«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հանդիպել է Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակած տավուշցիների հետ (տեսանյութ) Օկուպացիոն ռեժիմը բարոյալքված է. Ստեփան Դանիելյան Ովքեր և ինչու ողջունեցին կամ չողջունեցին Տավուշում Հայաստանի կողմից զիջումների գնալու որոշումը. Անդրանիկ Թևանյան
23
Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Իշխանությունները որդեգրել են մարդկանց մոլորեցնելու, խաբելու և փաստի առաջ կանգնեցնելու մարտավարությունը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ` «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները գտնվում են Կիրանց-Ոսկեպար փակ ճանապարահատվածում (տեսանյութ, լուսանկար) 2018-ից այս կողմ Եվրամիությունը շարունակաբար լռում է. Դավիթ Ֆիդանյան Պատերազմ Արցախում
Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, դժվար է նույնիսկ կանխատեսել Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Մեր Հենրիխ Մխիթարյանը՝ Իտալիայի չեմպիոն Ռիչարդ Մուրի մեդիա դեսանտը եկել էր ևս մեկ անգամ թուրքադրբեջանական ալյանսին ծառայություն մատուցելու Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին ԼՂ-ից դուրս եկած խաղաղապահները չեն կարող մնալ ՀՀ-ում. Արմեն Գրիգորյան Փաշինյանն իր մոտ է կանչել ԱԱԾ պետին, ոստիկանապետին, ՊՆ նախարարին Փաշինյանի գրպանում են նաև միջանցքի ու ադբեջանցիների վերաբնակեցման քարտեզները. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. «Փաստինֆո» Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Իշխանությունները որդեգրել են մարդկանց մոլորեցնելու, խաբելու և փաստի առաջ կանգնեցնելու մարտավարությունը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հանդիպել է Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակած տավուշցիների հետ (տեսանյութ) Իսկակական հայրենասիրությունը հենց սա է Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ` «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները գտնվում են Կիրանց-Ոսկեպար փակ ճանապարահատվածում (տեսանյութ, լուսանկար) 2018-ից այս կողմ Եվրամիությունը շարունակաբար լռում է. Դավիթ Ֆիդանյան Ինչ է կատարվում Ոսկեպարում. ուղիղ Երևանի մետրոն ապրիլի 24-ին կաշխատի արտակարգ ռեժիմով Բավրայում փակվել է նաև ՀՀ ելքի 2-րդ ճանապարհը «Իրանը չի ընդունի օտարերկրյա զորքերի մուտքը Հարավային Կովկաս»․ Քանանի «Պուտինի և Փաշինյանի շփումը կարող է տեղի ունենալ կարճաժամկետ հեռանկարում»․ Պեսկով

Մենք վերջին 30 տարում չենք եղել այսքան ծանր պայմաններում, եւ հիմա կարելի է ինչ-որ չափով կանխատեսումներ անել վերաֆինանսավորման տոկոսադրույքի ազդեցության վերաբերյալ, սակայն միշտ մտքում պահելով «եթե» բառը:

2020-ը ըստ երևույթի Հայաստանի պատմության էջերում կֆիքսվի որպես դավադրության տարի։ Գործընթացների անհասկանալի դասավորվածությամբ՝ «սկուտեղի վրա» հանձնվեցին մեր հողերը և այդ գործընթացը ցավոք դեռևս կանգ չի առել։ Արդյունքում մենո կորցրեցինք մեր հողերը՝ հողեր, որոնք ուղղակիորեն ազդեցություն ունեն մեր և գյուղատնտեսության և ընդհանրապես տնտեսության վրա։ Իսկ երբ խոսքը գնում է այս ոլորտներից, ապա բնականաբար անմասն չի մնում բանկային համակարգը։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք  ԵվրոԱսիական համագործակցության Ֆինանսա-բիզնես ասոցիացիայի Գլխավոր տնօրենի տեղակալ - Հայաստանյանի ներկայացուցչության ղեկավար Սամվել Ճզմաչյանի հետ։

- 44 օրյա պատերազմը, 10 000 ք. կմ և ավելի տարածքների կորստի հետևում մարդիկ են, ովքեր կորցրել են իրենց տունն ու տեղը, բիզնեսը, հողը։ Նրանցից շատերը, բնականաբար, ունեին վարկեր, սկսաց խոշոր ձեռնարկատերերից, վերջացրած փոքր այգի մշակողից։ Ինչ՞ ազդեցություն կունենա այս ամենը բանկային համակարգի վրա և, ըստ Ձեզ, ինչպե՞ս պետք է խնդիրը կարգավորվի։ Ըստ էության, սա շատ բարդ հարց է, քանի որ երկու կողմում էլ մեր հայրենակիցներն են և երկու կողմի կորուստներն էլ մեծ կարող են լինել։

-  Ձեր հարցից ենթադրվում է, որ առաջին հերթին կարող են տուժել այն 8-10 բանկերը, որոնք ակտիվ էին Արցախում եւ մեծապես տուժել են, երբ այդ տարածքի 75% անցավ թշնամուն: Այդ բարդ իրավիճակից ելքը պետք է նախ եւ առաջ առաջարկի Արցախի կառավարությունը, եւ, ինչքանով ինձ հայտնի է, նման քայլեր նախատեսվում են: Օրինակ, Արցախի կառավարությունը մտադրված է մինչեւ 2023թ-ի հուլիսը հատուցել շահառու վարկառուների սպառողական եւ բիզնես վարկերի մինչեւ 85%(ցեսիայի մեխանիզմով), եթե դրանց ընդհանուր գումարը չի գերազանցում 30 մլն դրամը: Նույնը, սակայն որոշ լրացուցիչ պայմաններով, նախատեսվում է անել հիփոթեքի դեպքերում:Եթե այդ քայլերը կատարվեն, ապա իրավիճակը զգալիորեն, 25-30%-ով, կլիցքաթափվի:

Միաժամանակ մենք պետք է քաջ գիտակցենք, որ բանկերի միջոցների զգալի, իսկ ավելի ճիշտ, մեծ մասը ավանդատուների խնայողություններն են: Այո, լավ կլիներ, եթե վարկերը ընդհանրապես ներվեին, բայց ում հաշվին: Չլինի այնպես, որ մենք նորից սկսենք բաժանել քաղաքացիներին «սեւերի» եւ «սպիտակների»: Իսկ բանկերի անկումը կբերի երկրի ֆինանսական կոլապսի: Որոշ մարդիկ ունեն թյուր պատկերացում, որ բանկերի հետեւում կանգնած են 2-3 հոգի, բայց իրականում խոսքը հարյուրավոր եւ հազարավոր բաժնետերերի մասին է եւ միջազգային կառույցներից ներգրավված տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է:

Բանկերը, քաջ գիտակցելով քաղաքացիների դժվար կացությունը, դրսեւորում են անհատական մոտեցում վարկառուների հանդեպ: Եւ ոչ միայն այսօրվա իրավիճակում, այլեւ մշտապես ընդառաջում են դժվար վիճակում հայտնված քաղաքացիներին, որովհետեւ համոզված են, որ, օգնելով նրանց, օգնում են հենց իրենց:  

- Երկրի նկատմամբ հուսալիությունն ու վստահությունը ամենագործուն երաշխիքն է ներդրումների և, իհարկե, բանկային համակարգի զարգացման համար։ Հայաստանը մինչ այս վերջին 2․5 տարին դասվում էր հուսալի երկրների շարքին։ Հետևելով միջազգային ֆինանսատնտեսական անցուդարձին, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս և երբ՞ կկարողանա Հայաստանը վերականգնել իր վարկանիշը։

- Վստահությունը եւ վարկանիշի վերականգնումը մեծապես կախված են տնտեսության վերականգնման տեմպերից - մասնավորապես, պանդեմիայի դեմ պայքարի արդյունավետությունից: Կորոնավիրուսի համավարակը կարող է հանգեցնել ֆինանսական համակարգերի խոցելիության գործոնների զարգացմանը: Վարկառուների մի զանգված կարող է կորցնել վերահսկողությունը պարտքերի բարձր մակարդակի վրա, իսկ կորուստները, որոնք հասցվել են վճարունակության անկման հետեւանքով, կարող են լուրջ փորձության վերածվել բանկերի կայունության համար:

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) դեռեւս անցած տարվա կեսերին կոչ արեց ազգային իշխանություններին տնտեսությանն աջակցելու հետ մեկտեղ մեծ ուշադրությամբ հետեւել ֆինանսական խոցելիության գործոններին եւ ֆինանսական կայունացման պահպանմանը:

Այդ գործոններից է, օրինակ, այն, որ խիստ բարձր անորոշության պայմաններում ծագել է անհամապատասխանություն ֆինանսական շուկաներում իրավիճակի եւ իրական տնտեսության զարգացման միջեւ, որը կարող է սպառնալ տնտեսական վերականգնման գործընթացին, եթե ներդրողների ռիսկի նկատմամբ հակվածությունը նվազի:

Անկասկած, նախկինում ՀՀ-ն եւ, մասնավորապես, մեր բանկային համակարգը, դասվում էին հուսալի եւ վստահելի երկրների շարքում: Բայց մենք պետք է քաջ գիտակցենք, որ ցանկացած երկրում, երբ covid-ի պարագայում վրա է հասնում սարսափելի հետեւանքներով պատերազմը, տվյալ երկիրը չի կարող դասվել, գոնե սկզբնական շրջանում, հուսալիների շարքում: Ի դեպ, ձեզ ասեմ, որ միայն covid-ի հետեւանքով 2020թ-ի կեսերից մի քիչ անց բազմաթիվ միջազգային ֆինանսա-բանկային կառույցներ (անուններ չեմ նշում) շատ անհանգստացան եւ վաղաժամկետ հետ կանչեցին որոշ բանկերից իրենց կողմից տրամադրված դրամական ռեսուրսները: Սակայն, տեսնելով բանկերի պատրաստակամությունը դրանք վերադարձնելու հարցում, որոշ դեպքերում էլ հենց վերադարձնելը, տվյալ միջազգային կառույցները նորից սկսել են առաջարկել ՀՀ բանկերին վարկային միջոցներ: Դա, իհարկե, ուրախալի է, եւ եթե մեր տնտեսությունը կարողանա սեղմ ժամանակահատվածում վերականգնվել, ապա բանկերին ոչինչ չի սպառնա: Դա չի նշանակում, որ ընդհանրապես բացառված են էկսցեսներ, կապված բանկերի հետ, բայց որ բանկերը ունեն մեծ վերականգնողական պոտենցիալ, փաստ է:

-  Միջազգային բանկային հանրության շրջանակներում այս պահին ինչպե՞ս է գնահատվում Հայաստանի բանկային համակարգը։

- Համավարակի բռնկումը, իսկ այնուհետեւ պատերազմը Արցախում, իհարկե, որոշ չափով նվազեցրեցին ՀՀ բանկային համակարգի հանդեպ միջազգային գնահատականները: Այսպես, «Մուդիզ» (Moody’s) միջազգային վարկանիշային գործակալությունը դեռեւս պատերազմի օրերին զգուշացնում էր, որ, չնայած ՀՀ բանկերը դեռ աշխատում են սովորական ռեժիմով, սակայն հետագայում կարող են բախվել դեպոզիտների արտահոսքին բանկերից, ինչպես նաեւ արտարժույթային փոխարժեքի տատանումներին: Դա էլ եղավ: Այս ամենը չէր կարող չունենալ իր բացասական ազդեցությունը բանկերի ակտիվների որակի վրա: Կան որոշ մտահոգություններ նաեւ վերակառուցված եւ խնդրահարույց վարկային միջոցների վերադարձի հետ:

Ամեն դեպքում, բանկերի բարձր լիկվիդայնությունը եւ ստեղծված «անվտանգության բարձիկները» հույս են ներշնչում, որ բանկային համակարգը արժանապատիվ ձեւով կդիմակայի նշված փորձություններին եւ պատվով դուրս կգա իրավիճակից: Բացի դրանից, որոշ վարկանիշային անկման հետ հիմա բախվում են շատ երկրներ, իսկ Հայաստանի պարագայում դա ավելի քիչ է, քան տարածաշրջանի մյուս երկրներում:

Ընդհանուր առմամբ ՀՀ-ի բանկային համակարգը միջազգային բանկային շրջանակների տեսակետից հիմնականում մնում է կայուն, մրցունակ եւ դիմացկուն, ինչը ցույց են տալիս նաեւ սթրես-տեստերը:

Պարոն Ճզմաչյան, վերջերս կառավարությունը շատ մեծ ոգևորությամբ նշեց, որ թողարկել է շատ ծավալի եվրոբոնդեր և ընդգծում է, որ այն մեծ օգուտներ կտա։ Արդյո՞ք դա այդպես է և, ըստ Ձեզ, ինչ՞ ազդեծություն այն կունենա։

-  Գիտեք, կա թյուր կարծիք, որ ցանկացած գումար, որը մտնում է երկիր, դա լավ է: Բայց պետք է ուշադրություն դարձնել, ինչն է այդ գումարի նպատակը, ինչի վրա է նա ծախսվելու:

Սուվերեն եվրոբոնդերի թողարկումը կառավարության կողմից ստիպված քայլ էր, քանի որ պետբյուջեն ունի մեծ ճեղքվածք, դեֆիցիտ: Այդ $750 միլիոնը Հայաստանը ստացավ բավականին էժան՝ 3,8 %-ով, ինչն, իհարկե, վկայում է, որ որոշակի վստահություն միջազգային ներդնողների կողմից ՀՀ-ի քաղաքականության հանդեպ առկա է: Ավելին՝ այսուհետ եւ մասնավոր ընկերությունները կարող են թողարկել կորպորատիվ պարտատոմսեր եւ միջոցներ ներգրավել միջազգային շուկայից: Այդ դեպքում տոկոսադրույքը եւս կլինի բավականին մատչելի, քանի որ երկրի սուվերեն ռիսկերը արդեն գնահատված են եվրոբոնդերի եկամտաբերությամբ: Դրա մասին նշել էին նաեւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ ԿԲ-ի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

Բայց կա երկու «բայց»: Նախ՝ ՀՀ-ի պետական պարտքը սրընթաց աճել է եւ գերազանցել ՀՆԱ-ի 60%-ի շեմը: Երկրորդ մտահոգությունը այն է, որ այդ $750 միլիոնը ծախսվելու է ոչ թե զարգացման նպատակով, նոր արժեք ստեղծելու, կապիտալ ծրագրերի վրա, այլ գնալու է ընդամենը ընթացիք ծախսերի վրա - մասնավորապես, աշխատավարձ, թոշակ եւ նպաստներ տրամադրելու:   

Հետևելով ԿԲ-ի վերաֆինանսավորման քաղաքականությանը, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այն շեշտակի փոխվել է։ Եթե մինչ օրս վերաֆինանսավորման տոկոսադրույքը գնալով նվազում էր, ապա վերջերս ԿԲ-ն 025 %-ով բարձրացրեց այն։ Ինչո՞վ է սա պայմանավորված և այս օրերին ինչ՞ խնդիրներ այն կարող է լուծել կամ առաջացնել։

- 2020 թ-նի արդյունքներով 12-ամսյա գնաճը ՀՀ-ում էականորեն ավելացել է եւ տարեվերջին կազմել 3,7%՝ առավելագույնս մոտենալով նպատակային ցուցանիշին (4%): Այդ է պատճառը, որ ՀՀ ԿԲ-ն գնաճի արագացումից ածանցվող գնաճային սպասումները զսպելու նպատակով հրաժարվում է խթանող դրամավարկային քաղաքականության որոշ չափից: Կարծում եմ, Հայաստանի ներկա պայմաններում այդ քայլը տրամաբանված է, քանի որ ԿԲ-ն պետք է ավելի զգուշավոր գտնվի, որ կարողանա զսպել բանկերի ախորժակը սպառողական վարկավորման հարցում եւ պետք է կոշտացնի մակրոպրուդենցիալ կարգավորումները: Դրա հետ մեկտեղ սպասելի է, որ բանկերը՝ առնվազն նույն չափով, կբարձրացնեն վարկերի տոկոսադրույքը:

Հարկ է նաեւ նշել, որ 2020թ-ին ՀՀ ԿԲ-ի Խորհուրդը 4 անգամ իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը եւ միայն տարեվերջին՝ ավելի ստույգ դեկտեմբերի 15-ին, բարձրացրեց այն 1 տոկոսային կետով, մինչեւ 5,25%: Եւ ահա փետրվարի 2-ին նոր բարձրացում՝ արդեն մինչեւ 5,5%: Դա, իհարկե, պատահական չէ: Տնտեսական դրությունը քիչ կանխատեսելի է, լի վտանգներով եւ անորոշություններով, իսկ գնաճային սպասումները, ինչպես արդեն ասվեց, անհանգստացնում են:

Այդ պայմաններում ԿԲ-ն ստիպված աստիճանաբար փոխում է իր մարտավարությունը, գերադասելով կենտրոնանալ իր հիմնական առաքելության կատարմանը, այն է՝ գների եւ ընդհանուր ֆինանսական կայունության ապահովմանը: Որոշ ժամանակահատվածում դա կբերի գների աճի զսպմանը, բայց դրա «գինը» կլինի վարկային եւ ներդրումային ծավալների դանդաղում, բանկերի վարկերի թանկացում եւ, արդյունքում, տնտեսական ակտիվության նվազում: Ի՞նչ արած՝ կամ մեկը, կամ մյուսը: ԿԲ-ի քաղաքականության փոփոխումը չի երաշխավորում մեզ մեծ տնտեսական հաջողություններ, բայց երկրի մակրոտնտեսական կայունությունը ավելի կարեւոր է: Ամեն դեպքում կարող ենք եզրակացնել, որ ԿԲ-ն հրաժարվում է էժան փողի քաղաքականությունից, ինչը չի խթանում տնտեսական աճը, որոշ չափով մտահոգված լինելով իրավիճակից եւ դրանից բխող ռիսկերից:

Մենք վերջին 30 տարում չենք եղել այսքան ծանր պայմաններում, եւ հիմա կարելի է ինչ-որ չափով կանխատեսումներ անել վերաֆինանսավորման տոկոսադրույքի ազդեցության վերաբերյալ, սակայն միշտ մտքում պահելով «եթե» բառը: 

 

Ժասմին Վիլյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan