Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է Ռեպորտաժ ոստիկանական ապօրինի բլոկադայի ենթարկված Կիրանցից Որ ամբողջությամբ հասկանաք էս իշխանության թշվառությունը․ պատգամավորը՝ ոստիկանության պատի առաջ
19
Բագրատ սրբազանը վաղը, ժամը 9:30-ին մեկնելու է Կիրանց Մեր զորակցությունն ու աղոթքը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին և իր անձնակազմին. Բագրատ սրբազան Արամ Սարգսյան՝ Զավենի որդի, ես մյուսների նման քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի, քույր, ես եղբայր չեմ ուրացել, իմ եղբոր արձանը չեն պղծել․ Բագրատ սրբազանն՝ Արամ Զավենի Սարգսյանին Ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով. ԱԱԾ հաղորդագրությունը հիմք չի կարող լինել. Գոհար Մելոյան ԱԱԾ-ն աբսուրդային հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում տեղի ունեցող խայտառակության մասին «Չափի մեջ հլը, արա»․ Իրավիճակը Կիրանցում լարված է Ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Բագրատ սրբազանը վաղը, ժամը 9:30-ին մեկնելու է Կիրանց Մեր զորակցությունն ու աղոթքը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին և իր անձնակազմին. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանի հանդիպումը իրավաբանների հետ Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. ԱԳՆ Հայկ Մարության, սև ու սպիտակը Ձեզնից է եկել, բայց այն արդեն խռխռում է. Բագրատ սրբազան Արամ Սարգսյան՝ Զավենի որդի, ես մյուսների նման քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի, քույր, ես եղբայր չեմ ուրացել, իմ եղբոր արձանը չեն պղծել․ Բագրատ սրբազանն՝ Արամ Զավենի Սարգսյանին Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է Բարգրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը Սուրբ Աննա եկեղեցու բակում Իմ կյանքի նպատակը Նիկոլին օր առաջ հեռացնելն է, այդ չար ուժը կործանեց հազարավոր տղաների կյանք․ Գոհար Դավթյան Դուք իրավունք չունեք սահմանափակել ՀՀ քաղաքացու ազատ տեղաշարժի իրավունքը. Նուռ-Արմանը` ոստիկանին Ռեպորտաժ ոստիկանական ապօրինի բլոկադայի ենթարկված Կիրանցից Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա Ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով. ԱԱԾ հաղորդագրությունը հիմք չի կարող լինել. Գոհար Մելոյան Ալիևն ու Ռաիսին ադրբեջանա-իրանական սահմանին բացեցին «Գիզ Գալասի» ՀԷԿ-ը Որ ամբողջությամբ հասկանաք էս իշխանության թշվառությունը․ պատգամավորը՝ ոստիկանության պատի առաջ ԱԱԾ-ն աբսուրդային հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում տեղի ունեցող խայտառակության մասին «Չափի մեջ հլը, արա»․ Իրավիճակը Կիրանցում լարված է Ոստիկանության վարչության պետը հղում արեց ինչ-որ օրենքների, որոնցից տեղյակ չէր Ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին Վահագն Չախալյանն ազատ է արձակվել Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ)

ՀՅԴ ՀԵՄ հայտարարությունը ԿԳՄՍՆ հրապարակած Հանրակրթության չափորոշիչների վերաբերյալ

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հետևում է Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության հրապարակած «Պետական չափորոշիչների մասին» նախագծի քննարկումներին։

Հարկ է արձանագրել, որ ԿԳՄՍ նախարարությունը մինչև օրս չի հրապարակել ոլորտի ռազմավարությունը, որը թույլ կտար հստակեցնել նախարարության առաջնահերթություններն ու տեսլականը, հասկանալ, թե որոնք են կրթական առաջնահերությունները, ինչպիսի հասարակության և քաղաքացու կերտմանն է միտված վարվող քաղաքականությունը։ Սակայն, առանց այդ փաստաթղթի, ԿԳՄՍՆ-ն արդեն ներկայացրել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» վիճահարույց և անընդունելի դրույթներ պարունակող օրենքի նախագիծը, այժմ էլ օրակարգ է բերվել հանրակրթական չափորոշիչների մասին կարևորագույն նախագիծ։

Մենք արձանագրում ենք՝ այս նախագծում տեղ են գտել խնդրահարույց և ռիսկային ձևակերպումներ և նպատակադրումներ, որոնք մշտապես եղել և շարունակելու են մնալ մեր ուշադրության կենտրոնում․

Մասնավորապես՝

  • Նախագծով Հայոց եկեղեցու պատմություն առարկան դադարում է դասավանդվել որպես առանձին առարկա։

ՀՅԴ ՀԵՄ-ն անցած տարի արդեն հստակեցրել էր իր դիրքորոշումն այս հարցում՝ Հայոց եղեկեղցու պատմություն առարկան՝ որպես առանձին առարկա պետք է շարունակվի դասվանդվել դպրոցներում, քանի որ

  • առարկայի շրջանակներում ուսումնասիրվող նյութերի և թեմաների զգալի մասը չի կարող ինտեգրվել որևէ այլ առարկայի մեջ։
  • Քրիստոնեական արժեհամակարգն ընկած է հայկական ինքնության հիմքերում, իսկ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին բացառիկ դեր և նշանակություն ունի հայկական պետականության ստեղծման և պահպանման գործում, ուստի պետք է ըստ պատշաճի արժևորվի առաջին հերթին կրթական համակարգի պատասխանատուների կողմից։ Մինչդեռ, նախագծով առաջարկվող այս փոփոխությունը հայկական ինքնության և արժեհամակարգի դեմ տարվող տևական և հետևողական արշավի հերթական վկայությունն է։
  • Ներկայումս որպես առանձին առարկա դասավանդվում է Նախնական զինվորական պատրաստությունը (ՆԶՊ)։ Հաշվի առնելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը, մարտահրավեներն ու ռիսկերը, այս առարկայի և նրա բաղադրիչ հանդիսացող քաղպաշտպանության ըստ պատշաճի դասավանդումը դպրոցներում ազգային անվտանգությունից բխող անհրաժեշտություն է։

    Առաջարկվող նախագծով ՆԶՊ-ն ներառվում է «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» առարկայի մեջ, որի ձևակերպումն իսկ չի ենթադրում Նախնական զինվորական պատրաստություն առարկայի ծրագրի առաջնահերթությունները։
  • Առաջարկվող նախագծով վերացվում է անբավարար գնահատականը։
    Այս իրողությունը փաստացի նշանակում է, որ աշակերտը կարող է ավարտել դպրոցական ծրագիրն առանց ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանված նվազագույն չափորոշիչները բավարարելու: Առանց մանրամասների կամ հայեցակարգի, սա խնդրահարույց է ողջ կրթական համակարգի համար։
  • Նախագծում՝ վերջնարդյունքների տեսքով արձանագրված մի շարք ձևակերպումներ՝ անհստակ առարկայական ծրագրերի պարագայում, կվերածվեն հայ հասարակության հիմքերն ու արժեհամակարգը խարխլող դպրոցական ծրագրերի։

  • Լրջագույն քննարկման առարկա են ինտեգրված առարկաների դասավանդման ձևաչափը, համապատասխան որակավորում ունեցող ուսուցիչների բացակայությունը, նոր դասագրքերի հարցը և ուսուցիչների կրճատման խնդիրը։

Հաշվի առնելով երկու տարվա ընթացում ԿԳՄՍ նախարարության և անձմաբ Արայիկ Հարությունյանի գործողությունները և հետապնդվող արժեհամակարգը, այս քայլերը մենք դիտարկում ենք կրթության համակարգից ազգային բաղադրիչի դուրս բերման հերթական փորձ, որն արժանանալու է մեր և հասարակության դիմադրությանը՝ դրանից բխող հետևանքներով։

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության

Կենտրոնական վարչություն

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan