Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան
28
Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Պատերազմ Արցախում
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն Հայաստանը Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. Սպուտնիկ Armenia Հայաստանում այդքան բանտ չկա, որ բոլորին նստացնեն. Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան 2018-ին է՛լ սկզբում չկար նախահեղափոխական վիճակ. Կարեն Քոչարյան Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Փաշինյանի «սահմանային սյուները» հակաիշխանական յուրօրինակ բողոքի ակցիայի առարկա են դարձել (լուսանկար) Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր «Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է (տեսանյութ) Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ)

Իրենց բնակարանների հարցերը լուծեցին, նոր հիշեցին, որ դրանով ոտնահարում են ցածր աշխատավարձ ստացողների իրավունքները

168.am 168.am-ը գրում է․ Մինչև իրենց բնակարանների հարցերը լուծելը՝ իշխանությունները չէին ասում, որ հիփոթեքով բնակարան ձեռք բերելու ժամանակ եկամտային հարկի վերադարձը, որից հասցրեցին լի ու բոլ օգտվել, անարդար վերաբերմունք է ցածր աշխատավարձ ստացողների նկատմամբ։ Իրենց բնակարանների հարցերը լուծեցին-վերջացրեցին, նոր հիշեցին, որ դրանով ոտնահարում են ցածր աշխատավարձ ստացողների իրավունքները։ Հիշեցնենք, որ կառավարությունը որոշել է հրաժարվել հիփոթեքով բնակարանների գնման ժամանակ եկամտային հարկի վերադարձից։ Երևանում ծրագիրը կդադարի հաջորդ տարվանից։ Երևանի հարակից մարզերում՝ 2027թ., իսկ մյուս տարածքներում՝ 2029թ.։

Օրենսդրական նախաձեռնությունն արդեն Ազգային ժողովում է։ Մինչ այս՝ իշխանություններն ատամներով պաշտպանում էին ծրագիրը։ Հիմա նույն համառությամբ հիմնավորում են հրաժարվելու նպատակահարմարությունը՝ պատճառաբանելով, որ դրա հետևանքով չափից դուրս ծանրաբեռնվել է պետական բյուջեն։ Ժամանակին, երբ այդ մասին զգուշացնում էին, լսող չկար։ Իրենց ձեռնտու էր, պետության հաշվին բնակարաններ ձեռք բերելու հնարավորություն էր ստեղծվել։ Կարճ ժամանակում իշխանության եկածները գրեթե մեկ մարդու նման հիփոթեքով բնակարան գնեցին ու հետ են ստանում իրենց աշխատավարձերից վճարվող եկամտային հարկը։ Այն ժամանակ չէին մտածում, որ դրանով ծանրաբեռնում են պետական բյուջեն։

Գրեթե վեց տարի է՝ իշխանության են, նոր են գլխի ընկել, որ այն ծանրաբեռնում է բյուջեն, սոցիալապես էլ արդարացված չէ։ Ծրագրից կարողանում են օգտվել միայն բարձր ու միջին եկամուտներ ունեցողները, ինչը եկամուտների վերաբաշխման վրա անհամարժեք ազդեցություն է ունենում։ «Բարձր ու միջին եկամտային խմբերում գտնվողների համար եկամտային հարկի արդյունավետ դրույքաչափն էականորեն ավելի ցածր է, քանի որ վճարում ու ամբողջությամբ կամ մասամբ հետ են ստանում, քան այն քաղաքացիների եկամտային հարկի արդյունավետ դրույքաչափը, որոնք այս համակարգի շահառու չեն:

Փաստացի կարող ենք ասել, որ եկամտային հարկը ռեգրեսիվության տարրեր է պարունակում»,- ասում է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։ Իրականում այդպես էլ կա, բայց դա ոչ երեկ է եղել, ոչ էլ մյուս օրը։ Այդպես է տարիներ շարունակ, սակայն իշխանություններն այդ ընթացքում ոչինչ չեն արել անարդարությունը վերացնելու համար, նույնիսկ խրախուսել են։ Թողել են, որպեսզի իշխանության մեջ հայտնվածները, որոնք պետության փողերով, նաև պարգևավճարներով դարձել են բարձր եկամուտներ ստացողներ, մինչև վերջ կարողանան բավարարել իրենց պահանջմունքները։ Միայն դրանից հետո են որոշել, որ պետք է վերացնեն անարդարությունը։ Բայց մոռացել են, որ միայն այս ծրագրում չէ, որ կա այդպիսի անարդարություն։ Անարդարությունների շարքը սկսվեց այն բանից հետո, երբ անձնական շահագրգռություններից ելնելով՝ որոշեցին վերացնել եկամտային հարկի պրոգրեսիվ դրույքաչափը և համահարթ դրույքաչափ մտցրեցին։ Ինչպես բարձր, այնպես էլ ցածր ու նվազագույն աշխատավարձ ստացողների համար միևնույն դրույքաչափը սահմանեցին։ Այդ ժամանակից էլ դրվեց սոցիալական անարդարությունների հիմքը։ Ու, եթե թեկուզ ուշացած, որոշել են հիփոթեքային վարկերով բնակարանների ձեռքբերման պարագայում այն վերացնել, աշխատավարձերից եկամտային հարկի գանձման վերանայման մասով խոսք անգամ չկա։ Կտրուկ դեմ են դրան։ Նույն անարդարությունը պատրաստվում են կիրառել նաև առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ժամանակ։ Սոցիալական առումով արդար կլիներ, որպեսզի ապահովագրավճարը շատից՝ շատ գանձեին, քչից՝ քիչ։

Բայց որոշել են, որ բոլորից նույն գումարը պիտի գանձեն՝ որպես ապահովագրավճար։ Կապ չունի, որ մեկը ստանում է 1 միլիոն աշխատավարձ, իսկ մյուսը՝ 100 հազար դրամ։ Մեկի դեպքում ծանրաբեռնվածությունը կլինի, պայմանական ասած, 1 տոկոս, մյուսի դեպքում՝ 10 անգամ շատ։ Սա է այն արդարությունը, որը կա իշխանությունների իրականացրած սոցիալական քաղաքականության մեջ։ Եվ հիփոթեքով բնակարանների ձեռքբերման պարագայում եկամտային հարկի վերադարձը բոլորովին էլ եզակի օրինակ չէ։ Իշխանության ամբողջ քաղաքականությունն է այդպիսին։ Դրա հետևանքով է խորանում սոցիալական բևեռացումը։ Դրա հետևանքով է ստացվել այնպես, որ մարդիկ, ովքեր բարձր աշխատավարձ են ստացել ու իրենց թույլ են տվել հիփոթեքով բնակարան գնել, տասնյակ տարիներ զրո տոկոս եկամտային հարկ են վճարելու, իսկ մյուսները, ովքեր ցածր եկամուտներ են ունեցել ու չեն կարողացել իրենց թույլ տալ հիփոթեքով բնակարան գնել, որպես եկամտային հարկ՝ վճարելու են աշխատավարձի 20 տոկոսը։

Ոչ մեկը չի վերադարձնելու այդ գումարը, ինչպես բոլոր նրանց դեպքում, ովքեր բարձր եկամուտներ ստանալով՝ կարողացել են հիփոթեքով բնակարան գնել։ Սրանից մեծ անարդարություն դժվար է պատկերացնել։ Փոխարենը այս անարդարությունը վերացնելու, իշխանությունները որոշել են ծրագիրը վերացնել։ Այն այլևս իրենց պետք չէ ու հանգիստ խղճով կարող են հրաժարվել։ Ծրագրից կհրաժարվեն, բայց իրենք կշարունակեն լիարժեք օգտվել դրա բարիքներից։ Տարիներ շարունակ ազատված կլինեն պետությանը եկամտային հարկ վճարելուց կամ ուղղակի ձևական կվճարեն. եռամսյա կտրվածքով վճարած գումարները նույնությամբ հետ կստանան։ Ծրագրի դադարեցումը հետադարձ ուժ չի ունենա։ Նախկինում այն ինչ արտոնություններ տվել է բարձր եկամուտներ ստացողներին, շարունակվելու է նույնությամբ պահպանվել։ Սրանով սոցիալական արդարության ոչ մի վերականգնում էլ չի լինելու։ Կրկին ցածր եկամուտներ ստացողները 20 տոկոս եկամտային հարկ կվճարեն, իսկ բարձր եկամուտներ ունեցողները, ովքեր հասցրել են հիփոթեքով բնակարանի տեր դառնալ, կվճարեն զրո տոկոս։ Իշխանությունների իրականացրած սոցիալական արդարության մյուս գագաթնակետն էլ այն է, որ որոշել են կիսով չափ կրճատել հիփոթեքի դեպքում վերադարձվող եկամտային հարկի գումարները։ Մինչև հիմա, երբ իրենք էին բնակարան ձեռք բերում, եռամսյակի ընթացքում մինչև 1,5 միլիոն պետությունը պարտավորվում էր վերադարձնել, հաջորդ տարվանից, երբ իրենք այլևս բնակարան ձեռք բերելու խնդիր չունեն, եռամսյակի համար վերադարձվող եկամտային հարկի գումարը պատրաստվում են դարձնել 750 հազար դրամ։ Հասկանալի է, որ այս դեպքում էլ նախատեսվող փոփոխությունը հետադարձ ուժ չի ունենա։ Իրենց պետական բյուջեից, որպես վճարված եկամտային հարկ, կվերադարձնեն մինչև 1,5 մլն դրամ, իսկ փոփոխություններից հետո ծրագրից օգտվողներին՝ 750 հազար դրամ։ Այսքանից հետո մի բան էլ զարմանում են, որ ծրագիրը մեծապես ծանրաբեռնել է պետական բյուջեն։ Բնական չէ՞, որ այդպես էլ պիտի լիներ։

Բայց դրա մասին ժամանակին էր պետք մտածել և ոչ՝ թե հիմա, երբ բյուջեի վրա արդեն հսկայական ծախսեր են թողել, ու այլևս կապ չունի՝ ծրագրից այսօ՞ր կհրաժարվեն, մե՞կ, թե՞ 5 տարի հետո։ Հիփոթեքով բնակարանների ձեռքբերման գծով վերադարձվող եկամտային հարկի գումարները հասել են ահռելի չափերի ու լրջագույն ռիսկեր են ստեղծել բյուջեի համար։ Անցած տարի այդ գումարները կազմեցին 52 մլրդ դրամ։ Այն դեպքում, երբ մեկ տարի առաջ 36 միլիարդի սահմաններում էին։ Այս տարի սպասվում է, որ հիփոթեքի գծով վերադարձվող եկամտային հարկը կմոտենա 80 միլիարդ դրամի, այսօրվա փոխարժեքներով՝ գրեթե 200 մլն դոլարի։ Այդքան գումար կառավարությունը կվճարի պետական բյուջեից, որպեսզի բարձր աշխատավարձ ստացողները, այդ թվում՝ պետական պաշտոնյաները, փոխհատուցեն իրենց ձեռք բերած բնակարանների հիփոթեքային վարկերի տոկոսները։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan