Ե՞րբ է հայկական մուլտիպլեքսում «Շողակաթ» հեռուստաալիքին փոխարինելու «Արևմտյան Ադրբեջան» թիվին (տեսանյութ) Տավուշի պաշտպանական համակարգի փլուզումից հետո անպաշտպան են մնալու Գյումրին, Վանաձորը, Երևանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
2
ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր «ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) Գյումրեցին պետք է սատարի տավուշցուն․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Ինչպես են պարգևափողով ոստիկանները բիրտ ուժ գործադրում խաղաղ հայ բնակչության դեմ Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ Արծվիկ Մինասյան Իրազեկման ակցիա՝ Երևանի բուհերում (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ակցիան Գյումրիում (ուղիղ միացում) ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Կոչ ենք անում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները․ հայտարարություն Պատերազմ Արցախում
Ամենամեծ սուտը, որ հիմա հնչում է՝ «մենք պետական սահման ենք գծում». Արամ Օրբելյան (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. «Կարճ ասած» (տեսանյութ) ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին Ե՞րբ է հայկական մուլտիպլեքսում «Շողակաթ» հեռուստաալիքին փոխարինելու «Արևմտյան Ադրբեջան» թիվին (տեսանյութ) «ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) «Մայր Հայաստանը» պայքարի կոչնակ է հնչեցնում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գյումրեցին պետք է սատարի տավուշցուն․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Տավուշի պաշտպանական համակարգի փլուզումից հետո անպաշտպան են մնալու Գյումրին, Վանաձորը, Երևանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ինչպես են պարգևափողով ոստիկանները բիրտ ուժ գործադրում խաղաղ հայ բնակչության դեմ Ծառ տնկեք, ծառը կկանգնի ու սաղիդ տները կպահի. Գառնիկ Դանիելյանը բորբոքվեց (տեսանյութ) Փաշինյանական ոստիկանությունը ցինիկաբար ծաղրում է հայերին Հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Հայը՝ ընդդեմ թշնամու շահերն սպասարկողին սպասարկողների... (լուսանկար) Խնդիրը Երևանում ոտքի կանգնելն է, հակառակ պարագայում երկրի կործանումը կանգնեցնել հնարավոր չէ. Աշոտյան (տեսանյութ) Արծվիկ Մինասյանի և Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ արևմտյան դեսպանների հետ հանդիպում ունենալու առաջարկի վերաբերյալ Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ Արծվիկ Մինասյան Իրազեկման ակցիա՝ Երևանի բուհերում (տեսանյութ) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ակցիան Գյումրիում (ուղիղ միացում) Հրապարակվել է Արթուր Սուքոյանի՝ հայտնի դեպքի օրը հղած բացատրական ուղերձը ՀՅԴ-ական երիտասարդները բողոքի ակցիա կանեն «Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան. Տեսանյութ ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Կոչ ենք անում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները․ հայտարարություն Բերման ենթարկվածներին ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգամավոր «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցեցի հայուհին՝ փաշինյանական «ոստիկաններին» (տեսանյութ)

Ինչու՞ էր սակավամարդ շաբաթօրյա երթը և ի՞նչ ընտրություն կկատարի Նիկոլ Փաշինյանը. Տեսանյութ

Շատերը նկատեցին և արձանագրեցին, որ անցած շաբաթվա Փաշինյանի կողմնակիցների երթը բավականին սակավամարդ էր: Հասկանալի պատճառով ոմանք այս հանգամանքից տխրել էին, մյուսները` ուրախացել:

Փորձենք հասկանալ թե ո՞րն էր երթի սակավամարդության պատճառը, և ինչ՞ հետևություն կանի այդ հանգամանքից Փաշինյանը:

Սիմվոլիկ լեզվով ասած, ապրիլյան թավշյա հեղափոխությանը աջակցում էին՝ և Ալավերդիի պղնձաձուլական կոմբինատի աշխատողները, որոնք մտածում էին, որ իրենց կենսամակարդակը դրա արդյունքում կբարձրանա, և բնապահպահները, որոնք մտածում էին, որ վերջապես այս հեղափոխության արդյունքում այս կոմբինատը կփակվի:
Այս ինտերպոլյացիան կարելի է անել գրեթե բոլոր այլ շերտերի վրա:

Եվ քանի որ Փաշինյանը հեղափոխության ժամանակ կոնկրետ թեզիսներով չէր հանդես գալիս, բոլորին համախմբում էր ընդհանուր կարգախոսը` «Քայլ արա, մերժիր Սերժին», քանզի այս կարգախոսի տակ ամեն մարդ իր ուզածն էր պատկերացնում:

Եվ ահա, երբ Սերժը արդեն 6 ամիս է ինչ հեռացել է, հեղափոխությունից արդեն ամեն մեկն իր ուզածն է պահանջում, և Փաշինյանը այլևս չի կարող խուսափել կոնկրետությունից: Նրա կոնկրետ որոշումից ինչ որ շերտ կշահի, իսկ մյուսը կկորցնի: Դա անխուսափելի է, բայց այստեղ ոչ մի ողբերգություն չկա, քանզի բոլորին բավարարել միանգամից հնարավոր չէ: Այստեղ կարևորը ճիշտ ընտրություն կատարելն է, այն գիտակցումը, որ այդ որոշմամբ է միայն հնարավոր երկիրը դուրս բերել ճգնաժամից: Եվ այդ ճանապարհին դու պետք է հենվես հենց այս սկզբունքների վրա, հենց այս շերտի վրա:

Անշուշտ, նա կարող է կորցնել ընտրազանգվածի մի մասը, սակայն փոխարենը կարող է հենվել առավել առողջ, կենսունակ, մոբիլ շերտի վրա, որի արդյունքում երկիրը կզարգանա ճիշտ ուղիով, իսկ վերջնարդյունքում, ժամանակի ընթացքում հնարավոր կլինի լուծել նաև մյուսների խնդիրները:

Փաշինյանը պետք է հստակ իր ուղենիշի մասին արտահայտվի, քանզի հետագա անորոշությունն իր մեջ լրջագույն վտանգ է պարունակում:

Երկիրը չի կարող զարգանալ առանց հստակ ուղենիշի: Այս հեղհեղուկ, լղոզված վիճակը կարող է հանգեցնել քաոսային գործընթացների, որի սկիզբը կլինի, իսկ վերջը՝ ոչ:
Փաշինյանը այս երթի վերջում հանդես եկավ կարճ ելույթով և դիպուկ բնութագրեց այս երթի խորհուրդը՝ անվանելով այն «քավության երթ՝ իր կողմից թույլ տրված բոլոր սխալների համար»:

Սա ենթադրում է, որ ինքը գիտակցում է, որ հետագա իր գործունեության ընթացքում այլևս չի կարող անորոշ, լղոզված դիքորոշումներով հանդես գալ:

Իսկ թե որը կլինի նրա ընտրությունը, ցույց կտա իր ընտրարշավը¸ իսկ իր ընտրած որոշման վերջնարդյունքի մասին կարող ենք դատել դեկտեմբերի 9–ից հետո:


Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan