Հանդիպում Բագրատ սրբազանի հետ Սուրբ Աննա եկեղեցում, օրվա ամփոփոում (ուղիղ) «Դուք փակեցիք դուռը Հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև» Բագրատ սրբազանն այցելում է ստեղծագործական միություններ (ուղիղ)
13
Ես ասում եմ՝ վաղը 1000 ուսանող և ավելին դասադուլ արե՛ք․ Բագրատ Սրբազան Մայր Աթոռի դիվանապետը՝ Թորոսյան Արսենին հորդորել է օգտվել սեփական ուղեղի անվճար ծառայություններից «Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից». ԵՊՀ պրոռեկտորը սպառնում է հայ ուսանողներին Քաղաքացիները փակել են Ապարան-Երևան ճանապարհը Բագրատ սրբազանը երթ է անում և այցելում գիտական հաստատություններ. Ուղիղ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասաց, որ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Բագրատ Սրբազանին: Լևոն Քոչարյանի գործով անցնող կարմիր բերետավորը հրել է օպերատորին, վերջինս վնասվել է (տեսանյութ) Բագրատ սրբազանը ոստիկաններին՝ ավելի լավ կլիներ, որ այդքան եռանդով թշնամիների դեմ պայքարեիք Քաղաքացին շղթայով փակել էր փողոցը՝ կողպեքն ամրացելով իր ձեռքին (տեսանյութ) Քաղաքացիները պարալիզացրել են երթևեկությունը մի շարք փողոցներում (ուղիղ) Պատերազմ Արցախում
Ես ասում եմ՝ վաղը 1000 ուսանող և ավելին դասադուլ արե՛ք․ Բագրատ Սրբազան Վաղը ևս հայտարարվում է դասադուլ. կլինեն բաց դասախոսություններ Իշխանությունը՝ խուճապի մեջ․ ի՞նչ հիվանդություններ են առաջանում վախից. «Կարճ ասած» Հանդիպում Բագրատ սրբազանի հետ Սուրբ Աննա եկեղեցում, օրվա ամփոփոում (ուղիղ) Իսկ Փաշինյանը մեկնել է Դանիա Մայր Աթոռի դիվանապետը՝ Թորոսյան Արսենին հորդորել է օգտվել սեփական ուղեղի անվճար ծառայություններից Քանի որ Արման Բաբաջանյանը չի պատմելու իր կենսագրությունը, դա կանենք մենք․ Ռոբերտ Մարկարյան «Ինչ ունենք այս պահին». Վահե Հովհաննիսյան «Դուք փակեցիք դուռը Հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև» «Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից». ԵՊՀ պրոռեկտորը սպառնում է հայ ուսանողներին Լրատվության ազատության անվանումով որոշ կազմակերպություններ դառել են «մլիցուց» ավելի բեթար «մլիցա». Գեղամ Մանուկյան Ռուս սահմանապահները Ներքին Հանդից էլ են դուրս եկել Քաղաքացիները փակել են Ապարան-Երևան ճանապարհը Հայկազ Ջոմարդյանի նկատմամբ ծառայողական քննություն կսկսվի. «Հրապարակ» Փակել են Երևան-Սևան մայրուղին (լուսանկար) Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միություն Բագրատ սրբազանը երթ է անում և այցելում գիտական հաստատություններ. Ուղիղ Ֆրանսահայ համայնքը միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին Երևանի ավագանիում Արթուր Իսպիրյանի լիազորությունները դադարել են Դիվանագետները խրամատ են լքել, եպիսկոպոսը կոռուպցիոներ է, ագենտ է․ Բա դուք ո՞վ եք․ Բագրատ սրբազան «Պարգևավճար»՝ Փաշինյանի անձնական սպասարկման ոստիկանների համար. օրվա կադրը ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասաց, որ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Բագրատ Սրբազանին: Բագրատ սրբազանն այցելում է ստեղծագործական միություններ (ուղիղ) ԵՊՀ-ում դասադուլի կոչեր են (տեսանյութ) Ոստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը, իսկ ոմանց մոտ` ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան Աբրահամյան Լևոն Քոչարյանի գործով անցնող կարմիր բերետավորը հրել է օպերատորին, վերջինս վնասվել է (տեսանյութ) «Կարմիր բերետավորների» գլխավոր «բերետ» Հայկազ Ջոմարդյանը՝ լրագրողին անվանել է տականք (տեսանյութ) Հաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել. Փաստաբան Բագրատ սրբազանը ոստիկաններին՝ ավելի լավ կլիներ, որ այդքան եռանդով թշնամիների դեմ պայքարեիք Քաղաքացին շղթայով փակել էր փողոցը՝ կողպեքն ամրացելով իր ձեռքին (տեսանյութ)

Գուրմանների սիրված վայրը` «Տուն լահմաջոն», այցելուներին առաջարկում է թարմ ու համեղ սնունդ. ֆոտոշարք

Տերյան 23 հասցեում արդեն 12 տարի գործող «Տուն լահմաջոյում» զգում ես քեզ ինչպես տանը:

Ամենահամեղ հայկական խոհանոցի ընտրանին` քյուֆթան, տոլման, փիթին, փռի մեջ պատրաստվող հավը, ճուտը, ձուկն ու ոչխարի թիակը, խորովածի ու քյաբաբի բազմաթիվ տեսակները և դե իհարկե արդեն հայկական խոհանոցին հարազատ դարձած լահմաջոն, ինչպես նաև յուրահատուկ Գավառի խաշը: Ճաշացանկն ու առաջարկվող տեսականին մեծ է, կարող եք վայելել նաև վրացական խոհանոցի ուտեստներ, բայց հետաքրքիրն այլ է. ուտեստների ցանկը անընդհատ մեծանում է այցելուների ցանկությամբ: Իսկ թե ինչպես, պանդոկի տնօրեն Արմինե Աբաջյանը շատ մատչելի բացատրում է.

«Ամուսինս՝ Էդուարդ Ջանիբեկյանը,փորձում է «չէ» բառը չկիրառել: Ինչ ուզում են, չի ասում չունենք, միանգամից տեղում կազմակերպում է, ունենում ենք: Նույնիսկ երբ սրահը լեփ-լեցուն է, փորձում է անել հնարավորն ու անհնարինը նոր հյուրին տեղով ապահովելու համար: Ոչ մեկն այստեղից նեղացած չի գնում»,- ասում է նա:

Ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր է դառնում, երբ տիկին Արմինեն պատմում է «Տուն լահմաջոյի» ստեղծման պատմությունը:

Այստեղ իրենց տունն է եղել: Որոշել են ու տան տեղում պանդոկ հիմնել: Որոշմանն էլ հանգել են ամուսնու համեղ պատրաստելու կարողության հիման վրա: Սկզբում միայն լահմաջո, պիցցա ու աջարական են մատուցել: Հյուրերի թվի ավելացմանը զուգահեռ նաև ճաշացանկն է ընդլայնվել:

Հաջողության գաղտնիքներից մեկն էլ կիրառվող բաղադրիչների թարմությունն է: Օգտագործվում է միայն տեղական ու թարմ միս: Այլ կերպ հնարավոր չէ: Տիկին Արմինեի ընտանիքի բոլոր անդամները այստեղ են սնվում, իսկ լահմաջոյի ամենամեծ սիրահարը տան ամենափոքրիկ անդամն է, 1 ու կես տարեկան թոռնիկը:

Տուն լահմաջո - հյուրընկալությունն ու համեղ խոհարարական ավանդույթները այցելուները գնահատում են, գալիս են մենակ, խմբերով, նշում են մեծ ու փոքր առիթներ կամ պարզապես լավ ժամանակ են անցկացնում: Ի դեպ` շատերն այստեղ այնքան հաճախ են եկել, որ մտերմացել են սեփականատերերի հետ: Հավատարիմ հյուրերից շատերն էլ այստեղ «մշտականներ» անունն են ստացել: Ավելին` պանդոկի 10-ամյակին նրանց հատուկ պատվոգրեր են տրվել:

Հետաքրքիրն այն է, որ այստեղ հյուրերին միայն համեղ մենյուն, կատարյալ մաքրությունն ու բարեհամբույր սպասարկումը չէ, որ գրավում է: Նաև դրական մթնոլորտն ու հնի, նորի համադրությունն է գրավում:

Սրահն ամբողջությամբ զարդարված է հնություններով` խորհրդային ժամանակների ռադիո, հեռախոս, ֆոտո, կավե ծաղկամաններ ու անգամ սեփականատերերի որդու առաջին ջութակը:

«Հնություններ հավաքելը Էդուարդի հոբբին է եղել, որը հետագայում դարձավ ոգեշնչման աղբյուր նմանատիպ յուրահատուկ և ոճային ինտերիեր ստեղծելու համար: Հյուսիսային պողոտայի տարածքում հին շենք էին քանդում, ամուսինս գնաց այնտեղից տախտակ բերեց, իր ձեռքով մշակեց ու տեղադրեց հենց մուտքի մոտ գտնվող բարային ստոյկայի վրա: Մայրիկիս ամառանոցում էլ վաղուց մոռացված, արդեն անձրևներից փտած տախտակներ կային: Ամուսինս գնաց, բերեց: Մենք զարմացանք, թե ինչ է անելու այդ անպետք տախտակները, բայց մեր զարմանքը բազմապատկվեց, երբ այդ անպետք տախտակները վերածվեցին յուրօրինակ ու ոճային ջահերի», - պատմում է տիկին Արմինեն:
Սրահի պատերի մեջ տեղ գտած քարերն էլ պատմություն ունեն. քանդված հին շենքից են փրկվել ու այստեղ երկրորդ կյանք ստացել: Սրահի պատերին նաև հին ու նոր լուսանկարներ կան: Պատերից մեկի վրա հին Մաշտոցի պողոտայի ձեռանկարն է: Հեռվում Օպերան է երևում, ու կարծես թե դեպի քեզ շարժվող անցյալ դարձած հին ու բարի տրամվայը ամբողջացնում է հին կոլորիտով Երևանի համայնապատկերը:

«Մենք նույնիսկ Բողոքի գիրք ունենք»,- մեջբերում է տիկին Արմինեն: Շատերի համար այս անծանոթ երևույթը, ծանոթ կլինի ու նոստալգիկ ժպիտ կառաջացնի Խորհրդային տարիներին ապրած մարդկանց մոտ: Իհարկե գիրքը թերթելուց հետո կարող ենք փաստել, որ բողոքի գիրք արտահայտությունը այստեղ չի համապատասխանում իրականությանը. այնտեղ միայն հյուրերի դրական կարծիք-վերաբերմունք էր արտահայտված:

Կարճ ասած, այստեղ ամեն մանրուք մտածված է` այցելուի քիմքին վայել, տրամադրությանը համահունչ ու գրպանին հարմար միջավայր ստեղծելու համար:

YerevakLur.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan