«Lրանում է գեղեցկուհու 29-ամյակը». Ալեքսանդր Լապշինը շնորհավորել է ՀՀ անկախության տոնի կապակցությամբ. Տեսանյութ

Դիտել նաև
600 մլն դրամ՝ Անկախության 31-ամյակին նվիրված միջոցառումներին
Կատարվեց Հանրապետական մաղթանք Հայաստանի անկախության 30-ամյակի առիթով
Իրանը առաջին անգամ ՀՀ անկախության տոնի առնչությամբ շնորհավորանք չի ուղարկել, զատո Թելավիվում դեսպանություն ունենք
Քանի դեռ հավատարիմ ու վստահ ենք մեր արդարությանը՝ անկախ պետության ճանապարհն անվերջ է. Վլադիմիր Գասպարյան
Հանուն մեր Հայաստանի պետք է ապրել նոր նպատակներով ու գաղափարներով. Արման Թաթոյան
«Բարեկամներ, այսօր ուզում եմ շնորհավորել մի աղջկա ծննդյան տոնը: Այսօր լրանում է այդ գեղեցկուհու 29-ամյակը: Ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության անկախության օրը: 29 տարի առաջ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանն անկախացել է ԽՍՀՄ-ից: Իհարկե, նա աղջիկ է, բայց նա նաև ծեր տատիկ է: Ես, իհարկե, նկատի ունեմ նրա բազմահազարամյա պատմությունը: Իհարկե, այժմ Հայաստանը շատ փորձություններով է անցնում, բայց դրանք չեն համեմատվի նրա հետ, ինչն արդեն վերապրել է: Այժմ դրանք իրոք մանրուքներ են, այդ ալիև-շմալիևները, կորոնավիրուսները, այդ ամենը կանցնի, իսկ գեղեցկուհին կմնա: Հայաստան, շնորհավոր անկախությանդ տոնը»,-ասել է հայտնի բլոգերը: