Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միավորելու լուրը չի համապատասխանում իրականությանը
Դիտել նաև
Արարատ լեռան անվան, զինանշանի, օրհներգի փոփոխության մասին հայտարարությունները մտահոգիչ են․ Լեմկինի ինստիտուտ
Առաջիկա օրերին և շաբաթներին Հայաստան ներխուժման վտանգ կա. Լեմկինի ինստիտուտը կարմիր` ամենաբարձր նախազգուշացումն է հայտարարել Ադրբեջանի համար
Կընդարձակվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հիշողության պուրակի տարածքը
«Ըստ օդում կախված լուրերի՝ Թատերական ինստիտուտը լիցենզիայից զրկվելու է». ուսանողների բողոքի ակցիան
ԿԳՄՍ նախարարը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «փակ ֆոնդեր» արտահայտությամբ մեծ նվեր մատուցեց թուրք ժխտողականներին․ սա ամենասոսկալի սխալն էր․ Հայկ Դեմոյան
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միավորելու լուրը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին ԵԹԿՊԻ ֆեյսբուքի պաշտոնական էջում գրառում է կատարել բուհի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը:
«Ի գիտություն հայտնում եմ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միավորելու լուրը, որն իրոք օդից կախված էր, որը և մտահոգության ու ընդվզման առիթ դարձավ բուհի ուսանողների շրջանում, չի համապատասխանում իրականությանը: Այսօր մեր բուհում ամեն ինչ հանգիստ է, դասերն ընթանում են բնական հունով»,-նշել է ռեկտորը: