ԱԱԾ հաղորդագրությունը մանիպուլացնում է իրավիճակը․ ընդդիմադիր պատգամավորները Տեղում են. Տեսանյութ Երբ իրիկունը գլուխդ բարձին կդնես, որ կուշտ կերած - խմած, տռզված քնես, սա քեզ կհիշեցնի, որ Արցախը վաճառողներից մեկը դու՛ ես եղել ԱԺ նախագահի աթոռին հայտնված ոմն Ալեն Սիմոնյան ոստիկանական բանդայով եկել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին ձերբակալելու. Տեսանյութ
1
Փաշինյանը Հայաստանը դարձնում է երկրորդ Ուկրաինա. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ՔՊ-ական պատգամավորը ԱԺ-ում հրահրել է քաշքշուկ. Տեսանյութ. թարմացվում է Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կարող է ապակայունանալ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար «Կան ավելի և պակաս շան որդիներ». Հայաստանին «տեղ են տալիս» հակառուսական կոալիցիայում. «Մոսկվան հույս ունի, որ այդ սյուժեն կկարգավորվի դաշնակցային եւ փոխընդունելի կերպով». Զախարովան՝ Հռոմի ստատուտի վերաբերյալ ՀՀ ՍԴ որոշման մասին. Տեսանյութ Իրանը թույլ չի տա փոխել Կովկասի տարածաշրջանի սահմանները. ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի հրամանատարը դիմել է Բաքվին Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո և Տեղ գյուղերի արանքում. Տեսանյութ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում «Свой среди чужих, чужой среди своих». Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին և մանրադրամ դարձնում Հայաստանը Իրանը Հայաստանից արդեն նույնիսկ ոչինչ չի հարցնում, ու եթե փորձ արվի ՀՀ տարացքում «կտրել» «Զանգեզուրի միջանցքը»-ն, ապա Թեհրանը կպատասխանի. Կարինե Գևորգյան. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Հիմա էլ վահագնալեքսանյանները և տարոնչախոյանները մեզ ուզում են համոզել, որ Մհեր Սահակյանը ԱԺ միջանցքներում «վազել է» շուրջ 17 րոպե Փաշինյանը Հայաստանը դարձնում է երկրորդ Ուկրաինա. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Մենք խնդիր ունենք՝ հասկանալու իրավիճակը խորությամբ․ միջադեպի իրական մեղավորը․ Վահե Հովհաննիսյան ԱԱԾ հաղորդագրությունը մանիպուլացնում է իրավիճակը․ ընդդիմադիր պատգամավորները Տեղում են. Տեսանյութ Շակալների ոհմակի ներկայացուցիչները մռութներին պետք է ստանային դեռ այն ժամանակ, երբ կազմակերպվեց ոհմակային ծեծ՝ ընդդիմադիր պատգմավորների նկատմամբ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչներն այսօր հեռահար կապով քննարկում են ունեցել Արցախի ԱԺ ընդդիմադիր 3 խմբակցությունների ներկայացուցիչների հետ Երբ իրիկունը գլուխդ բարձին կդնես, որ կուշտ կերած - խմած, տռզված քնես, սա քեզ կհիշեցնի, որ Արցախը վաճառողներից մեկը դու՛ ես եղել Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի Լավագույն բանկը՝ ըստ Global Finance ամսագրի Ադրբեջանը հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Արցախի Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ է տեղի ունեցել Ադրբեջանցիների շարժից հասկացվում է, որ առաջիկա օրերին ինչ-որ բան է լինելու. Վարդենիսի ուղղությամբ կուտակումները շեղելու համար են. հիմնական ուղղությունները երկուսն են լինելու. Ավետյան ԱԺ նախագահի աթոռին հայտնված ոմն Ալեն Սիմոնյան ոստիկանական բանդայով եկել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին ձերբակալելու. Տեսանյութ ԱԺ-ում ծեծկռտուքի մասնակից ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է Իրավապահ համակարգի անգործության և երկակի ստանդարտներով առաջնորդվելու հետևանքն է (լուսանկար, տեսանյութ) ԵՄ դիտորդները խուսափում են հայկական լրատվամիջոցների հարցերին պատասխանելուց Արտարժույթների փոխարժեքները մարտի 31-ի դրությամբ Ալենը Մհերի հետ այնպես էր խոսում, ասես հանցագործ տղա էր․ Արծվիկ Մինասյան. Տեսանյութ Լևոն Քոչարյանն ու «Հայաստան»-ի պատգամավորները ՔԿ դիմաց են․ եկել են քաջալերելու Մհեր Սահակյանին. Տեսանյութ Կրկին զգուշացում Արցախից․ կարտոֆիլի սերմը թունախեղդված է և ենթակա չէ սննդի մեջ օգտագործման Պոլսո հայոց պատրիարքարանը նոր տներ կտա երկրաշարժից տուժած հայերին Այո՛, առաջինը ՔՊ-ականին հարվածել է Մհեր Սահակյանը, բայց դա ինքնապաշտպանական գործողություն է եղել. Տեսանյութ Սպիտակ տունը կոչ է արել ԱՄՆ-ի քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը Ադրբեջանի իշխանությունները պետք է բացատրություն տան. Քանանի ՀՅԴ-ն հայտարարություն է տարածել Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ «Նոր Զովք» ՍՊԸ-ի սեփականատերը կշարունակի մնալ կալանքի տակ Ահա, թե՛ ի՞նչ տեսք ունի Ադրբեջանի ԶՈւ դիրքը Տեղ գյուղի մոտ Վլադիմիր Վարդանյանը բարձր գոռալով եւ անհարգալից է խոսել ընդդիմադիրների հետ. Մամիջանյան. Տեսանյութ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից մի քանի անգամ հումանիտար բեռ է ուղարկվել Արցախ Վարդանյանն ինքն է սադրել միջադեպը, իսկ այն հետագայում սրել է Ալենը Հարց՝ ու՞մ է դա պետք. Պատասխան՝ քպ-ական сброд-ին, որը և հատուկ հրահրել է ծեծկռտուքը

Կատարվեց Հանրապետական մաղթանք Հայաստանի անկախության 30-ամյակի առիթով

Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվեց Հանրապետական մաղթանքի արարողություն։

Հոգևորականաց դասն ու ներկա ժողովուրդը միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված հայրենիքի անսասանության, խաղաղ և անվտանգ կյանքի համար:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների մասնակցությամբ կատարված մաղթանքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն հայրապետական իր ուղերձը հղեց համայն հայ ժողովրդին։

«Սիրելի ժողովուրդ ի Հայաստան, Արցախ և ի սփյուռս,

Այս տարի լրանում է մեր անկախ պետականության վերահաստատման երեսուն ամյակը։ Երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը միաբան կամքով, համախումբ և միասնական ընտրեց անկախության վերակերտման ճանապարհը՝ խանդավառությամբ և ոգեշնչումով իրագործելու իր դարավոր իղձն ու երազանքը։ Պետականաշինության, հայրենակերտումի դժվարին ուղի անցավ մեր ժողովուրդը, դիմագրավեց բազում մարտահրավերներ, հանձն առավ մեծ զոհողություններ։ Պանծալի հաղթանակների, հաջողությունների ու ձեռքբերումների հետ ունեցանք նաև բացթողումներ, սխալ ընթացքներ և՛ հայրենական անդաստանում, և՛ միջազգային հարթակներում։ Անցյալ տարի ազգովի ենթարկվեցինք նոր փորձության։ Ադրբեջանը վերստին պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ։ Աղետալի պատերազմի ծանրագույն հետևանքները և ամեն օր նորովի արնահոսող վերքերը բոլորովին նոր իրավիճակ են ստեղծել մեր ժողովրդի կյանքում։ Մեր սրտերում մեր կորուստների, մեր զոհված նահատակների, գերյալների ու անհայտ կորածների խորը ցավն է, ապագայի անորոշության անհանգստությունը, բայց նաև՝ վճռականությունը վերստին ոտքի կանգնելու, թոթափելու մեզ պատուհասած արհավիրքներն ու նեղությունները և ապահովելու պայմաններ, որ մեր ժողովուրդը Արցախում ու Հայաստանում ապրի անվտանգ ու բարօր։ Հայրենի երկրի անկախությունը մեծագույն արժեք է։ Հայոց Եկեղեցին դարերի ընթացքին մշտապես արթուն է պահել անկախության գաղափարը մեր զավակների հոգիներում, օրհնել մեր ազատության մաքառումները, կարելին ի սպաս դրել մերօրյա անկախ հայրենիքի կայացմանն ու առաջընթացին և շարունակելու է իր առաքելությունը այս սուրբ գործում։ Անկախության 30-ամյակի գլխավոր խորհուրդը առաջադեմ, բարօր, սիրո ու միաբանության մեջ ծաղկող երկիր վերակերտելն է։ Այսօր, ցավոք, հաճախ ենք տեսնում անհանդուրժողականության դրսևորում՝ համերաշխության ու երկխոսության փոխարեն։ Մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրները պահանջում են միասնականություն, ջանքերի մեկտեղում և համախոհ նպատակադրումների իրականացում։ Թանկ գնով ձեռք բերված անկախությունը համազգային միասնականությամբ պիտի պաշտպանենք ու պահպանենք՝ հաղթահարելով ներքին ու արտաքին մարտահրավերները այս սրբազան առաքելության ճանապարհին, քանզի մեր անկախ պետությունը մեր գոյության ու լինելիության կարևորագույն խարիսխն ու գրավականն է։ Անկախության տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում համայն մեր ժողովրդին և հորդորը՝ ամուր մնալու հավատքի մեջ, ընթանալու Աստծո պատգամներով, համախմբված հայրենիքի շուրջ, հայրենյաց սիրով ու եղբայրությամբ իրականացման առաջնորդելու ազգային մեր լուսավոր իղձերը։ Աղոթք ենք վերառաքում առ Երկնավոր Տերը, որ խաղաղություն շնորհի աշխարհին, մեր հայրենիքին, ստեղծագործ ու անվտանգ կյանք՝ ազգիս զավակներին, այսօր և միշտ. ամեն»,- ասաց Ամենայն Հայոց Հայրապետը։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan