Սերժ Սարգսյանը երկար տարիներ իշխանությունը պահպանել է պրոֆեսիոնալներին ներգրավելով (տեսանյութ)
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով կադրերին նշեց, որ Սերժ Սարգսյանը երկար տարիներ իշխանությունը պահպանել է պրոֆեսիոնալներին ներգրավվելով:
«Ես հույս ունեմ, որ այս պրոցեսը¸ որը մենք անում ենք, մեծ հավանականությամբ չենք անում իդեալական, բայց շատ կարևոր է արձանագրել, որ մենք իսկապես խնդիր ունենք համախմբում իրականացնել, և փորձ անել պրոֆեսիոնալ մարդկանց առաջ ճանապարհ չփակել: Եկեք նայենք՝ Սերժ Սարգսյանն ինչպես է երկար տարիներ պահպանել իշխանությունը: Եթե այդ կառուցվածքը նայենք՝ կտեսնենք, որ հիմնականում պրոֆեսիոնալներին ներգրավելով: Ընդ որում ներգրավելուց չեն ասել՝ եկե՛ք, գնանք երկիրը թալանենք: Ասել են՝ հանուն ազգի ու պետության...», - ասաց վարչապետը, անդրադառնալով նախկին իշխանության ժամանակ պաշտոններ զբաղեցրած անձանց նոր կառավարությունում ներգրավելու հարցին: