ եք խոսում, էդպես Ադրբեջանին բան չենք ունենա հանձնելու։ Ընդդիմությունն ասում է՝ սահմանի ցանկացած փոփոխություն պետք է տեղի ունենա հանրաքվեով, իսկ իշխանությունն ասում է՝ ի՞նչ հանրաքվե, ինչ բան, էդ հողերը մերը չեն, որ հանրաքվե անենք․ բացի այդ՝ 2021 թվականին ինձ ձայն են տվել, որ 5 տարի անեմ ինչ ուզում եմ։

Կատարյալ անհեթեթ թեզ են շրջանառում՝ եթե դեմ եք հող հանձնելուն, ուրեմն պատերազմ եք ուզում։ Հարցնում են՝ բայց ինչո՞ւ ես մեր ունեցածը զիջում․ դե, ասում է, ես էսքանն եմ կարողանում։ Ասում են՝ գնա, թող գան մարդիկ, որ ավելին են կարողանում․ ո՛չ պատասխանում է, որոշել եմ, որ գնալը կլինի դավաճանություն։ Ըստ երևույթին՝ նկատի ունի դավաճանություն կլինի Ադրբեջանի շահերին․ բայց մենակ դա չէ․ ո՞նց իշխանությունը թողնենք ուրիշներին, բա էս սովածների խմբակը որ հազիվ իրեն լավ է զգում, փող ա աշխատում, տենդերներ է շահում, ինչքան անգրագետ ազգական կա, լցրել են պաշտոնների, ո՞նց էդպես կհելնեն ու կգնան։ Հլը վերցրու իշխանության մեջ պատահական 10 ՔՊ-ականի, կլինի նախարար թե դեպուտատ, պետական հիմնարկներից դուրս հանի, ի՞նչ պետք է անեն։ Դավոյան Արփին, օրինակ, ի՞նչ պտի անի, գնա Խոր-Վիրապ եկեղեցու մոտ ղուշ թռցնեով փող աշխատի՞, Ալեքսանյան Վահագնը ամանորի օրերին հանրապետության հրապարակում ձյունանուշ աշխատի՞, Վաղարշակ Հակոբյանը ի՞նչ անի, գնա Ռուսաստան ու հեռախոսի աքսեսուրար ծախի՞ խոպան տեղ, Պապոյան Գևորգը ՀՀԿ սենյակներում փշրանքներ ման գա՞, Հրաչյա Հակոբյանը գնա մինուսային վարկանիշ ունեցող սերիալում մասովկի դեր տանի՞, էն խեղճ Նարեկ Գրիգորանը վերադառնա Սևանի ափ ու անցնող-դարձող մեքենաներին ձեռքով ձուկ վաճառողի նշան ցույց տա՞, էն Կոնջորյանը էնպես ա վառել կամուրջները, որ դժվար որևէ տեղ էլի լրագրող հետ ընդունեն կամ Հովհաննիսյան Արթուրը։ Ուտում են, էլի, կերակրվում են։ Խիղճները կարող ա մի քիչ հանգիստ չէ, բայց զաթո կուշտ են քնում։

Այո, հանձնում են, տալիս են, համարվում են դավաճանի թիմակից կամ հենց դավաճան, բայց դա էլ հենց էդ կերակրվելու գինն է։ Բա հեշտ փող են ուզում աշխատել։ Վստահ եմ՝ շատերդ եք ինքներդ ձեզ հարցրել՝ ո՞նց անենք, որ հեշտ փող աշխատենք ու վռազ մտքներովդ անցնում է դառնալ կառվարության անդամ։ Փողը կա, ուղղակի պտի մի քիչ ուրանաս։ Ձեզ կթվա, թե հումոր եմ անում, բայց սա մեր իրականությունն է։ Բա մարդը փողոցում ձուկ ծախողից դարձել է դեպուտատ, մյուսը ղուշբազից դարձել է դեպուտատ, նրա հասանելիքը ընդամենը իր սեղանին դրված երեք կոճակներից երկուսը՝ կողմ ու դեմը, սեղմի ըստ sms-ի ու ելույթ ունենա ըստ sms-ի։ Ընդամենը դա։

Շատ երկրներում է եղել և հիմա էլ կա, որ միտինգներ են անում ու պահանջում են կառավարության հրաժարական։ Բայց մեր իրավիճակից ոչ մեկ չունի։ Բոլոր նրանք, ովքեր մտածում են, թե կարող ա՝ Նիկոլենք ճիշտ են անում, հարցնում եմ՝ Էսպիսի իրավիճակ աշխարհի մակարդակով կա՞, որ կառավարությունը այսպես ասած՝ ճիշտ անի, բայց բոլորը՝ հանրությունը, եկեղեցին, Սփյուռքը, մտավորականությունը, երիատասարդությունը, գյուղացիները, մասնագիտական բոլոր շրջանակները, բոլոր-բոլորը դեմ լինեն։ Կողմ լինեն միայն թշնամական պետությունները, մեր դեպքում՝ Ադրբեջանը և Թուրքիան,  որոնք ատամներով, եղունգներով պահեն այդ իշխանությւանը։ Բոլորը սխալ լինեն ու ճիշտ լինի միայն կառավարությունը, որն էլ հանձնում է։ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ բոլոր-բոլորը իշխանությանը դեմ են, բայց սա մնում է։

