«Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» (տեսանյութ) Նիկոլի հաջորդ հարվածը Տավուշից հետո․․․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Նիկոլը Ալիևին է դարձնում Հայաստանի անվտանգության երաշխավոր. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
2
Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսող «քպ-ի լրագրողին» դատի են տվել ՔՊ-ականներն արդեն բացահայտ են խոսում. «Մեր ադրբեջանցի զինվորները» Լևոն Քոչարյանի օգնականը պատասխան է պահանջել Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսած քպ-ի «լրագրողից» Պաշտպանե՛նք Տավուշը, որ Երևանը «Էրիվան» չդառնա․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը՝ ի աջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման Հատուկ միամիտների ու հիմարների համար արտադրված կտերի մասին. «Կարճ ասած» (տեսանյութ) Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Լուծարվում է հերթական պետական հիմնարկը Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց «Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» (տեսանյութ) Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, հիմա այնտեղ իրենց աշխարհազորայիններն են իջել․ Եղիշե Մախսուդյան Նիկոլի հաջորդ հարվածը Տավուշից հետո․․․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը . Խոսրով Հարությունյան Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության Նիկոլը Ալիևին է դարձնում Հայաստանի անվտանգության երաշխավոր. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են»,- Վահրամ Սահակյան Ինչպիսի մայիս է մեզ սպասվում Հարցի լուծումը այստեղ է՝ մայրաքաղաքում. Կարեն Միրզոյան Սուրեն Պապիկյան, արա՛, 15 զոհ ես տվել մի գիշերվա ընթացքում. հրդեհից զոհված զինվորի հայր Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին կապված է Ռուսաստանից հեռանալու հետ. Բոգդան Բեզպալկո (տեսանյութ) «Մեզ միջնորդներ պետք չեն»․ Ալիև Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում. Բաբայան ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին Տավուշի մարզի զոհված հերոսների ծնողները միացել են հանուն Տավուշի շարժմանը ՔՊ հերթական «ձեռքբերումները» Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ Կոչուբաև Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին Ճշմարտությունն է իմ խաչը և ես ապրելու եմ այդ ճշմարտության համար. Բագրատ Սրբազան Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպաստավոր իրավիճակ է ստեղծվել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Լաբորատորիաները մերժում են թեստավորման կոլեկտիվ հայտերը

«Հրապարակ»-ը գրում է. «Առողջապահության նախարարի հրամանով հոկտեմբերի 14-ից աշխատողների նկատմամբ կիրառվում է ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը։ Ըստ հրամանի, աշխատողը պարտավոր է յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնել իր հաշվին կատարված կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ (առավելագույնը՝ 72 ժամ վաղեմության), բացառությամբ ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողների եւ հղիների։

Թե՛ պետական, թե՛ մասնավոր սեկտորում վերահսկողությունն իրականացնում է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը: Աշխատողի չպատվաստվելու կամ ՊՇՌ թեստ չներկայացնելու դեպքում պատասխանատվությունը, դիցուք՝ հանրակրթության ոլորտում, կրում են ուսումնական հաստատությունների տնօրենները։

Վերջին 10 օրում իրավիճակն ավելի է սրվել․ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված՝ գործատուներն աշխատողներից պահանջում են արդեն ոչ թե թեստավորման, այլ պատվաստման սերտիֆիկատներ։

Ի դեպ, վերջին օրերին լաբորատորիաներն այլեւս չեն ընդունում թեստավորման կոլեկտիվ հայտեր, ինչը փաստի առաջ է կանգնեցրել հատկապես դպրոցների կոլեկտիվներին։ Առանց այն էլ ցածր վարձատրվող ուսուցիչները, որոնք կոլեկտիվ հայտերի դեպքում թեստի համար վճարում էին 6-7 հազար դրամ, հիմա ստիպված են լինելու ամսվա մեջ 2 անգամ վճարել 15-հազարական, ինչն ուղղակիորեն հարվածելու է նրանց գրպանին։ Մեր աղբյուրն ասաց, որ, հավանաբար, հրահանգ է իջեցվել համապատասխան մարմինների կողմից, քանի որ մի շարք լաբորատորիաներ, ի պատասխան իրենց հարցումների, հրաժարվել են կոլեկտիվ թեստավորման հայտերից, առանց նշելու, թե ինչու։

Դպրոցներում անորոշ է իրավիճակը նաեւ աշխատանքի ռեժիմի եւ ձեւաչափի հետ կապված։ Ծնողները հիվանդ երեխաներին առանց թեստավորման տանում են դպրոց, որոնք վարակում են մյուսներին, իսկ այս պարագայում անիմաստ է դառնում թե՛ դիմակ կրելը, թե՛ փոքր դասասենյակում հեռավորություն պահպանելը։ Այս պահին խոսք չկա նաեւ արձակուրդները երկարացնելու մասին, իսկ դա նշանակում է, որ հաջորդ շաբաթվանից դպրոցները կա՛մ կանցնեն հեռավարի, կա՛մ կշարունակեն առկա ուսուցումը»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan