Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել
Դիտել նաև
Ո՞րտեղ կլինեն ու ի՞նչ կաշխատեն, եթե չլինեն պատգամավոր ու նախարար. «Կարճ ասած» (տեսանյութ)
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը
Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է
ՔՊ-ականները Միլի Մեջլիսի պատգամավորներից ավելի պրոադրբեջանական են. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
Միլիարդները քամուն տվեցին. Ո՞վ պիտի պատասխան տա դրա համար
Ինչպես հաղորդում է 7or.am-ը, ուղիղ եթերի ժամանակ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնեց, որ ոչ պաշտոնական տեղեկություններով՝ ականազերծում իրականացնողներից մեկն ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է։
«Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար»,–լուրը հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
Իսկ լրագրող Ոսկան Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ դեպքը Բերքաբերի մոտ է եղել: Նա գրել է. «Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է։ Նրան, հետագա բուժման համար, Իջևանի ԲԿ-ից տեղափոխել են Երևան»։