Ու քանի որ բոլորը դեմ են, ուրեմն ընդամենը իշխանության անդամները, ֆեյքերը, իրենց լրատվամիջոցները, այսինքն՝ Նիկոլի աջակից 8 տոկոսը, սկսում են պախարակել հակաիշխանականներին։ Գիտեն, որ եթե չափն անցնեն, մեկ է՝ իրենց նկատմամբ տիկին դատախազը խուլ է լինելու ու սկսում են հերթով վիրավորել, անուններ կպցնել ում կարողանում են, զրպարտել։ Հիմա հերթը եկեղեցուն է։ Հոգևորականները պայքարում են պետությունը փրկելու համար, ուրեմն ՔՊ-ն սկսել է հարվածել այդ դասին։ Քեզ կարող է թվալ, թե մենք հավատացյալ ազգ ենք, առաջին քրիստոնյան ենք, դժվար թե մեկի լեզուն կպնի հոգևորականին, այն էլ՝ հարգված, ընդունելի հոգևորականին բան ասի, անաստված բան է, սրբապղծություն է։ Դե բայց փողնին մունաթ։

Ասում են Լևոն Քոչարյանի օգնականը հայրական նախատանք տվել ՔՊ-ի քարոզչամեքենայի աշխատողներից մեկին, ու պատճառը եղել է Բագրատ արքեպիսկոպոսին վիրավորելը, եթերում ամբաղ-զամբաղ խոսելը։ Ժողովուրդ ջան, մենք գիտենք, որ իշխանության անդամեները ինչ ուզում՝ անում են, որովհետև մենք ուենք Նիկոլի սրտով կալանք տվող դատական համակարգ, գիտենք, որ իշխանության տարբեր ռանգի ներկայացուցիչների ձեռքերն ազատ են, լեզուն էլ, բայց արդյո՞ք պետք է հանդուրժենք, որ արդեն բոլոր կառույցները մեր աչքից գցելուց հետո, հիմա էլ անդրադառնան եկեղեցուն, մեր հավատին։ Առաջ եթե նման բան ասող լիներ, իսկի տուն չէին թողնի։ Հիմա սրբությունների վրայով անցնելը այս իշխանության համար մոդա է դարձել։

Այս ընթացքում ամենաակտիվը հենց հոգևորականներն են պայքարում, Տավուշ ավելի շատ հոգևորական է այցելում, քան հասարակական-քաղաքական գործիչ, այսօր շուրջօրյա ակցիա անողների կիզակետում հայ առաքելական եկեղեցին է՝ ի դեմս Բագրատ սրբազանի, Միքայել Աջապահյանի, Արշակ Խաչատրյանի։ Դրա համար էլ սրանք ուզում են արժեզրկել եկեղեցին։ Որ լրիվ մարդկանց հավատը խարխլվի։

Նիկոլի կողմից արդեն երեք անgամ խաբված կիրանցեցիները երեկ այցելել էին նրա հետ հանդիպման ու լացով դուրս եկան կառավարության շենքից։ Քաղաքացին գնացել է հանդիպել մարդու, ում 3 տարի առաջ ձայն է տվել, հանդիպել է ու ասում է՝ մենք միայն հասկացանք, որ պտի պայքարենք Նիկոլի դեմ։ Էդ մարդը կիրանցեցիներին ասում էր սաղ ձեր սրտով կլինի, բայց երեկ ասել է՝ ես ի՞նչ իմանամ, կարող ա մի քանի օր անվտանգ լինի ու չլինի։ Ասում է՝ պետք է հանձնեմ, որ պատերզմ չլինի, բայց կարող ա լինի։ Հանդիպումից հետո մտնում է ուղիղ եթեր ու դասախոսություն պատմում պետության մասին։ Սա պետությունը վերացնում է ու դասախոսություն կարդում պետության մասին։ Զավեշտ է։ Մի օր կարդացի՝ «Ինչպես սպանել սեփական ամուսնուն» էսսեի հեղինակը դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ ամուսնուն սպանելու համար։

Կարճ ասած՝ սարսափելի բնորոշում է՝ «թուրքի օգտին աշխատող իշխանություն»։ Ցանկացած ղեկավարի համար ուղղակի մահ է, մահից բեթար է, որ իր թշնամի երկրի ժողովուրդը իր անունն է տալիս լավով։ Հակահայկական ցույցի մասնակից թուրքերը վանկարկում են Փաշինյանի ազգանունը: Եթե Փաշինյանն Ադրբեջանում թեկնածություն դնի, երևի կհաղթի․ որովհետև կա՞ ուրիշ մարդ, որ էդքան լավություն արած լինի դրանց։ Դե փաշինյանի տրամաբանությունը հասկանում եմ՝ նա գերադասում է 90 միլիոն աջակից ունենալ թուրքերի ու ադրբեջանի մեջ, քան 3 միլիոնը՝ Հայաստանում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan