Կընդարձակվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հիշողության պուրակի տարածքը

Դիտել նաև
Հովհաննես Թումանյանի թանգարանը ժամանակավորապես կգործի այլ հասցեում
Հունիսի 1-ին արգելոցներ և արգելոց-թանգարաններ երեխաների մուտքն անվճար կլինի
Այսօրվանից Հայաստանի պատմության թանգարանում կլինեն ժամային և սակագնային փոփոխություններ
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միավորելու լուրը չի համապատասխանում իրականությանը
«Ըստ օդում կախված լուրերի՝ Թատերական ինստիտուտը լիցենզիայից զրկվելու է». ուսանողների բողոքի ակցիան
Կառավարության որոշմամբ վերաբաշխման միջոցով 14,124.0 հազար դրամ կհատկացվի «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հիշողության պուրակի տարածքն ընդարձակելու աշխատանքների ապահովման համար:
Հիմնավորման համաձայն՝ Հիշողության պուրակում ՀՀ այցելող բարձրաստիճան պաշտոնյաների կողմից 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին տնկվող եղևնիների համար նախատեսված առկա տեղերը գրեթե սպառվում են: Հիշողության կամ եղևնիների պուրակը հիմնադրվել է 1997 թ.` դառնալով Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անբաժան մաս. այնտեղ ներկայումս աճում է շուրջ 200 ծառ: